ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, July 16, 2013 22:42 - չքննարկված

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱԱՅԱՍՏԱՆ, ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ,ՊԱՊԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ՕՐԻՆԱՉԱՓ ՎԱԽՃԱՆ…

Այսպիսով,սկսում եմ կտրուկ և առանց նախաբանի,որը այնքան սիրում են օգտագործել պաշտոնական պատմությունով ՝՝զբաղվողները՝՝: Կհակառակվեմ նրանց նույնիսկ այս հարցում: Սկսեմ շարադրանքս հետևյալ քաղաքական ասույթներից. ՝՝Деньги — вот движущая сила любой войны. Цицерон՝՝ , ՝՝Золото и серебро у них в изобилии, и это упрощает ведение войны, как, впрочем, и многое другое. Никто не начинает войн по незнанию, и никого из тех, кто надеется войной что-то выиграть, не остановит страх. Гермократ Сиракузский՝՝, ՝՝В войне главное не оружие, а деньги. Фукидид՝՝:
Կոստանդնուպոլիսը,բառացիորեն՝ Կոստանդիանոսի քաղաքը, հանդիսանում էր ոսկու մի իսկական ամբար: Որտեղի՞ց ոսկին… Պատասխանեմ. անցակետից. Սև ծով ելումուտ անող առևտրական և ոչ առևտրական նավերի մաքսային մուծումներից: Այդ մասին է ուղղակի վկայում այն հանգամանքը,որ Կ.Պոլսի որպես քաղաք-անցակետի կողքով էր անցնում մի նեղ հրվանդան,որը կոչվում էր ՝՝ՈՍԿԵՂՋՅՈՒՐ ՀՐՎԱՆԴԱՆ՝՝: Նույնիսկ բառն է հուշում այն մասին ,որ այստեղ կա մի դեղին մետաղ,որը այնքան շատ է սիրում մարդկային քաղաքակրթությունը: Այդ հրվանդանը հատում է մի ծանր շղթա,որը փակում է ամեն տեսակ նավերի ելումուտի ճանապարհը մինչև որ չի մուծվում նեղուցով անցնելու դիմաց մաքս: Իսկ այդ նշանակում էր ներկայիս բառապաշարով ասած ՝՝օդից փող՝՝,և այն էլ՝ խելահեղ գումարներ ոսկով: Բյուզանդական կայսրություն որպես այդ բառի իսկական իմաստով կարելի է ասել, սկսվել է՝ Կոստանդնուպոլսից,որը հիմնել են հրեաները,այլ ոչ թե ոմն մի կայսր անունը Կոստանդիանոս.թերևս այդ ՝՝կայսեր՝՝ գիտությամբ կամ համաձայնությամբ: Միջազգային առևտուրի այդ հատվածը գտնվել է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ հրեաների ձեռքին: Միայն հրեաների մտքով կանցներ օգտագործել այդ քաղաքը մաքսային նպատակներով,քանի որ ՝՝օդից փող՝՝ գաղափարը նրանց համար վաշխառուական ձրիակերությունը թալմուդի տեսքով ապահովել է Մովսեսի լրացուցիչ,սակայն իրականում առանցքային նշանակության պատվիրաններով: Այդ մասին կարող եմ առաջարկել ծանոթանալ Բիբլիայում երկրորդ գիրք օրինացում: Ահա թե ինչ հիմքերով եմ պնդում ,որ այդ քաղաքը հիմնել են իրականում հրեաները,որոնք ընտրել են իրենց համար կայսրերի մի ամբողջ շարք,որն այնքանով էր նրանց անհրաժեշտ,որ պաշտպանված լինեն: Իսկ կայսրերը, ինչպես որ պատմում է մեզ պաշտոնական պատմությունը հաճախ են փոխվել և տիրացել Կոստանդնուպոլսի գահին: Իսկ թե ինչի համար՝ չի ասում,իսկ այդ շատ պարզ է՝ մի կողմից օգտվել այն հսկայական մաքսային փաստացիորեն ձրի ստացվող եկամուտների բաժնից,իսկ մյուս