ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 20, 2013 17:46 - 7 քննարկում

Սիրելի ԼույսԱշխարհի ունկընդիր, ընթերցող և մասնակից…

Ահա ավելի քան հինգ տարի Է ինչ ԼույսԱշխարհ կայքը քեզ հնարավորություն է տալիս ունենալու այլընտրանք, ձեռք բերելու նոր իմացություններ, ճանաչելու քո հայրենակիցներին, արտահայտվելու, մտածելու…
Ստեփան Քիրեմիջյանի հիմնադրած կայքի վրա քրտնել են շատ հայորդիներ,որոնք քար առ քար շարել են իմացության այս տաճարը։
Ստեփան Քիրեմիջյանը ԼույսԱշխարհի իմացության տաճարի կառուցման համար զոհել է ամեն ինչ։ Իր ժամանակը,Հանգիստը,բարորրությունն ու կյանքը, որպիսի Լույսի տաճարը լուսավորի Հայկական աշխարհը։
Մահից առաջ Ստեփան Քիրեմիջյանը ափսոսում էր այն չտրված ժամանակի համար որ կարող էր օգտագործվել լուսավորելու համար։
ԼույսԱշխարհը պետք է շարունակի ապրել և լուսավորել։ Այդպես է ցանկացել նաև Ստեփան Քիրեմիջյանը կանխազգալով իր վախճանը։
Սիրելի ԼույսԱշխարհի ունկընդիր, ընթերցող և մասնակից , ԼույսԱշխարհը այսօր ավելի քան քո կարիքը ունի։ Քո ներկայության կարիքը ԼույսԱշխարհում։ ԼույսԱշխարհը ապրել է քո ներկայությամբ և մասնակցությամբ ։ ԼույսԱշխարհը քո կայքն է։ Դու էս պահում լույսի առագաստները։
ԼույսԱշխարհի առանձնահատկությունը նրա մեջ է որ, չի ենթարկվում ոչինչի և ոչ մեկի ։ Սա իրական հանրային , դեմոկրատական կայք է։ Կայքը երբեվիցէ չի ֆինանսվորվել և աշխատողներ չունի ։ Նյութերը տրամադրում են տարբեր երկրների մասնակիցները։ Ադմինիստրացիան որը մասնակիցների մասն է կազմում պահում է միայն կայքի անվտանգությունը , սկզբունքները և կազմակերպման տեխնիկական միջոցները։
Բարեբախտաբար ԼույսԱշխարհը ունի շարունակության և զարգացման իր ծրագիրը։

Շնորհակալություն որ դուք կաք և սրտացավ եք կայքի նկատմամբ։
Գրեք ձեր առաջարկությունները և մտահաղացումները և սպասեք արձագանքի

Ադմինիստրացիա



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Oct 20, 2013 18:21