ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 24, 2013 14:20 - 2 քննարկում

Գանձագող վարչապետի հաջող ծրագրերը վերջին հնգամյակում

Որպես վարչապետ և որպես քաղաքական գործիչ՝ Տիգրան Սարգսյանը զրոյական արժեք է ունի ՀՀ քաղաքացիների համար, բայց, միևնույն ժամանակ, նա շատ թանկ է նստում պետության վրա։
Վերջին հինգ տարիները ցույց տվեցին, որ վարչապետի մոտ 3 բան է լավ ստացվում.
1. մեռելոցի օրեր հայտարարելը,
2. Հայաստանի արտաքին պարտքն ավելացնելը,
3. պետբյուջեն «ատկատահան» անելը։
Հա, չմոռանանք նաև օֆշորային գոտիներում «ֆռֆռալու» նրա կարողության և բիոզուգարանների հանդեպ ունեցած թուլության մասին։ Ուրիշ ոչնչով աչքի չի ընկել օֆշորի Տիկոն։ Արդյունքում՝ տնտեսական անկում, արտագաղթ, գնաճ, կապիտալի արտահոսք, աղքատության աճ, ներդրումների կրճատում և գաղջ մթնոլորտ։ Սա այն գինն է, որը վճարում է մեր ժողովուրդը Սերժ Սարգսյանի սիրելի Տիգրան Սարգսյանի վարչապետության դիմաց։
Իսկ հիշու՞մ եք, թե ինչպիսի գնահատականներ էին տալիս Տիգրան Սարգսյանին 2008–ին, և ինչպիսի փուչիկ էր փչվում նրա շուրջ։ Է՛լ բարեշրջիչ, է՛լ աստվածավախ, է՛լ բարեպաշտ ու եսիմինչ։ Կյանքը ցույց տվեց, որ գործ ունենք փարիսեցիությամբ աչքի ընկնող գանձագողի և դիլետանտ կառավարչի հետ։ Եթե արհեստավարժությունը դրսից վարկ բերելու մեջ է, ապա ցանկացած «դալալի» կամ «սուտինյորի» կարելի է նշանակել վարչապետ և ինքնանվաստացման ճանապարհով մտնել Մաքսային միություն։
Ի դեպ, օրերս Կառավարությունը նոր «աչքալուսանք» արեց։ Հայտարարվեց, որ ՀՀ–ն 700 միլիոն դոլարի չափով եվրապարտատոմսեր է թողարկել։
«Եվրապարտատոմս» բառը միգուցե լավ է հնչում քաղքենու ականջի համար, սակայն իրականությունն այն է, որ «բարեշրջիչները» ՌԴ–ից վերցրած 500 միլիոն դոլարի վարկը մարելու համար նոր պարտքի տակ են մտցնում Հայաստանը։ Այսինքն, 700 միլիոնի պարտք են վերցնում, որ 500 միլիոնը փակեն։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ եղան Ռուսաստանից վերցրած հակաճգնաժամային այդ գումարները, և ինչու է պարտքը պարտքով փակվում։ Բա ո՞ւր կորան նախկինում վերցված վարկերը։
Տեղին է հիշեցնելը, որ 1991-2008թթ. ընթացքում ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմում էր 1,4 միլիարդ դոլար։ Դա կուտակվել էր անկախության 17 տարիների ընթացքում։
Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին հաջողվեց հինգ տարվա ընթացքում եռապատկել 2008–ին առկա ՀՀ արտաքին պարտքի չափը։ Այն հիմա 5 միլիարդ դոլարի շրջանակներում է։
Ակնհայտ է, որ սրանք առաջնորդվում են «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով և խոպանչու հոգեբանությամբ։
Սերժ և Տիգրան Սարգսյանների համար Հայաստանը մի տարածք է, որտեղ իրենք փող են աշխատում։ Այդ փող աշխատելու գործիքը Տիգրան Սարգսյանն է, իսկ երկրում տիրող վիճակը՝ նրա դիմաց վճարվող գինը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Իր ասուլիսներից մեկում Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի փոխարեն եթե կոշիկի «թայը» դնեինք վարչապետի աթոռին, ապա տնտեսության մեջ վիճակն ավելի լավ կլիներ։ Բագրատյանի այդ մի գնահատականի հետ դժվար է չհամաձայնելը։

7 or.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Sep 24, 2013 18:22