ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, December 24, 2013 13:43 - չքննարկված

ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 22)

(Կոռնիձորի մարտը)

Գորիսի հիվանդանոցի բակում մեզ տանող բեռնատարը կանգ առավ:Սամվելը մեքենայի խցիկից անմիջապես դուրս եկավ և բարձրացավ թափք:Մեկ վարկյանում նա դեն նետեց իմ վերարկուն,որով փաթաթել էի Նորիկի մարմինը և գրկելով նրան,մոտեցրեց թափքի դռանը-իր հուշերն էր շարունակում կրտսեր եղբայրս՝ Վարդանը:-Մենք երկուսով,բեռնատարի վարորդն էլ մեզ հետ, զգուշությամբ ցած իջեցրեցինք Նորիկին:Սամվելը ամուր գրկեց նրան և վազեց հիվանդանոցի դռնից ներս գոռալով՝.«ճամփա տվե՜ք,բժի՜շկ,բժի՜շկ,օգնությու՜ն…»:Միջանցքում եղած մարդիկ անմիջապես ճամփա բացեցին,բժիշկներն ու բուժքույրերը դուրս եկան միջանցք և սկսեցին ուղղություն ցույց տալ,թե որ կողմ գնանք:Նրանք արդեն տեղեկացված էին,որ վիրավոր են բերում հիվանդանոց և պատրաստվել էին:Նորիկին գրկած, մենք մտանք վիրահատման սենյակ:Բժիշկը խնդրեց դուրս գալ և սպասել դրսում,բայց Սամվելն ասաց,որ կմնանք վիրահատարանում:Երբ Նորիկի հագուստներն էին կտրատում,որ մարմինը պատրաստեն վիրահատման,նա հանկարծ դարձավ բժշկին ու ասաց՝.
-Բժիշկ ջան,խնդրում եմ,փրկիր ինձ,երկու հատ փոքր երեխա ունեմ:Նորիկի այս խոսքերից իմ ու Սամվելի աչքերից արցունք եկավ,Սամվելն սկսեց հույս տալ Նորիկին,որ բան չկա,ամեն ինչ լավ կլինի:Հետո Նորիկը դարձավ Սամվելին ու ասաց՝.
-Սամո ջան,ցավտ տանեմ,հանկարծ որ ինձ մի բան կլինի,մորս ութը հատ թուրքի ձախ ականջ կտանես:
Սամվելն ասաց՝.
-Նորիկ ջան,բան էլ չի լինի,մի վախեցի,էտ ականջները դու ես տանելու,դեռ էնքա՜ն կռիվ ունենք…
Հատո Նորիկն անզգայացավ:Մի քանի րոպե անց բժիշկն ասաց,որ բավականին արյուն է լցվել փորը,ինչը շատ վտանգավոր է և շտապ արյուն է պետք ներարկման համար:Առանց վարկիան իսկ մտածելու ես ու Սամվելը բացեցինք մեր ձեռքերը:Մեր արյան կարգերը չհամապատասխանեցին:Արյուն հանձնեցին նաև այնտեղ գտնվող բոլոր բուժքույրերը,ոչ մեկի արյունը համապատասխան չէր:Սամվելն ու ես վազեցինք միջանցք,գոռում էինք,թե՝. «վիրավոր կա,վիճակը շատ ծնար է,խնդրում ենք արյուն տվեք»:Միջանցքի մարդիկ բոլորը ներս վազեցին բուժքրոջ սենյակ:Ոչ մեկի արյունը համապատասխան չէր:Նորից ես ու Սամվելը վազեցինք միջանցք,անելիքներս չգիտեինք,բայց հնար էինք ուզում գտնել:Միջանցքում արդեն մարդ չկար:Երբ դռնից դուրս նետվեցինք,հանկարծ տեսանք,որ կալանավորներ տեղափոխող մեքենա կանգնեց դռնա մոտ:Վազեցինք դեպի մեքենայի խցիկում գտնվող բանտի աշխատակիցները և շնչակտուր սկսեցինք օգնություն խնդրել:Նրանք ասացին,որ արդեն գիտեն այդ մասին,զանգ են ստացել հիվանդանոցից և հենց դրա համար էլ եկել են:Ի զարմանք մեզ՝ բանտի աշխատակիցները զինված չէին:Նրանք արագությամբ բացեցին մեքենայի դուռը,որտեղից դուրս վազեցին մեկ տասնյակի չափ կալանավորներ:Այդ կալանավորները Գորիսի հատուկ խստացված ռեժիմային (կռիտի) բանտի կալանավորներն էին,կրկնակի և բազմակի անգամ դատապարտվածներ,որոնք մեքենայից իջնելով,առանց հատուկ զինված հսկողության վազում էին հիվանդանոցի միջանցքով,ճանապարհին հանելով ու դեն նետելով հագուստներն ու բղավում,թե ո՞ր կողմ պետք է գնան արյուն տալու համար:Դատապարտյալների մեջ եղան մարդիկ,որոնց արյունը թեև համապատասխանեց Նորիկի արյան կարգին,բայց միևնույն է՝ Նորիկը մահացավ:Լուսադեմին, Սամվելը ինձ թողնելով հիվանդանոցում,ինքը գնաց Կոռնիձոր»:
Արտաշատի և Աշտարակի ջոկատների մարտիկների մեծ մասին թողնելով Արավուս-Կոռնիձոր հատվածում հսկողության,տղաների մի փոքրիկ խումբ,վերցրած Նորիկի դին,Սամվելի գլխավորությամբ իջան Գորիսից:
Այդ օրը առավոտյան Սամվելը Կոռնիձորից զանգահարեց ինձ և հայտնեց Նորիկի զոհվելու բոթը,ասելով,որ դին կբերեն Արտաշատ,հետո կտեղափոխեն ՈՒջան, ու խնդրեց կազմակերպել և պատշաճ ձևով հարգանքի տուրք մատուցել զոհվածին:
Ես այս մասին անմիջապես հեռախոսով հայտնեցի Աշոտ Նավասարդյանին և կեսօրից առաջ կազմակերպեցի միտինգ Արտաշատի թատրոնամերձ հրապարակում,կոչ անելով ժողովրդին, արժանվույնս հարգանքի տուրք մատուցել Ղարաբաղյան շարժման առաջին մարտի առաջին զոհին…Թատրոնամերձ հրապարակի դիմացի մայթին արդեն տեղադրված էր Վանուշ Սաֆարյանի քանդակած Անդրանիկ Զորավարի կիսնադրին,որի բացումը պետք է տեղի ունենար 1990 թ.-ի փետրվարի 23-ին:Վանուշը Վանից գաղթած ծնողների զավակ էր,հայրենասեր Արտաշատցի մի քանդակագործ,որը լսելով Նորիկի զոհվելու լուրը,անմիջապես եկավ թատրոնի հրապարակ:Նա կամովին,իր իսկ ձեռքով իջեցրեց արձանը ծածկող սպիտակ կտորն ու ասաց՝.-զոհված մարտիկի դին թող դրվի այստեղ,Անդրանիկ Զորավարի արձանի կողքին,իսկ արձանի բացման հանդիսությունը հետո էլ կարող ենք անել:Մարդիկ անմիջապես ձեռնամուխ եղան արձանի կողքին փայտե տախտակամած կառուցելուն,որտեղ պետք է տեղադրվեր զոհվածի մարմինը:Ամբողջ շրջապատը ծածկեցինք մոմերով ու ծաղիկներով…
Նորիկ Հարությունյանի զոհվելու լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ Հանրապետությունով մեկ:Եվ Գորիսից մինչև Արտաշատ ընկած բոլոր բնակավայրերից ժողովուրդը դրոշակներով ու ծաղիկներով դուրս էին եկել կենտրոնական ճանապարհ,հարգանքի տուրք մատուցելու զոհվածին:
Երասխավանի ոլորանի վրա մարտիկներին էր սպասում նաև Վազգեն Սարգսյանը…
