ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 24, 2013 13:55 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ ( Մաս 25)

Գողերն ու «Բանդիտները»

Գերագույն Խուրհրդի դիմաց, ԱԻՄ-ի կազմակերպած նստացույցին միացավ նաև Մովսես Գորգիսյանի այրին՝ Ռուզան Գորգիսյանը,որը զոհված ամուսնու մարմինը Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա հողին հանձնելուց անմիջապես հետո,հենց այնտեղից եկավ ու նստեց նստացույցի:Ռուզան Գորգիսյանի այդ քայլը շատ հուզեց ու ոգեշնչեց մեզ՝ նստացույցի մասնակիցներիս:Նրա այդ քայլը համազոր էր իր ամուսնու անձնվիրությանը՝ հանդեպ համազգային շարժումը:Նա մինչև վերջ մասնակցեց նստացույցին:Հանձինս նրա ամուսնու՝ Մովսես Գորգիսյանի,զոհվել էր քաղաքական ակնառու մի գործիչ,որը՝ հակառակ նրա հետ անհամեմատելի շատերի,թողել էր քաղաքական ասպարեզն ու զենք վերցնելով անվարան մտել ռազմի դաշտ:Այս փաստն արդեն իսկ համազոր էր հերոսության,քանզի բարձրախոսներով ելույթ ունեցող շատ մորթապաշտներ,որոնք Մովսեսի եղունգն անգամ չարժեին,իրենց համարելով քաղաքական գործիչներ,գտնում էին, որ պետք է նստեն տաքուկ անկյուններում և ռազմի դաշտն իրենց տեղը չէ…Այն ժամանակ, Հանրապետությունով մեկ, Մովսեսի սպանության հարցում շոշափվում էր Վազգեն Սարգսյանի անունը:Ճի՞շտ էին պտտվող այդ լուրերը ,թե՝ ոչ,չեմ կարող ասել:Բայց որ Մովսես Գորգիսյանի մահը անչափ մեծ ու անդառնալի կորուստ էր ոչ միայն նրա ընտանիքի,այլև ԱԻՄ-ի համար,դա փաստ էր:Նրա մահով գլխատվեց ԱԻՄ-ը Հայաստանում, զրկվեց համարձակ,գրագետ և հեռատես մի քաղաքական առաջնորդից,որն իրենից իրավամբ ներկայացնում էր հզոր ու անփոխարինելի մի ուժ:Նրա մահը նաև ստիպեց շատերիս վերագնահատել ստեղծված իրադրությունը,բայց ինչպես ասում են՝ ձնագունդն արդեն գլորված էր… Կամավորները նորից սահմաններում էին,իսկ ՀՀՇ-ի տղաները,որոնցից շատերը կոմունիստներ ու կոմերիտական առաջնորդներ էին, զբաղված էին անվերջանալի հանրահավաքներով,կոմունիստական իշխանության քարկոծմամբ և երկրի տնտեսության քանդման գործունեությամբ:Նրանք բոլորը հրապարակավ պատռել ու դեն էին նետել իրենց կոմերիտական ու կուսակցական տոմսերը և դարձել իրենց պատկանած նախկին կուսակցության երդվյալ թշնամիներ:ՀՀՇ-ի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ գործող «Գթություն» կազմակերպությունը,որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնելու Հանրապետությունում,իր ձեռքն էր կենտրոնացրել աղետի գոտուն հասցեագրված ամբողջ օգնությունը և այդ օգնությունը տնօրինում էր իր առաջնորդի սրտի ուզածի պես ու մեծավ մասամբ՝ ոչ երբեք իր նպատակին ծառայեցնելով: «Աստվածավախ ու Աստվածապաշտ» Ստամբոլցյանը կարծես մոռացել էր Աստծո պատվիրանները և կարոտյալ հայրենակիցներին մեկ անգամ ևս ինքն էր զրկում իրենց հասանելիք օգնությունից: Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների վերադարձը Գորիսի սահմանային գոտի,համարձակություն ներշնչեց Գորիսի «Գթություն բարեգործական միություն» կազմակերպության ղեկավարին,գալու և