կողմից պաշտպանել առևտրական հրեական ցեղի առևտուրը,մաքսային գանձումները: Ահա և այն հաճախակի տեղի ունեցող կոստանդնուպոլսյան գզվռտուքների պատճառները: Նկատենք,որ այդ գզվռտուքները տեղի են ունեցել առանց բացառության ՄԻԱՅՆ Կոստանդնուպոլսում՝ արդեն պարզ է ,թե ինչի համար՝ գանձարանից օգտվելու համար: Իսկ այս ամենը փոխշահավետ էր երկուսի՝ կայսեր և հրեաների համար: Հրեաները կարող էին ֆինանսավորել ցանկացած կայսերական պատերազմ և նախաձեռնություն,այդ ամենը խնդիր չէր.փողը ՝՝օդից՝՝ էր ձեռք բերվում: Հիշեք հետևյալը,այն որ փողի քսակը գտնվում էր Կ.Պոլսում: Իսկ զորքեր,որտեղից ասես կվարձեին,միայն թե փող լիներ հնչուն ոսկով,որը լիուլի ընձեռում էր այդ հսկիչ անցագրային մաքսային հրեական հսկողության կետը՝ կոչվող՝ ՈՍԿԵՂՋՅՈՒՐ ՀՐՎԱՆԴԱՆ: Կայսերական զորքեր կոչվածը եղել են վարձկաններ ՝՝զորակոչված՝՝ Բալկանյան-եվրոպական ցեղերից,սլավոններից,բուլղարներից,հայերից և այլ տեղերից: Պաշտոնական պատմության մեջ ասվում է ցեղերին կաշառում էին,որ չհարձակվեյին Բյուզանդիայի վրա: Կայսերական բնույթի գզվռտուք-հեղաշրջումներըեղել են ,սակայն կայսրերից և ոչ մեկը չի դիպչել նման փոխշահավետ դաշինքի հիմքերին,քանի որ նպատակը մեզ հայտնի է արդեն այդ դաշինքի: Համակարգը մնացել է նույնը: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա,որ առանց բացառության բոլոր կայեսերական թշնամիները ձգտել են գրավել այդ քաղաքը անսահման հարուստ ոսկով գանձարանը կողոպտելու համար: Հիշենք արաբա-բյուզանդական պատերազմները.արաբները գնացին պաշարեցին Կ.Պոլիսը և ետ եկան,չկարողացան գրավել: Սլավոնական ցեղերը արշավանք ձեռնարկեցին,չկարողացան գրավել: Կարելի է անվերջ թվել՝ ընդհուպ այսպես կոչված Լատինական կայսրության հիմնումը ,երբ խաչակիրները բյուզանդացիներից նվաճված տարածքի մի մասի վրա հիմնեցին Լատինական կայսրությունը (1204–1261), իսկ մնացած հատվածում ձևավորվեցին Էպիրոսի բռնակալությունը, Նիկեայի կայսրությունը և Տրապիզոնի կայսրությունը: Այդ թվով Չորրորդ Խաչակրաց արշավանքն էր: Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ Սկզբնապես նախատեսված էր հարձակվելով Եգիպտոսի վրա, ազատագրել մուսուլմանների կողմից վերագրաված Երուսաղեմը: Հակառակ դրան խաչակիրները նվաճեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք` Կոստանդնուպոլիսը: Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը: Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ! : Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին: Իսկ հրեաների մասին պաշտոնական պատմությունը լռում է ,կարծես թե այդ առևտրկան-վաշխառուական ցեղը գոյություն չունի կամ չի ունեցել: Իսկ թե ինչու արաբները կամ այլ արշավանք ձեռնարկող ցեղեր չկարողացան գրավել Կոստանդնուպոլիսը,ապա այդ մասին կարող է ասել այն փաստը,որ սարքել են մի քանի շարք հզոր պարիսպներ պաշտպանելու այդ այսպես կոչված ՝՝սուրբ՝՝ գործը: Իսկ արյունով հայազգի