Արդեն ասել եմ,որ այդ ժամանակ զարմանալի կերպով, ազգային այդ զարթոնքին բոլորովին անհաղորդ էին Արարատցիները:Արարատի շրջանում չկար ոչ մեկը,որ կարողանար քիչ թե շատ կազմակերպչական աշխատանք տանել:Արարատի ՀՀՇ-ն,որի անդամներն էին Դավիթ Զադոյանն ու Վազգեն Սարգսյանը,ժողովրդին բացարձակ չէին կարողանում համախմբել իրենց շուրջ,իսկ ԱԻՄ-ի համախոհներ հանդիսացող մի քանի արարատցիների «գործնեությունը» սահմանափակվում էր միայն Երևանի թատերական հրապարակում միտինգներին մասնակցելով և իրենց տներում հավաքվելով ու տաք-տաք զրուցելով,ուրիշ ո´չնչով…
Եվ հենց սա էր պատճառը,որ Գորիսից Արտաշատ եկող թափորին էր սպասում Վազգեն Սարգսյանը:Երասխավանում կանգնեցնելով տղաներին,Վազգենն առաջարկում է զոհվածի մարմինը տեղափոխել Արարատի շրջկենտրոն,ասելով,որ՝.
-Արարատը սահմանամերձ շարջան է,բայց ինչ անում չենք անում,արարատցիները ոտքի չեն ելնում:Բերեք այս զոհվածի դին տանենք դնենք Արարատի կենտրոնը,միտինգ կազմակերպենք,որ մեր ժողովուրդը ոտքի ելինի:
Վազգենի այս առաջարկից ահավոր վիրավորվում ու բարկանում է Սամվելը և ասում՝.
-Էս ի՞նչ ես խոսում:Ի՞նչ է,մեր զոհված ընկերոջ դին քո համար քո շրջանի ժողովրդին ոտքի հանելու դրոշ է՞,որ ուզում ես շահարկել:Գնա ոնց ուզում ես ոտքի հանի քո ժողովրդին,մեր զոհված ընկերը քո համար ցուցահանդեսի առարկա չի:-Ասում է ու շարժվում են առաջ:
Երեկոյան,արդեն մութը կամաց-կամաց ընկնում էր,որ տղաները հասան Արտաշատ:Ամբողջ ժողովուրդն էր հավաքվել թատրոնամերձ հրապարակ,դեմքով դեպի Անդրանիկ Զորավարի արձանը,որի կողքին դրված էր Նորիկի մարմինը:Մինչև ուշ գիշեր շարունակվեց սգո հանրահավաքն ու արարողությունը և վերջում,մարտիկների համազարկից հետո,բարձրացվեց զոհվածի դին,հայրենի ՈՒջան տեղափոխելու համար:Երկու օր, գիշեր-ցերեկ տղաները պատվո պահակ կանգնեցին զոհվածի մոտ ՈՒջանում:Նորիկ Հարությունյանի թաղմանը մասնակցում էր ողջ Հանրապետությունը,Հանրապետության նշանավոր մարդիկ,արվեստագետներ:Ամբողջ ջոկատն ու նրանց հետ թշնամու դեմ կռված գորիսցիներն անգամ եկել էին մասնակցելու թաղմանը:Նորիկին հողին հանձնեցին ՈՒջան գյուղի կենտրոնում վեր խոյացող նշանավոր հայ ֆիդայիների հուշահամալիրի հարևանությամբ:Հնչած ելույթների մեջ ամենահուզիչը Նորիկի մոր խոսքն էր,որն արդեն 22 տարի է իմ ունկներում է:Դա սգավոր մոր խոսք չէր,դա անօրեն թշնամու դեմ վրեժով լցված սասունցի կնոջ կոչ էր,որը չուներ ափսոսանք՝ հանուն Հայրենիքի իր որդու մատաղվելու համար,այլ ավելի շուտ ուներ հպարտություն,սասունցու´ հպարտություն,որ իր որդին գնացե´լ,կռվե´լ է ու զոհվե´լ…
Երանի՜ մենք շա՜տ ունենայինք այսպիսի մայրեր,այնժամ մեր ազգը կլիներ անպարտելի…
