ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 27, 2013 6:28 - չքննարկված

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական գործընթացները։

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը
տեղեկացնում է, որ ԵՀՄՖ հայաստանյան ներկայացուցիչ, «Ազգային
համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեկտեմբերի
26-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2013–ի քաղաքական
գործընթացները։

Ամփոփելով տարին` Արամ Հարությունյանն առանձնացրեց այս տարվա սկանդալային
իրադարձությունները՝ առաջինը նշելով հայտնի «օֆշորային» սկանդալը։ Հաջորդը
բանախոսը նշեց «Նաիրիտի» շուրջ խոշորագույն սկանդալի մասին։ < <Հսկայական գումարներ են փոշիացվել: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը տեղեկատվություն ունի նաև, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն փոշիացրել է, այլ որոշակի գումարներ է վերցրել մրցակից կազմակերպություններից, որպեսզի «Նաիրիտը» չաշխատի։ Դա հայրենիքի դավաճանություն է։ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով գործարանն այսքան տարի չաշխատեց, իսկ «Նաիրիտը» կարող էր բյուջեին հսկայական եկամուտներ բերել>>-, նշել է Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանին չեմ կարողանում հասկանալ։ Երևի նրա կրթությունը չի
բավարարում (սովորել է երեկոյան, հեռակա), քանի որ նման անգրագետ
քաղաքականության հետևանքով երկիրը հասցվեց այս վիճակին (ծանր սոցիալական
վիճակ, վարքաբեկված քաղաքականություն ամբողջ աշխարհում և այլն)»,–ասել է
բանախոսը։

Այս վիճակից ելքը Ա. Հարությունյանը տեսնում է անցնցում իշխանափոխության
մեջ:
«Այս տարվա սեպտեմբերի 6-8, Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ
հոբելյանական Համագումարը, և պատահական չէ, որ բոլոր ներկայացուցիչները
տարբեր երկրներից (հիմնականում Հայաստանի քաղաքացիներ), գտնում էին, որ
այսօրվա ձախողումները տարբեր ոլորտներում միայն իշխանության մեղքով է տեղի
ունենում:

Արդյունքում ստեղծվեց Համահայկական ճակատ, որի նպատակն է իրականացնել
անցնցում իշխանափոխություն:
«7օր»–ի հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տալով ու ներողություն խնդրելով
ժողովրդից, պետք է հեռանա՞, թե՞ պետք է պատասխանատու լինի երկրի այս վիճակի
համար, որը նաև դաս կլինի մյուս բոլոր ուժերին, որոնք կստանձնեն երկրի
կառավարումը, բանախոսը պատասխանել է.

–Ինչքան շուտ գնա, այնքան ավելի ներողամիտ կլինի ժողովուրդը։ Ես համոզված
եմ՝ եթե Սերժ Սարգսյանը մի քիչ էլ ձգեց, ապա հաստատ լավ ծերություն չի
ունենալու։ Թալանել են, «քեշ» փող են ստացել, բիզնեսը խլել են
մրցակիցներից։ Այս իշխանության ձեռագիրը բիզնես խլելն է։ Կանգնեցիք՝
Սաշիկին եք փող տալիս, քշեցիք՝ «Ֆլեշի» Բարսեղին եք փող տալիս։
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ վերջացնի այնպես, ինչպես Քադդաֆին…
Սերժ Սարգսյան, հիշի՛ր Քադդաֆիի օրինակը։

–Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանն այնքան գիտակցություն կունենա, որ
ներողություն կխնդրի ժողովրդից ու կհեռանա։ Ֆորումի նպատակն է ստեղծել
Համահայկական ճակատ, որ քաղաքական ուժերը վայր դնեն իրենց
տարաձայնությունները, հասարակությունը համախմբվի և միակ օրակարգային հարցը
դառնա Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսօր Հայաստանում ամեն ինչ որոշում է
մեկ մարդ և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է:
Վերջին տարիներին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը լուրջ աշխատանք
է կատարում: Սլովակիայում ընդունվել է Ցեղասպանության ժխտումը
քրեականացնող օրենքը, ֆորումն իրականացնում է հակաթուրքական և
հակաադրբեջանական լոբբինգ և այն:
Այն մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են Հայաստանից դուրս, ի հեճուկս
Տիգրան Սարգսյանի, նպաստելու են երկրում անցնցում իշխանափոխությանը:

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը, փոխնախագահ Հարություն Առաքելյանը
հայրենասեր մարդիկ են, ովքեր ապրում են Հայաստանով: Նրանք հասկանում են, որ
հայը կարող է իրեն հայ զգալ` ապրելով Հայաստանում, և արտագաղթը ներգաղթի
վերածելու համար անում են ամեն ինչ` գնալով ինքնազոհության, ներդնելով ոչ
միայն իրենց կապերը, ողջ պոտենցիալը, արհեստավարժ գիտելիքները, այլև ողջ
ֆինանսական հնարավորությունները:
Հարությունյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը հատկապես շատ է վախենում
մարդկանցից. < <փողոցում ժողովուրդ տեսավ՝ հանձնվելու է>>- նշեց բանախոսը:
Ըստ նրա արդեն հունվարի վերջերից՝ տոներից հետո, սկսվելու են լուրջ
քաղաքական գործընթացներ։ Կարճ ժամանակամիջոցում հաղթանակի լուրջ
հնարավորություն կա, եթե Հայաստանի և սփյուռքի հայերը միավորվեն
Համահայկական ազգային ճակատի ներքո, կողմ դնելով սեփական ամբիցիաները,
պայքարեն հանուն մեկ նպատակի` իշխանափոխության, որից հետո այդ ուժերը
միահամուռ պետք է լցվեն Հայաստանի տնտեսության վերականգնման և արտաքին
քաղաքականության շտկման խնդիրներին: Այս լավատեսական մտքով բանախոսը
ավարտել է ասուլիսը:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
27.12.2013թ.
http://www.aravot.am/2013/12/27/418827/



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