ջոկատի մարտիկների մոտ պատմելու Շառլ Ազնավուրի կողմից Գորիսի շրջանին հասցեագրված օգնության մասին,որը սակայն յուրացվել էր Խաչիկ Ստամբոլցյանի կողմից ու չէր հասել հասցեատիրոջը:Գորիսի «Գթություն» կազմակերպությունը օգնություն էր խնդրում մարտիկներից,լուծելու այդ հարցը:Ջոկատն արդեն ուներ 32 անդամ:«Գթության» ղեկավարից տեղեկանալով,թե Երևանում որտեղ են պահեստավորված օգնություն ուղարկված ապրանքները,Սամվելը վերցնելով ջոկատի տղաների մի խումբ և երկու բեռնատար մեքենա,Գորիսից իջնում է Երևան:Ըստ տեղեկության, ապրանքները պահեստավորված էին Երևանի չմշկասահքի դպրոցում և Լեչ Կոմիսիա կոչվող հիվանդանոցի շենքում:Եվ ցուրտ ձմռան այդ օրը,կեսօրին մոտ, Գորիսից եկած բեռնատարները կանգնում են Բանվորի արձանի խաչմերուկի հարևանությամբ գտնվող չմշկասահքի դպրոցի մոտ:Զինված պահակը հրաժարվում է դուռը բացել,ասելով,որ շենքում պահեստավորված ապրանքը Խաչիկ Ստամբոլցյանինն ու Վանո Սիրադեղյանինն են:Սամվելը պատասխանում է,որ այդ ապրանքը ոչ Ստամբոլցյանինն է,ոչ էլ Վանոյինը,այլ աղետի և սահմանային գոտու բնակչությանն ու փախստականներինը և ինքը եկել է ապրանքը տանելու հասցեատիրոջը:Պահակը պահանջում է զանգահարել ու խոսել Ստամբոլցյանի հետ,բայց Ստամբոլցյանի հեռախոսը չի պատասխանում:Զանգահարում են Վանոյին:Սամվելը տեղեկացնում է նրան,թե ով է և ինչի համար է եկել:Վանոն անմիջապես կոպիտ ու ցինիկ կերպով պահանջում է հեռանալ,ասելով,որ այդ ապրանքը իրենցն է և իրենք կտնօրինեն,ինչպես իրենք են ուզում:Սամվելը նրան էլ է հիշեցնում,որ ապրանքը աղետյալներինը,փախստականներինն ու սահմանամերձ գոտու բնակչությանն է և նա պարտավոր է այն հանձնել հասցեատիրոջը:Վանոն հայհոյում է և ահաբեկելով պահանջում անմիջապես հեռանալ:Սամվելը հայհոյանքը փոխադարձում է և պահանջում ներկայանալ:Հետո դնելով լսափողը,հրամայում է մարտիկներին կոտրել դռան փականը և ապրանքը բարձել բառնատարները:Այնտեղ պահեստավորված բազմազան ապրանքներից ընտրելով ուտելիք ու հագուստեղեն և բարձելով բեռնատարները,ուղղություն են վերցնում դեպի Լեչ Կոմիսիայի շենք:Այդտեղ, արդեն առանց երկար-բարակ զրույցի,կարկամած պահակի աչքի առաջ կոտրում են դռան փականն ու ապրանքները սկսում բարձել:Նույն օրվա գիշերը, Գորիսի «Գթություն» միության տղաները ստանում են ապրանքով բարձված բեռնատարները և դրանից անմիջապես հետո, հրաժարվում մնալ այդ կազմակերպության անդամներ: Ես այս պատմությամբ նկարագրեցի, այն տարիներին ՀՀՇ-ական հանցագործների կողմից իրականացվող անչափելի թալանի մեկ դեպք միայն:Դեռևս իշխանության չեկած ՀՀՇ-ն,հենց էն գլխից արդեն սկսել էր սեփական ազգին թալանելու իր հանցավոր գործունեությունը: Խաչիկ Ստամբոլցյանի և Վանո Սիրադեղյանի կողմից,իհարկե ո´չ առանց ՀՀՇ ոհմակի մյուս անդամների գիտության ու մասնակցության,տարիներ շարունակ թալանվեց,վաճառվեց ու գրպանվեց աղետի գոտուն ուղարկված ամբողջ օգնության մեծ մասը և ո´չ միայն եկած օգնության:Սրանք,այս պետական հանցագործները,դավաճանելով սեփական երկրին ու ժողովրդին,այդ նույն ժողովրդի ջանքերով հասնելով իշխանական աթոռների,փաստորեն չարիք դարձան նրա գլխին:Այստեղ շատ կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված,որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին է հղել նրա ուսուցչուհին և որը պատկերում է ՀՀՇ-ի կողմից ժողովրդին հասցված աղետի չափը՝.