կայսրեր եղե՞լ են. այո՛ եղել են,սակայն միայն արյունով,քանի որ փողը,դրամը արյան հարցերում լռություն է պահպանում… Ինչևէ,այսքանը ես շարադրում եմ,որպեսզի ամբողջական պատկերացում կազմվի նշյալ վերնագիրը կրող հոդվածի մասին: Այն, որ Հռոմի պապերը ծրագրել էին թալանել Արևելքը,նրա անհամար հարստությունները այդ ամենը գաղտնիք չէ: Այդ էր պատճառը,որ 11-րդ դարում Կ. Պոլսի պատրիարքի և Հռոմի պապի միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված: Այդ լարվածությունը հասավ իր գագաթնակետին և հանգուցալուծվեց 1054թ. հուլիսի 16-ին, երբ Հռոմի Պապի երեք ներկայացուցիչները մուտք գործելով Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ պատարագ էր մատուցվում, զոհասեղանին դրեցին Հռոմի Պապի հրովարտակը (բուլլա)։ Դրանում հայտարարվում էր, որ Հռոմի եկեղեցին խզում է եկեղեցական հաղորդակցության միությունը, բանադրում է Կ. Պոլսի պատրիարքին և Հույն եկեղեցուն։ Այս իրադարձությունը ֆորմալ առումով համարվում է այսպես կոչված եկեղեցական Մեծ Խզման սկիզբը: Այս լարվածությունը ի վերջո պայթեց պատերազմով. այո առաջին խաչակրաց արշավանքը իրականում ուղված էր ոչ միայն մահմեդականության դեմ պայքարին,այլև Բյուզանդիայի անհամար հարստություններին,մասնավորապես՝ Կ.Պոլսին տիրելու համար: 1095 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցավ Կլերմոնի ժողովը ,որտեղ պապը հորինեց մի կեղծ բուլլա ըստ որի բյուզանդական կայսրը օգնություն է խնդրում Հռոմի պապից՝ սելջուկյան հարվածներից պաշտպանվելու համար: Ինչու եմ պնդում,որ այդ բուլլան կեղծ էր,քանի որ բոլոր խաչակրաց արշավանքների կամպանիաներում նպատակ էր դրվել գրավել Կ.Պոլիսը: Իսկ ինչպիսի՞ վիճակում էր նշյալ քննարկվող ժամանակահատվածում Բագրատունյաց Հայաստանը: Բագրատունյաց Հայաստանը իրենից ներկայացնում էր մի կրոնապետություն: Ինչու եմ ես այս ամենը պնդում ,քանի որ երբ նույնականացնում են Բագրատունյաց Հայաստանը Անիի Բսգրատունյաց Հայաստան արտահայտության հետ: Այսինքն,պետության մայրաքաղաքի անունով էլ է անվանակոչվել պետությունը հավսասարապես: Այն ծամանակվա Անին ժամանակակիցների կողմից անվանվել է ՝՝ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԵԿԵՂԵՑԻ՝՝ անվանումով: Պատահակա՞ն էր այդ անվանումը.ո՛չ,քանի որ հենց այնպես և ոչ մի անվանում պատմության մեջ չի դրվում. լինի այդ աշխարհագրական տարածք,անձ թե իրադարձություն: Այսինքն՝ նույն կերպ,ինչ կերպ որ պատահական անվանում չի կրում Կոստանդնուպոլսի ՈՍԿԵ ՀՐՎԱՆԴԱՆԸ, որը կապված է մաքսային մուծումներից ստացված հնչուն ոսկեդրամի հետ: Կրոնապետություն էր այն առումով որ այդքան քանակության եկեղեցիները վերաբերում էին Անիի Բագրատունիների գերագահ իշխանության տակ գտնվող տարածքներին, այսինքն՝ ամբողջ Հայաստանին: Պետության երկրորդ անվանումը հենց հուշում է ,որ այդ եկեղեցիները սփռված էին ամբողջ երկրով մեկ: Հատկապես,երբ թերթում ենք ՝՝Բագրատունյաց հայաստանի