Նորիկ Հարությունյանի դին հողին հանձնելուց հետո,ամբողջ ջոկատը նորից բարձրացավ Արավուս-Կոռնիձոր սահմանային գոտի:Ջոկատի սահման հասնելու երկրորդ օրը Արավուսում հայտնվեց ՀՍՍՀ Գլխավոր Դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ Սերգեյ Պողոսյանը,որը «գործուղվել» էր սահմանային գոտի,տեղում քննելու «եղբայրական Ադրբեջանի» դեմ հայ «գրոհայինների» կատարած «ոտնձգությունները»:Մարտիկները և´ Արավուսում,և´ Կոռնիձորում կտրականապես հրաժարվել էին որևիցէ ցուցմունք տալուց,ասելով,որ իրենք իրենց համարում են Անկախ Հայաստանի քաղաքացիներ և հրաժարվում են կոմունիստներին որևէ ցուցմունք տալուց:Սա կատաղության աստիճանի էր հասցրել մինչև ուղն ու ծուծը կոմունիստ եղող Սերգեյ Պողոսյանին,որն անթաքույց ատելությամբ էր լցված շարժման ցանկացած մասնակցի դեմ և որը հետագայում՝ մեր ձերբակալության ժամանակ նշանակվելու էր ջոկատի գործը քննող քննչական խմբի ղեկավար:
Ոչ մի արդյունքի չհասնելով,այս վայ-քննիչը հեռացել էր Գորիսից,տղաների մոտ թողնելով չարագուշակ մի ենթադրություն,որ կոմունիստները,դեռ հույսը չկորցրած վաղվա օրվա հանդեպ,արդեն սկսել են համաժողովրդական շարժման թիկունքում գործեր սարքել:Հայրենիքի ու ազգի հանդեպ,համաժողովրդական շարժման հանդեպ իշխող տոտալիտար ռեժիմի հայազգի նվիրյալների դավաճանությունն արդեն գործընթացի մեջ էր,պաշտոնական կաշեպատ դռների ետևում…
Իսկ ազգի նվիրյալները՝ մարտիկները, սահմաններում էին,թշնամու դեմ-հանդիման…
…Որպեսզի չկրկնվեր մի նոր Կոռնիձոր,անհրաժեշտ էր շարքից հանել գետի կամուրջը,որը Գորիս-Ստեփանակերտ տանող ճանապարհի վրա էր,բայց սահմանից այն կողմ:Այդ կամրջով էին գետն անարգել անցել ադրբեջանցի գրոհայինները ռուսական զորքի ուղեկցությամբ ու մոտեցել Կոռնիձորի մատույցներին:Եվ դեկտեմբերյան ձյունոտ մի իրիկուն,երբ դեռ թշնամին լիզում էր Կոռնիձորի մարտից ստացած իր վերքերը՝ կամուրջը պայթեցվեց հայ մարտիկների կողմից:Դրանից հետո ադրբեջանցիները վախեցած գազանի նման բնից այլևս դուրս չէին գալիս,միայն հեռվում երբեմն լսվող հատուկենտ կրակոցներն էին,որ հիշեցնում էին նրանց մասին:
Հայաստանը տնքում էր ցավից:Դեկտեմբերյան երկրաշարժի տարելիցն էր:Կաթվածահար էր ամբողջ երկրի տնտեսությունը:Երկրաշարժի գոտում տիրում էր ողբալի վիճակ՝ անօթևան մարդիկ,հազարավոր որբեր,անելանելի դրություն:Օգնում էր ամբողջ մոլորակի մարդկությունը և այդ օգնության ֆոնի վրա սրբացվել էր ամենաարժանավոր հայորդիներից մեկը՝ Շառլ Ազնավուրը,որը դարձել էր հույս,հավատ ու սեր՝ Աստծո կողմից պատուհասված այս ժողովրդի համար…

(Շարունակելի)
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