«…ինչպե՞ս չես կարողանում տեսնել,թե ինչ է կատարվում շուրջդ,ինչպես է տառապում մի ժողովուրդ,որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց,որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից:Մեզ դարձրել ես ընչազուրկ,բառիս ամենալայն իմաստով:Քեզ հայտնի է թե մեր թոշակը,թե հարկ ու տուրքը,թե դեղերի արժեքը,,ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը…Նորություն չէ,որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր:Էներգիայի վարձը,որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում,վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի:Լսվա՞ծ բան է:Ինչու՞,մեր ո՞ր մեղքի համար…Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում,համալսարանում,որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան:Ժողովուրդը չգիտի թե ինչպես որակի նրան: …Տղաս,հողն է մեզ կերկրողը,հողը կսիրեն,կփայփայեն,կջրեն:Հողամաս ունեցողները աղի արցունք են թափում:Տարիներ շարունակ անապատը քրտինքով դարձրինք պարտեզ,բուրաստան,այսօր նորից այն դարձավ անապատ,ինչու՞ տղաս: …Անցյալ շաբաթ ելույթ ունեցար «Շամիրամ»-ում,նախընտրական ժողով էր:Ելույթիդ հատկապես այն մասը,որ ասացիր՝ հրաշքների չհավատաք ով որ կխոստանա:Իսկ ժողովուրդն ասում է,հրաշքների ամեն օր է,որ հանդիպում ենք:Բա հրաշք չէ՞,որ դաշտ ու այգի անապատ են դառնում,մի՞թե հրաշք չէր,որ մթության մեջ խարխափեցինք տարիներ շարունակ,հրաշք չէ՞ր արդյոք, ցրտից սառած,մղկտացող թոռներին տաքացնելու համար արցունքն աչքերին ,սրտի ցավով ծառ կտրող պապի արարքը:Հրաշք չէ՞ արդյոք,որ 50 տարի իր ժողովրդին ծառայած աշխատավորը ,մանկավարժը ուշաթափ լինի եփած մսի հոտից: Այս բոլորը հրաշքներ են,սև հրաշքներ,որ իրագործվեց այն օրից,երբ իշխանությունը տվեցինք քո ձեռքը…Տղաս,կառչիր մեր ազգի արմատներից…»,(Ս.Հ.«ՀՀՇ-ն և Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»): Դառնալով գործիք օտար ուժերի ձեռքին և դավաճանելով ազգային սկզբունքներին,շատ լավ գիտեին ՀՀՇ-ական ազգադավ ոհմակի ներկայացուցիչները,թե ուր պետք է ուղղորդեն շարժումը և անձնական ինչ նպատակների պետք է ծառայեցնեն այն:Իսկ իրենց այդ ստոր ու ազգադավ նպատակների իրագործման ճանապարհին խոչընդոտ կարող էին հանդիսանալ,Վազգեն Սարգսյանի խոսքերով ասած՝ ազգի նվիրյալ «ֆանատները»,որոնցից պետք էր անհապաղ ազատվել:Եվ իշխանության գալու հենց սկզբից,ՀՀՇ-ական հանցագործ ոհմակը,սահմանները ակտիվորեն պաշտպանող ազգի բազմաթիվ նվիրյալ մարտիկների հետ մեկտեղ,բանտեց նաև Սամվելին ու նրա ջոկատի մարտիկներին:Հանրապետության բանտերը լցվել էին ամենաճանաչված կռվող խմբերի 200-ից ավելի հրամանատարներով ու մարտիկներով,որոնք իրենց ուսերին էին տարել Ղարաբաղյան