ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 27, 2013 19:59 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 32)

1990 թվականի մարտի 25-ին ,երբ առգրավվել էր Ադրբեջանական այդ վագոնը և տեղափոխվել Ազատավան գյուղ՝ Խաչիկ Վասիլյանի հորեղբոր տուն,ես գտնվում էի Երևանում,որտեղ ակտիվորեն մասնակցում էի ԱԻՄ-ի կազմակերպած նստացույցին Գերագույն Խորհրդի դիմաց:Երեկոյան,երբ ես ետ եկա Արատաշատ,ջոկատի շտաբում մորաքրոջս տղայից իմացա կատարված դեպքի մասին և նրա հետ էլ անմիջապես մեկնեցի Հովտաշեն գյուղ,հանդիպելու բարեկամի տանը խնջույքի մասնակցող Հակոբջանին:Հակոբջանը հաստատեց կատարվածը և ասաց,որ մտադիր են ապրանքը հանձնել կոմիսիոն խանութներ և ստացված գումարը ծախսել զենք ու զինամթերքի համար:
Հաջորդ օրը՝ մարտի 26-ին,շտաբում կայացած զրույցի ընթացքում,Հակոբջանը հայտնեց,որ նպատակահարմար է գտնում,որ հետագայում ապրանքի վաճառքից գոյացած գումարը պահվի ինձ մոտ,որպես ամենավստահելի մարդու:Ես կտրականապես հրաժարվեցի,քանի որ քաջ գիտակցում էի,թե այդքան ահռելի գումարի ինձ մոտ գտնվելը ինչ անկանխատեսելի վտանգ կարող է հանդիսանալ իմ և իմ ընտանիքի համար,բայց խորհուրդ տվեցի Հակոբջանին ու տղաներին,որ ավելի լավ է գնահատել ապրենքը և էժան գներով վաճառել բնակչությանը:Նրանք համաձայնվեցին և հենց այդ օրն էլ Արտաշատում կայացած միտինգից ես հայտարարեցի,որ առգրավվել է Ադրբեջանին պատկանող մեկ վագոն ապրանք և Ազատավան գյուղում,էժան գներով,տեղի է ունենալու այդ ապրանքի վաճառքը:Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ապրանքն առգրավվելու 2-րդ օրը,երբ արդեն մեկ օր էր ինչ ավարտվել էին Բարձրունու մարտերը,Արտաշատից Բարձրունի է գնում, այն ժամանակ շրջանում հայտնի,քրեական աշխարհում որոշակի դեմք հանդիսացող և ՀՀՇ-ի շտաբի ամենօրիա այցելու Լայերթ Սաղաթելյանը,որը չգիտես թե ի՞նչ ծառայությունների համար, Վազգեն Սարգսյանի կողմից հետագայում արժանացավ Գնդապետի կոչման…Սա այն նույն Լայերթն էր,որը շաբաթներ առաջ Սամվելին հայտնել էր Մաֆիոզ Գագոյին պատկանող ինքնաթիռ ռեստորանի պայթեցման մասին:Չգիտես թե ի՞նչ «զուգադիպությամբ»,կարծես հենց սրան էր «բախտ վիճակված» բոլոր լուրերի հայտնողը դառնալ և տեղի ունեցող մարտերի ժամանակ,ողջ ՀՀՇ-ի ջոկատի մարտիկների հետ հանգիստ շտաբի տաքուկ սենիակում նստած Լայերթը,հանկարծ մարտը վերջանալու 2-րդ օրը իրեն նեղություն է տալիս հասնելու Վայքի Բարձրունի գյուղ և հայտնել Սամվելին՝ ոչ ավել,ոչ պակաս,թե՝.«Ջոկատիտ տղները Արտաշատ երկու օր առաջ մե խատ վագոն են տարի»:Սամվելն անասելի բարկանում է և պատասխանում,թե.«Էս ի՞նչ ես ասում,ի՞նչ եք սարքում գլխիս,ինչա չգիտե՞ք,որ ես իմ ամբողջ ջոկատի հետ երկու օր առաջ մարտերի մեջ եմ եղել ու Արտաշատ չեմ իջել:Ի՞նչ վագոն,ի՞նչ բան»:Հետո մտածելով,որ Վարդանը,Զավենն ու Խաչիկը պիտի եկած լինեին,բայց դեռ չկան,կասկածը սրտում,անմիջապես նույն օրը՝ Մարտի 27-ի կեսօրին իջնում է Արտաշատ:
Կեսօր էր,մենք շտաբում նստած,Հակոբջանի հետ վագոնի փաստաթղթերն էինք ստուգում,երբ ներս մտավ Սամվելը:Նրա հարցին՝ կատարված դեպքի վերաբերյալ,մենք պատասխանեցինք դրական:Հակոբջանը ներկայացրեց ամեն բան մանրամասն և ասաց,որ երկաթգծից մարդ է եկել և մեկ ժամ հետո այնտեղ պետք է հանդիպենք ՆԳ ներկայացուցչի հետ այդ հարցով:Մենք բոլորս,ՀՀՇ-ի մասնակից տղաներն էլ մեզ հետ միասին,Սամվելի ու Հակոբջանի գլխավորությամբ նշված ժամին գնացինք երկաթգծի պետ Միրզոյանի աշխատասենյակ: Այնտեղ էր Երևանի կայարանի գծային ՆԳ աշխատակիցը,եթե չեմ սխալվում՝ Ներսիսյան ազգանվամբ և Արտաշատի կայարանի պետ Միրզոյանը,որն անտարբեր դիտողի դերում էր եղել վագոնի ապրանքն առգրավվելու ժամանակ և հենց անձամբ ինքն էլ Հակոբջանին էր հանձնել վագոնի փաստաթղթերը:
Հենց սկզբից էլ ՆԳ աշխատակիցը սկսեց զրույցը տանել ջոկատի կողմից «կատարված» վագոնի «թալանի» ուղղությամբ,ինչին հակառակ,Սամվելը բացատրեց,որ ամբողջ ջոկատը այդ օրերին Վայքի Բարձրունի գյուղում զնբաղված է եղել եռօրիա մարտերով,ինչը կարող են հաստատել Վայքի ամբողջ կազմակերպություններն ու Բարձրունու բնակչությունը և ոչ ոք իրավունք չունի կատարված դեպքը վերագրելու ջոկատին,քանի որ ջոկատն ու ինքը, միայն այսօր են իմացել կատարված դեպքի մասին, հենց Բարձրունիում:Հանկարծ ՆԳ աշխատակիցը խնդրեց բոլորիս դուրս գալ աշխատասենյակից,ասելով որ ուզում է առանձին խոսել Սամվելի և Հակոբջանի հետ:Մենք դուրս եկանք,այնտեղ թողնելով գծի պետ Միրզոյանին,ՆԳ աշխատակցին,Սամվելին ու Հակոբջանին…Քիչ անց դուռը բացվեց և մենք լսեցինք Սամվելի բարկացկոտ պատասխանը արդեն դռների մեջ,թե.՝ «գնա որտեղից կուզես գտի վագոնը տանողներին ու իրանց հետ համաձայնվի և մյուս անգամ ջոկատիս անունը չտաս»:Պարզվեց,որ ՆԳ աշխատակիցը առաջարկել է Սամվելին համագործակցել,ասելով որ եթե իրեն տան 40 000 ռուբլի և Արտաշատ-Երևան մայրուղու վրա գցեն 2 արկղ ապրանք,ինքը կձևակերպի,որ անհայտ անձինք են տարել ապրանքը ու գործը կփակի կվերջանա:Երկաթգծի պետ Միրզոյանը այդ ամբողջ զրույցի ընթացքում միայն լու՜ռ լսողի դերում էր:Եվ չնայած դրան,ոչինչ չխանգարեց,որ ամիսներ անց,երբ մենք նստած մեղադրյալի աթոռին պատասխան էինք տալիս նաև այդ վագոնի համար,նա՝ Ադրբեջանի ներկայացուցչի փոխարեն, ներկայանար դատարան և հանդես գար,որպես տուժած կողմ:Իսկ մեր գործը հետաքննող ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ և մեր գործի քննչական խմբի ղեկավար Սերգեյ Աբրահամյանը,որն ամբողջ քննության ընթացքում բացահայտ և բազմիցս հայտարարում էր,որ ինքն ազատ չէ և գտնվում է արդեն իշխանության եկած ԼՏՊ-ի և անձամբ Վազգեն Սարգսյանի հսկողության տակ և նրանց անձնական հրամանով է անում,ինչ որ անում է մեր հանդեպ,այսքանից հետո,տարիներ անց՝ 1996 թվականին,երբ արդեն 3-12 տարվա ազատազրկման պատիժներ ստացած ջոկատի մարտիկները գտնվում էին բանտերում,խիղճը վաճառքի հանած այս վայ-«իրավունքի պաշտպանը»՝ քննիչ Աբրահամյանը,որն արդեն իր ծառայության համար ԼՏՊ-ից ու Վազգենից,որպես փոխհատուցում, ստացել էր Երևանի Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնը,գրիչ էր