մշակույթը՝՝ թեման այնտեղ կարդում ենք ,որ եկեղեցաշինությունը Հայաստանի տարբեր մասերում մեծ թափ է առած լինում,որոնք իրականացնում էին ինչպես բագրատունի արքաները, այնպես էլ իշխանները և թագուհիները: Սա շատ կարևոր հանգամանք է: Այս հանգամանքը ճակատագրական գործոն եղավ հայության համար,որպեսզի տեղահան լինի իր իշխանների հետ դեպի Կիլիկիայի կողմերը: Վերջապես եկավ այն պահը,որպեսզի հիմնավոր կերպով ներկայացնեմ հետևյալ պատմական իրողությունը. ՊԱՊԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ առաջիկա խաչակրած արշավանքների համար ապահովելու խաչակիր իշխանությունների թիկունքը: Խաչակրաց արշավանքների թուլացմանը և վերջնականապես դադարեցմանը զուգընթաց Կիլիկյան Հայաստանը ապրում է անկման, խառնակ ժամանակներ և ի վերջո՝ կործանում: Սենեքերիմ թագավորի,Անին պահանջելու այդ քաղաքական գործողությունները եվ այլ տեսակ տեղահանությունները նախորոք ծրագրված ակտեր էին Հռոմի պապի պատվերով և Բյուզանդիայի պահանջով. այս հարցում Բյուզանդիան խաղում էր առանցքային դեր. Կ.Պոլսի գրեթե անսպառ գանձարանը կարող էր կաշառել ցանկացած իշխանի և տեղի իշխանի: Ալեքսանդր Մակեդոնացու հայրը՝ Փիլիպոս Մակեդոնացին երբ միավորում էր իր արշավանքի համար Հունաստանը ՝ ստեղծելով մի յուրատեսակ ֆեդերացիա ,ասում էր. որ.՝՝ ՈՍԿՈՎ ԲԵՌՆՎԱԾ ԱՎԱՆԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔ՝՝: Այս քաղաքական դրույթով առաջնորդվող Բյուզանդական կայսրությունը ,որի հետ այդ հարցերում դաշնակցած էր Հռոմի ՊԱՊԸ, վերացրեցին Բագրատունյաց արքայական իշխանությունը բուն Հայաստանում՝ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ, փոխարենը ստեղծելով հոծ ազգաբնակչություն Կիլիկիայում,որպեսզի առաջիկայում իրենց համար հենակետ ապահովեն սելջուկներ դեմ պայքարում: Հետևաբար մեզ պետք է հարց տանք. այդ ինչպե՞ս պատահեց,որ բյուզանդացիները առաջարկեցին տեղահանվել Վասպուրականի թագավորին իր նահանգի բնակչությամբ դեպի Սեբաստիա: Հարցը բաց է մնում և սովորաբար գցում են սելջուկների վրա ,թե իբր վերջիններիս հարձակումներից ՝՝նեղվելով՝՝ Սենեքերիմ Արծրունին ստիպված էր գնալ Սեբաստիա: Եկեք պարզենք այժմ ,թե ինչումն է բանը: Սկզբնապես մի փոքր պատմական ակնարկ. ՝՝ ՍԵԲԱՍՏԻԱ, Կաբիրա, Դիոսպոլիս, Սեվաստ. քաղաք Փոքր Հայքում` Հալիս գետի աջ կողմում: Որպես բնակավայր առաջացել է մ.թ.ա. մոտ 150-100թթ. և գլխավոր սրբավայրի անունով կոչվել Կաբիրա (Կաբիրաներ` ստորերկրյա աստվածություններ անունից): Հռոմեական զորավար Պոմպեոսը, մ.թ.ա. 66թ. քաղաքի պատերի տակ պարտության մատնելով Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին, այն իր հաղթանակի պատվին կոչել է Դիոսպոլիս: Մ.թ.