Շարժման ու արյունոտ մարտերի ողջ ծանրությունը:Իշխանական աթոռներին նստած ՀՀՇ-ական մեծամասշտաբ այդ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ու ԳՈՂԵՐԻ անմիջական կարգադրությամբ,բանդիտիզմի մեղադրանքով բանտերում գտնվող Արտաշատի «Անկախության Բանակ»-ի մարտիկների վրա բարդվեց նաև «Պետական գույքի խոշոր չափի հափշտակման» մեղադրանք ևս,Ադրբեջանական մեկ վագոն «թալանելու» համար:Սա ժամանակի ամենամեծ խայտառակություններից մեկն էր,որի մասին կխոսեմ իր տեղում:Ադրբեջանի շահերն այդպես ջանասիրաբար պաշտպանող,բայց սեփական երկիրն ու ազգը անխնա թալանող ու անդունդ տանող այս «ազգային ջոջերը» շատ լավ գիտեին,որ բանտերում գտնվող այն «ֆանատներն» են,որ կարող են բռնել ու կտրել իրենց թալանչիական թաթերն ու ազգադավ գլուխները և հասկանալով այդ, իրենց ճանապարհից անհապաղ հեռացրեցին նրանց:Արդյունքում՝ երկիրն ու ժողովուրդը մնացին ՀՀՇ կոչվող ոհմակի դեմ անպաշտպան և այդ ոհմակի անդամներն,անխտիր բոլորը,կարճ ժամանակում դարձան մուլտիմիլոներներ ու սկսեցին կազմակերպված տեռորի ենթարկել ժողովրդին:Ազգի նվիրյալ զավակներից շատերն էլ,դավաճանաբար թիկունքից գնդակահարվեցին և նրանց կատարած հայրենանվեր գործերը իրենց վերագրելով, ՀՀՇ-ական բորենիները ապահովվեցին իրենց համար հերոսական կենսագրություններ:Խաբվեց ու հոշոտվեց մի ամբող ազգ և այս անգամ, իր ծոցից ելած իր անարժան զավակների կողմից: Այս ստոր ազգադավներից բացի,ազգի նվիրյալների դեմ գործում էր նաև երկրում խոր արմատներ գցած Կոմունիստական մաֆիան՝ իր կործանվող գոյությունը երկարաձգելու համար… Փետրվարին ջոկատը հրաման ստացավ թողնել Գորիսի սահմանների հսկողությունն ու տեղափոխվել Վայքի Բարձրունի գյուղ:Բարձրունին սահմանամերձ մի գյուղ էր,որն առանձնանալով Վայքի շրջանի բնակավայրերից,մի տեսակ թերակղզու տեսքով մխրճվել էր Նախիջևանի հողի մեջ:Այն երեք կողմից շրջապատված էր Ադրբեջանին պատկանող տարածքներով և միայն մի նեղ միջանցք գյուղը միացնում էր Վայքի շրջանին:Բավական էր մի փոքր անուշադրություն,կամ սահմանի հսկողության թուլացում և թշնամին կարող էր գյուղն ամբողջությամբ շրջափակել ու կտրել Վայքից: Բարձրունի հասնելու հենց առաջին օրից,մարտիկներն սկսեցին գյուղը շրջապատող լեռների վրա դիրքեր փորել ու խրամատավորվել:Հսկողությունը կատարվում էր օր ու գիշեր և կարգապահ հերթափոխով:Տեղեկանալով ջոկատի տեղափոխման մասին,Արտաշատի «Գարուն» կարի արտադրական միավորման դիրեկտոր Զարգարյանը,որը մի հայրենասեր անձնավորություն էր,կարգադրեց անկողնային սպիտակեղեն և ձյուների մեջ քողարկվելու նպատակով, ճերմակ թիկնոցներ կարել ջոկատի մարտիկների համար:Իսկ մարտիկների սննդի մատակարարման հարցն իր վրա վերցրեց Արտաշատի շրջկոոպը:Այսպիսի ուշադրությունը ավելի պարտավորեցրեց տղաներին: Սահմանները հսկվում էին,իսկ Երևանում ու շրջկենտրոններում շարունակվում էին ազգահավաքները,քաղաքական զանազան ակցիաներն ու միաժամանակ՝ մեկը-մյուսին հաջորդող սադրանքները: (Շարունակելի)

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