ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, October 10, 2013 13:48 - 1 քննարկում

«Ապահով Հայաստանի» գաղջ լրահոսը

Գյուռ-գյուռ «ատկատներ»

Տիգրան Սարգսյանը Արմեն Աշոտյանին լիքը փող է տվել:

«Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ»,– ԵԺԿ նախագահ Մարթենսի մահը սգալուց հետո իր ՖԲ-յան էջում այսպիսի ուրախ գրառում է արել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հետո ավելի հանրամատչելի բացատրում է, թե ինչի համար է հատկացվել նշված 60 միլիոնը:

Պատկերացրեք՝ «բուհերի մրցակցությունը խթանելու նպատակով»:

Պարզ է, որ սա նույն շարքից է, ինչ կովերը կթելու համար տրամադրված ավելի քան 16 միլիոն դոլարը:

Ինչպես ժամանակին կովերին ու կովկիթներին էին «խթանում», որպեսզի կիթը հաջող ընթանա, այնպես էլ հիմա «բուհերի մրցակցությունն» են խթանելու՝ 60 միլիոնը բարեհաջող դնելով սեփական գրպանները:

Աշոտյանի՝ ցնծությամբ հայտնած տեղեկությունը սրանով չի ավարտվում: Վարչապետը եւս 137 միլիոն է տվել Աշոտյանին եւ էլի 51 միլիոն: Այս գումարներով էլ պետք է տարբեր կարգի դպրոցներ ու կրթահամալիներ վերանորոգեն: Իսկ դպրոցներում, ինչպես գիտեք, թափով շարունակվում է դրամահավաքությունը, ընդ որում՝ ծնողկոմիտեների նախագահները հատուկ շեշտում են, որ գումարները հավաքում են «դպրոցի ռեմոնտի» համար:

«Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար»,– սեփական գրառումն ուրախությամբ ավարտում է Աշոտյանը:

Էս լրիվ «թարս բուսնած խիյարի» սկզբունքով է կատարվում հատկացումը: 70 միլիոնը տալիս են նախարարությանը, որ վերջինս այդ գումարը տրամադրի Կարեն Ավագյանի հիմնադրամին, որ վերջինս էլ որպես կրթաթոշակներ բաժանի ուսանողներին:

Դե, իշխող ուժը կարուսել շատ է սիրում, համ էլ երբ այս մեթոդով են կրթաթոշակներ բաժանում՝ դա նույնացվում է ՀՀԿ-ի անվան հետ: Մի խոսքով՝ պետբյուջեի հաշվին «փեսային» լավություն անելու պես մի բան է ստացվում: Ամենակարեւորը՝ ՀՀԿ-ն հանդես է գալիս իբրեւ «բարեգործ»:

Խաչիկի սիրտը խորոված է ուզում

«Ինտելեկտուալ» Տիգրան Սարգսյանի կառավարության երկրորդ էշելոնի անդամը՝ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ինչպես հայտնի է, ժամանակին հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանը արեւածագն է»:

Ահա այս լիրիկայից հետո, այսօր «Հայոց անգղներ» … օհ, ներեցեք՝ «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավարը, նույն ինքը՝ Ասրյանը հայտարարել է, թե. «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

Դե, Լիսկայի «արծիվը» ուրիշ ինչ պետք է սովորի սյունաց բդեշխից, որն էլ, եթե չեք մոռացել՝ Զարուհու առաջնորդին էր սպառնում «օձի գլխի նման գլուխը ջարդել»:

Իսկ հիմա էլ Ասրյանը չի թաքցնում, որ ինքը միջնադարյան ինկվիզիցիայի ջատագով է:

Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ գործ ունի սույն արարածը կառավարության կազմում:

Փայլուն, փայլուն կադրեր ունեն Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, որոնցից մեկին՝ Կարեն Ավագյանին, օրինակ, հաջողվեց փուչիկների օգնությամբ մի 150 հոգու այրել հրապարակում, հիմա էլ՝ Ասրյանն է փափագում կենդանի այրել գոնե մեկին:

Ի դեպ, վերջերս Ասրյանն իր կազմակերպության անդամներով նախաձեռնել էր միջոցառումների շարք։ Այցելում էին հանրակրթական հաստատություններ՝ դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության «ձեւավորման եւ ամրապնդման» նպատակով:

Խե՜ղճ դպրոցականներ, էս ո՞ւմ հետ եք հանդիպել:

Կիմա Եղիազարյան
http://7or.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Artak
Oct 11, 2013 12:00