ա. 30-ական թթ. քաղաքն անցել է Հռոմի դաշնակից Պոլեմոն 1-ին, ապա նրա այրուն` Պյութոդորիս թագուհուն: Վերջինս ընդարձակել է քաղաքը, դարձրել իր նստավայրը և ի պատիվ Օգոստոս կայսեր՝ վերանվանել Օգոստոսական կամ Սեբաստիա (այսինքն`սրբազան, վեհ): Պյութոդորոս թագուհու որդին` Պոլեմոն II-ը, 65-ին իր թագավորության հետ Սեբաստիան նույնպես տվել է Հռոմի Ներոն կայսրին: Դիոկղետիանոս կայսրի օրոք (284-305թթ.) Սեբաստիան եղել է Փոքր Հայքի, Կոնստանդին Ա Մեծի 335թ. վարչական բաժանմամբ` Առաջին Հայքի կենտրոնը: Հուստինիանոս I կայսը (527-565թթ) ամրացրել է քաղաքի պարիսպները, բլրի վրա կառուցել խոշոր ամրություն, որի համար Սեբաստիան կոչվել է նաև Մեգապոլիս (Մեծ քաղաք): Փոքր Հայքի նոր վարչական բաժանմամբ (536թ.) Սեբաստիան դարձել է Երկրորդ Հայքի կենտրոնը: Հին ժամանակներից ՈՒՆԵՑԵԼ Է ՀԱՅ ՀՈԾ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ: 1021թ. Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսն ԱՐՔՈՒՆԻՔՈՎ և ԶՈՐՔՈՎ (այսուհետ բոլոր մեծատառերով ընդգծումները իմն են – Աբ.Ստ) հաստատվել է իր երկրի փոխարեն Բյուզանդական կայսրությունից ստացված Սեբաստիայում և ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ: Սենեքերիմ-Հովհաննեսն իր հետ գաղթեցրել է նաև Վարագավանքի հոգևորականներին (գույքով և հարուստ մատենադարանով), որոնք հաստատվել են նորակառույց Ս.Նշան վանքում: Արծրունիների իշխանության օրոք Սեբաստիան դարձել է հայ քաղաքական և մշակութային կյանքի կենտրոն: Իր կյանքի վերջին տարիներն այստեղ է անցկացրել Պետրոս Ա Գետադարձը: 1060թ. Սեբաստիան գրավել է սելջուկյան թուրքերի սուլթան Տուղրիլը, մի քանի տարի անց` Աալփ Արսլանը: 1072-1173թթ. Սեբաստիային տիրել են Դանիշմանյան թուրքերը, այնուհետև` Իկոնիայի սուլթանությունը: 1242թ. և 1256թ. քաղաքը գրավել են մոնղոլական զորավարներ Չարմաղանի և Բաչուի բանակները: 1400թ. քաղաքը, տասնհինգօրյա պաշտպանությունից հետո, հանձնվել է Լենկթեմուրին, որի հրամանով ողջ-ողջ թաղվել է 4000 հայ զինվոր, գերեվարվել քրիստոնյա բնակչությունը, կործանվել են հայկական եկեղեցիները՝՝: Մեջբերման ավարտ: Նշված մեջբերումը թերի է , մեջբերում եմ մեկ այլ հատված. ՝՝ Սենեքերիմ Արծրունի (968/969 — 1026), Արծրունիների նախարարական տոհմից, Աբուսահլ-Համազասպի որդին, Վասպուրականի թագավորության վերջին թագավորը, իշխել է 1003-1021 թվականներին: Իր իշխանության տարիներին Բյուզանդիայի կայսրն էր Բարսեղ Բ Բուլղարասպանը: 11-րդ դարի սկզբին Վասպուրականը թյուրքական ցեղերի հարձակումների թիրախ դարձավ: Վասպուրականի այդ ծանր վիճակից օգտվեց կայսր Բարսեղ Բ-ն, որը 1021 թ. ստիպեց թագավորին Բյուզանդիային հանձնել իրեն պատկանող տարածքը,որի փոխարեն Սենեքերիմը ստացավ Սեբաստիա քաղաքը և մերձավոր շրջանները: «Արծրունյաց տան պատմության» աշխատության շարունակող Անանուն Արծրունու, Սենեքերիմը տեղափոխվեց այնտեղ 1023 թվականին` 14 հազարանոց զորքի, իրենց կանանց և երեխաների հետ: Սենեքերիմի ղեկավարության ներքո հիմնվեցին Արաբկիր և Ակն քաղաքները: Մահացել է 1026 թվականին: Շիրիմը տեղադրվել է Վարագավանքում, որը նույնպես կառուցվել էր իր հրամանով՝՝: Ուշադրություն դարձրեք հետևյալ . ՝՝ Հին ժամանակներից ՈՒՆԵՑԵԼ Է ՀԱՅ ՀՈԾ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐՔՈՒՆԻՔՈՎ և ԶՈՐՔՈՎ, գաղթեցրել է նաև Վարագավանքի հոգևորականներին (գույքով և հարուստ մատենադարանով), ըստ Անանուն Արծրունու, Սենեքերիմը տեղափոխվեց այնտեղ 1023 թվականին` 14.000-ոց զորքի, իրենց կանանց և երեխաների հետ՝՝ տողերին: Սա փաստացիորեն նշանակում է պետության ,կամ պետական իշխանության մի տեղաշարժ դեպի մեկ այլ տեղամաս: Նշեմ, որ Վասպուրականի նահանգը մի վիթխարի նահանգ է՝ իր քաղաքներով և գյուղերով և որ այնտեղ միայն Սեբաստիա քաղաքի մեջ տեղավորելը մեկ նահանգի բնակչությանը, որի իսկական թվակազմը չենք իմանա երբեք էլ,անհնարին բան կլիներ: Ակն և Արաբկիր քաղաքները որը իբր հիմնել է Սենեքերիմը այդ բավական հիմք չէ,որպեսզի ընդունենք թե ամբողջ բնակչությանը ապահովեց գլխավերևում ծածկով և ինչքով: Եվ հետո,երբ այնտեղ ըստ տեղեկությունների եթե եղել է հին ժամանակներից հոծ հայկական բնակչություն,ապա առավել ևս այնտեղ գաղթի տեղաշարժ կատարելու իմաստ չուներ: Ինչու՞ իմաստ չուներ,քանի որ ամեն մի ժողովուրդ,եթե նստակյաց է որպես կանոն ապրում է իր տվյալ տարածքում և չի քոչում դես ու դեն: Իսկ տվյալ բնակչությունը հին ժամանակներից ապրող չէր կարող փոշիանալ կամ ինքնասպան լինել: Սակայն այդ ՝՝հին ժամանակներից ապրող՝՝ արտահայտությունը նյարդայնացնում է արդեն հետևյալ պատճառով. մեր ունեցած տեղեկությունները չգիտես ինչու սկսվում են Կիլիկիայի հայության մասին այն պահից,երբ բացում ենք պատմության դասագիրքը որտեղ ՝՝ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ՝՝ գլխում հերթական դասի տեղում գրված է,որ Հայերը Կիլիկիայում ապրել են հնագույն ժամանակներից: Հայոց պատմությունը կոչվում է նաև Հայ ժողովրդի պատմություն,սակայն չգիտես ինչու այդ հնագույն ժամանակների և Կիլիկյան տարածաշրջանում առկա հայկական բնակչության մասին ոչ մի խոսք չկա… Միայն ասվում է ,որ այնտեղ հայերի թվաքանակը իբր ավելացել է ՏԻԳՐԱՆ 2-րդ ՄԵԾԻ ժամանակներից: Միայն այդքանը: Սակայն հարցից հարց է առաջանում… օրինակ այդ ինչպե՞ս պետք է այնտեղ ստեղծվեր հայկական հոծ բնակչություն,երբ Տիգրան Մեծի ստեղծած կայսրությունը գոյատևում է ընդամենը 17 տարի: Ի դեպ, Տիգրանը ինքն էր անձամբ կատարում վերաբնակեցումներ ՝բերելով հույներին և հրեաներին դեպի Հարավային Հայաստանի քաղաքները: իսկ Միջերկրական ծովի առևտրի մասով հենվում էր կիլիկեցի ծովագնացների վրա,որոնք երբեք հայ լինել չէին կարող. կարող էին լինել դրանք կամ ծովահեններ,որոնց կարող էր սիրաշահելով վերցնել իր պետության համար ծառայության,կամ էլ՝ հույն-հրեա առևտրականներ, որոնք նավագնացության մեջ անգերազանցելի էին. այդ մասին նույնիսկ առասպելներն են խոսում հին հունական դիցաբանության միջի. բացեք և ընթերցեք Յասոնի ուղևորությունը ,կամ Տրոյական պատերազմը: Իսկ առավել ևս ,երբ Տիգրան Մեծը,որը երկիրը մարդկանցով լցնելու առաջադրանք էր իրագործում ,հազիվ թե