ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, January 23, 2014 6:02 - չքննարկված

Վարչապետի 107 միլիոնանոց «նվերը» մեր բյուջեին

http://newsbook.am/?24401&l=am

Ինչպես գիտենք, Միջպետական բանկը 107 մլն դոլարով տուգանել է Rhinoville Property Limited ընկերության, որը «Նաիրիտ գործարանի» 90 բաժնետերն է: Այսինքն, բանկի հայցն ընդունվել ու բավարարվել է, իսկ դատական նիստին Հայաստանից որևէ ներկայացուցիչ չի եղել: Այս փաստն ինքնին տագնապեցնող է, քանի որ այս գումարը պիտի վճարի ՀՀ կառավարությունը: Այն դեպքում, երբ մեր բյուջեն գրեթե դատարկ է, երբ առաջիկայում հնարավոր չի լինելու անգամ լուծել պետական հիմնարկների աշխատողներին աշխատավարձ վճարելու հարցը, բյուջեն հերթական ծանր բեռն է վերցնում իր վրա: Մի կողմ թողնենք «Նաիրիտին» վերագրվող մի շարք «խուճուչ» պատմություններ, չքննարկենք այն հարցը, թե նախկին ԽՍՀՄ ամենաեկամտաբեր ձեռնարկություններից մեկը, որը կարող էր Հայաստանի համար ոսկեբեր երակ լինել, ինչու՞ է հայտնվել նման խղճուկ վիճակում, ինչու՞ տարիներ շարունակ չի լուծվում նաիրիտյան «հանգույցը»: Այս հարցերի պատասխանները թողնենք հետագային, իսկ հիմա ընդամենը արձանագրենք, որ որևէ կանխակալ վերաբերմունք չունենալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդեպ, այնուամենայնիվ չենք կարող չասել, որ այստեղ ևս առկա է նրա «հետքը,,: Ավելի ճիշտ, առայժմ նրա եղբոր, որը հանդիսանում էր ««Նաիրիտի» գլխավոր տնօերնի տեղակալներից մեկը, ամսական ստանում էր 1 մլն 670 հազար դրամ աշխատավարձ և պատասխանատվություն էր կրում մարկետինգի համար: Այսինքն, երբ չկա ճշգրիտ մարկետինգ, ցանկացած ձեռնարկություն հայտնվում է պարտքերի մեջ ու սնանկացման եզրին: Ոմանք պնդում են, որ վարչապետի եղբոր ներկայությունն այդ ձեռնարկությունում պատահական չէ, քանի որ որոշ հետքեր հենց դեպի վարչապետն են բերում։ Ճիշտ այնպես, ինչպես Վանաձորի «Քիմպրոմում», ուր նույնպես շատ բան գտնվում է կաթվածահար վիճակում, քանի որ կառավարության ղեկավարն ինչ-որ անհասկանալի խաղեր է խաղում։ Ասում են, որ տեղեկանալով «Նաիրիտի» 107 միլիոնանոց տուգանքի մասին, վարչապետը շփոթվել է։ Բայց հազիվ թե այս շփոթմունքը երկար տևի, որովհետև հերթական անգամ մի նոր բլեֆ կդնեն շրջանառության մեջ ու կփորձեն ամեն ինչ պարտակել ու կոծկել։

Մ. Լևոնյան Նյութի աղբյուրը ` Newsbook.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