շարժել ու գրել մի բրոշյուր՝ «Որ չկրկնվի մղձավանջը» վերնագրով,որտեղ ամեն ինչ ցույց տալով ծուռ հայելու մեջ,համաձայն մարդկային խղճի ողորմելի առևտրական լինելու իր «տաղանդին», գրել էր այսպիսի տողեր՝. «Մարտի 11-ին Նորաշեն կայարանից Արտաշատ է ժամանել բեռնատար մի գնացք,որի կազմում գտնվող վագոններից մեկը սխալմամբ է մուտք գործել Արտաշատ:Այն հասցեագրված է եղել Ադրբեջանի Խրդալան կայարանին:Երկու բեռնարկղներում բարձված են եղել արտասահմանիան արտադրության կանացի և տղամարդու հագուստեղեն և կոշկեղեն:Ընդհանուր ապրանքի արժեքը գերազանցում էր 850 000 (այն ժամանակվա) ռուբլին:Այս մասին ՋՈԿԱՏԻ ՏՂԱՆԵՐԸ (Ս.Մ.-խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ կողմից ընդգծված բառերին) հայտնել են Արտաշատում գտնվող Հակոբջան Թադևոսյանին:Ո՞վ էր Հակոբջան Թադևոսյանը:Մարտի սկզբներին ՄԻԱՑԻԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից Արտաշատ էր գործուղվել,ԿԱՆԽԵԼՈՒ,ինչպես ասում են,ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ Սամվելի ջոկատի տղաներին:Հ.Թադևոսյանը համաձայնել է «ազգայնացնել» թշնամական ապրանքը և դարձել ջոկատի հետագա գպործողությունների մասնակիցը:Զինված հափշտակության օպերացիան և ապրանքի հետագա տնօրինման ընթացքը ղեկավարում էր Խաչիկ Վասիլյանը:Մարտի 29-ին բեռնատարներով բեռնարկղների պարունակությունը տեղափոխվեց Ազատավան գյուղ՝ Խ.Վասիլյանի հորեղբոր տուն:Հետո անմիջապես սկսեցին կազմակերպել ապրանքի վաճառքը,նվերներ ջոկատի անդամներին ու բարեկամներին և ՄԻ ՓԱՍՏ,ՈՐ ԹԵՐԵՎՍ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է՝ ԱՅԴ ԴԵՊՔԻՑ ՀԵՏՈ ՋՈԿԱՏԻ ՏՂԱՆԵՐԸ ՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎԵՑԻՆ. մեծ գումարի՞,տ4ե՞ արտասահմանիան շքեղ ապրանքի ազդեցությունն էր,որ բարոյալքեց նրանց…Այսպես էին պատկերացնում ադրբեջանական ապրանքի ազգայնացումը տղաները:Մինչդեռ դեպքի հաջորդ օրը Արտաշատի կայարանի ղեկավարությունը,Երևանի կայարանի գծային ՆԳ աշխատակիցը,«Հայկոոպիցինք Ազատավան գյուղ,որտեղ գտնվում էր ապրանքը:
տնօրենը ջոկատի հրամանատարներին խնդրում և համոզում էին հափշտակված ապրանքը ետ վերադարձնել:Տղաների պայմանը հետևյալն էր՝ խոստացեք,որ Հայաստանում կվաճառեք այդ ապրանքը,կվերադարձնենք:Անհեթեթ մի պայման,որի հետևանքով ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵՑ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՎՆԱՍ…ԵՎ ՆԱԵՎ ՊԱՐԶ Է ՄԻ ԲԱՆ,ՈՐ ՆՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ՋՈԿԱՏԻ ՆԵՐՍՈՒՄ ԱՆՇՈՒՇՏ ՊԵՏՔ Է ԾԱԳԵԻՆ ՎԵՃԵՐ ՈՒ ԿՌԻՎՆԵՐ»:
Ահա,իր «հանճարեղ քերթվածքում» այսպիսի սուտ,իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող և ավելի շատ իրենց եզրակացությունների ու որ ամենակարևորն է՝ հենց Ներքին օրգանների չիրականացած ցանկությունների համաձայն է շարադրել իր տողերն ու նկարագրել դեպքը այդ վայ-քննիչը:(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
edit this page



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