բնիկ հայությանը տեղաշարժեր դեպի Կիլիկիա,որը և ոչ մի իմաստ չէր ունենա: Բնիկ հայը նստակյաց ժողովուրդ է: Անկարելի է նրան տեղաշարժել. իսկ հատկապես Տիգրան Մեծի ժամանակ,որ այդքան շատ են սիրում նշել դասագրքերում կամ ձեռնարկներում, հայի տեղաշարժը դեպի իրեն անհայտ վայրեր ավելի քան աբսուրդային է ,քանի որ չկար դրա համար պատճառ: Եվ իսկապես,որտեղի՞ց լիներ… Մեզ հավատացնում են ,թե Հուստինիանոսը այնտեղ՝ Սեբաստիայում, կառուցում է ամուր միջնաբերդ,որի հետևանքով քաղաքը կոչում են Մեգապոլիս,այսինքն՝ մեծ քաղաք,մի տերմին,որը այսօրվա մարդը կարող է հասկանալ որպես Նյու Յորք, Տոկիո կամ՝ Մոսկվա: Սակայն այդ ՝՝մեգա՝՝ տերմինը պետք է հասկանալ այն ժամանակվա մասշտաբային հոգեբանությանը բնորոշ ընկալումներով ՝՝մեգա՝՝ – մեծ սովորական հասկացողությամբ: Եվ մեջբերման մեջ նշած ՝՝Սեբաստիա և նրա շրջանները՝՝ արտահայտությունը պետք է հասկանալ,որ այն քսվում էր Կիլիկիա աշխարհագրական սահմաններին,եթե իհարկե չէր մտնում այդ բուն Դաշտային կամ Քարուտ Կիլիկիայի մեջ: Հետագայում, երբ կկազմավորվի արդեն այնտեղ հայկական պետականությունը, Կիլիկյան հայոց թագավորության սահմանների մեջ կներառվի նաև Սեբաստիայի շրջակայքը,այսինքն այն շրջակայքը,որը վերաբերում էր Սենեքերիմի տեղաշարժին: Փաստորեն ոչ թե Վասպուրականի արքան էր նեղվում թյուրքական ներխուժումներից,այլ Բյուզանդիային էր հարկավոր,որ Սենեքերիմը փաստացիորեն մի ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ՝ արքունիք, բանակ, ազգաբնակչություն, եկեղեցականներով հանդերձ տեղաշարժի և դիրքավորվի այնպիսի մի ստրատեգիական կետում,որը մի կողմից կպաշտպանի իր արևելքը առավել ամրացված շրջանների շնորհիվ,մյուս կողմից էլ կապահովվի պապի համար Մերձավոր Արևելքում պլացդարմ: Այս եզրակացությանը կարելի է գալ միայն այն փաստից ելնելով,որը մեզ է հաղորդում ԱՆԱՆՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ պատմիչը: Վասպուրականը ուներ 8 քաղաք` 60-ից ավել բերդ և 400 գյուղ՝ փոխարենը Սենեքերիմը ստանում է Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով: Պատմության դասագրքերը մեզ ասում են ,որ Վասպուրականից գաղթեց` 70-80 հզ. մարդ, այդ թվում նաև՝ ռազմիկ ազնվականությունը: 70-80 հազարի մասին թվաքանակը արժանահավատ չի կարելի համարել,սակայն ամեն դեպքում կարևորը այստեղ այն էր,որ պետական կառուցվածք էր ներմուծվում Կիլիկիայի սահմանները: Թերևս,պետք է ելնելով Վասպուրական աշխարհի քարտեզից,եզրակացնել,որ 70-80 հազարի փոխարեն անհրաժեշտ է այդ թվերի կողքին ետ վերադարձնել մեկական զրո,որից կստացվի 700.000- 800.000: Սա ֆանտաստիկ թիվ չէ,այլ միանգամայն հնարավոր իրական թիվ լինել: Այսպես,եթե հայը վաղուց ,ասենք ,հազարամյակներով նստակյաց է իր բնօրրանում ,ուրեմն նրա բնակչության թվաքանակը տվյալ արեալում պետք է որ շատ անգամներ ավելացած լինի: ՀԽՍՀ-ի բնակչության թվաքանակը եղել է խորհրդային ժամանակ 4-5միլիոն,այն էլշուրջ 30.000 քառ.