ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 20, 2013 23:34 - 1 քննարկում

Ինչո՞ւ են ամերիկացիները վախենում 1915թ. հայ որբերի ձեռքով պատրաստված գորգից. Թուրքիայում բնակվող հայ մտավորականի անդրադարձը

հայ-որբերի-գորգ-300x206“Aykırı doğrular” կայքի հոդվածագիր, ազգությամբ հայ մտավորական Նադյա Ույգունն իր անդրադարձը նվիրել է Սպիտակ տան պահեստում պահվող հայ որբերի գործած գորգի պատմությանն ու այդ արժեքի հանդեպ ԱՄՆ կառավարության վերաբերմունքին։

Հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների.
«Այս գորգը 400 հայ որբի՝ երախտագիտությամբ և հույսով մոտեցած, իրենց ցավերն ամեն հանգույցում արտացոլած պատմական նմուշ է՝ երախտագիտության և ցավի խորհրդանիշ։

Հայ պատմաբանների, գիտնականների, թեմայով հետաքրքրվող ակտիվիստների մոտ հարց է ծագում՝ նման կարևոր նշանակության իրն ինչո՞ւ է տարիներ շարունակ պահեստում պահվում։ Այդ հարցով հետաքրքրվող պատմաբաններ կան։

Դոկտոր Մարտին Դերանյանը երկար ժամանակ է՝ այդ գործն է ուսումնասիրում. Միսակ Քելեշյանը ևս գորգի պատմության, փաստաթղթերի վրա շատ է աշխատել։

Դեկտեմբերին հայ որբերի գորգը ցուցադրել պատրաստվող Սպիտակ տունը դարձյալ վերջին պահին հետ է կանգնել որոշումից…

Անթիվ նամակներ են գրում աշխարհի չորս կողմը սփռված հայերը, և մի պատասխան են պահանջում՝ ինչո՞ւ եք վախենում գորգից։ Որբերի՝ բոլոր ցավերն ու դժվար կյանքի պայմաններն անտեսելով՝ ի՞նչ իրավունքով եք այդ նմուշը պահում պահեստում։

Գորգագործ փոքրիկ աղջիկներից մեկի՝ Վարդուհի Հովսեփյան Գյուլեզյանի դուստրը տարիներ անց Սպիտակ տան ֆիլմերից մեկում տեսնում, ճանաչում է գորգն ու դիմում… Նա ընտանիքի հետ հրավիրվում է Սպիտակ տուն և 90 րոպե անցկացնում գորգի մոտ։

Որբերի այս գորգը եթե լեզու ունենար, ինչեր կասեր, գիտե՞ք։ Ամեն օղակն ու հանգույցը հայ ազգի վերապրած տառապանքով ու ցավով է լի, պատկերները որբերի լուռ հառաչանքով են գույն ստացել, և այժմ այն կենդանի պատմություն լինելու փոխարեն լքված է պահեստում։

Մենք՝ հայերս, հարցնում ենք Սպիտակ տան ներկայացուցիչներին. հայ որբերի գորգը եթե մեջտեղ հանվի, այդ պատմությունն էլ կվերհիշվի, և ձեր սիրելի բարեկամ Թուրքիայի սիրտը կկոտրվի, չէ՞։ Այն, ինչ դուք չեք կարողանում մեկնաբանել, մենք կասենք…

Ազատությունների երկիր ԱՄՆ…մի՛ ծիծաղեցրեք մեզ։ Ձեր ազատությունները, ցավոք, ձեր շահերով են սահմանափակվում»,-գրում է հոդվածագիրը։

http://www.tert.am/am/news/2013/11/19/nadya-uygun/



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արա Հովհաննեսյան
Nov 21, 2013 10:31