կմ տարածության վրա: Իսկ որքա՞ն բնակչություն կունենար Վասպուրականի նահանգը գոնե այդ ուշ միջնադարում… Հաշվումները թողնում եմ ձեզ: Իսկ Վասպուրականի գավառի տարածքը կազմել է ըստ ՝՝ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԻ՝՝ 40,870 քառ.կմ,որի մեջ էին մտնում 35 գավառ: Ուրեմն ընդամենը տաս դար առաջ նման չափերի հողի վրա պետք է լիներ առնվազն 1,5-2 միլիոն մարդ: Տարրական թվաբանությամբ երբ 80.000 բնակչին բաշխում ենք 400 գյուզի վրա,ապա ստացվում է ,որ ամեն մի գյուղում բնակվել է 200 մարդ: Սա քիչ հավանական քանակություն է գյուղերի բնակչության թվաքանակի համար: Վասպուրական նահանգը հազիվ թե նման փոքրիկ գյուղեր ունենար այդքան քիչ բնակչությամբ. լինելով Մեծ Հայքի հարավային սահմանամերձ նահանգը,Վասպուրականը հարավից մշտապես գտնվել է օտար զավթիչների և արշավանքների առաջին հարվածային գոտռում: Հազիվ թե իշխանավորներին գոնե իրենց իշխանությունը ամուր պահելու համար շահագրգռված չլինեյին բնակչության աճով:Իսկ նման թվաբանության դեպքում նույնիսկ քաղաքների համար բնակչություն չի հերիքում. ինչ է,քաղաքներում մարդիկ չէի՞ն ապրում… Զավեշտ է : 60 բերդը ,ութ քաղաքը և 400 գյուղը պետք է որ պահանջեյին առավել շատ զորք՝ համապատասխան պաշտպանության իրականացման համար: Սակայն բնակչության նման փոքր քանակությունը այդ վիթխարի տարածքի վրա առնվազն պահանջում է ,որ գյուղերի թվաքանակի կողքին մեկ 0 ավելացնել,որից առավել հուսադրող պատկեր կստացվի: Այստեղ են ասում՝ սատանան տանի,միթե՞ մարդ չմնաց ի վերջո այդ գաղթից հետո այդ տարածքներում… Ի վերջո, իր նահանգի բնակչության քանի՞ տոկոսով էր գաղթում Սենեքերիմը: Համեմատության համար նշենք ,որ Շահ աբասի կողմից էլ ըստ Ա.Դավրիժեցու տեղեկությունների 1605 թ. հոկտեմբերին՝ ամայացնելով Արաքսի ձախափնյա ամբողջ դաշտերն ու հուշարձանները, մի քանի հարյուր հազարի չափով հայություն է բառացիրորեն քշվում Հայաստանից դեպի Պարսկաստան.որտեղի՞ց այդքան մարդ Հայաստանում… Հետևաբար չի կարելի հավատալ նույնիսկ այն 14.000 նշվող զորքի մասին,քանի որ ռազմական ստրատեգիան պահանջում է առավել շատ զորք պահել այդպիսի քանակությամբ բերդերի համար՝որպես կայազորներ: Իսկ ռազմուժի ակտիվ մասը՝ հեծելազորը պետք է որ գտնվեյին օպերատիվ թիկունքում որպես պահեստային զորք,կամ եթե կուզեք՝ երկրորդ էշելոն: Պաշտոնական պատմությունը ասում է ,որ ահաբեկված էր Սենեքերիմը թուրք -սելջուկների երևալուց և որոշում է կայացնում գաղթել: Սակայն ինչպես տեսնում ենք Սենեքերիմը չի գաղթում դեպի Հյուսիսային Կովկաս կամ՝ Ռուսիա, կամ՝ մեկ այլ տեղ,այլ գնում է դեպի արևմուտք: Եվ այդ այն դեպքում,երբ Վասպուրականը ուներ նշյալ ժամանակ ամրությունների բավականին հզոր համակարգ` 60 բերդ!,բնակչություն,դեռևս առկա էր անկախ Բագրատունիների գերագահ-համահայկական իշխանությունը: Սենեքերիմը գաղթում է դեպի մի տարածք,որը գտնվում է ոչ հեռու իր բուն հայրենիքից: Հետևաբար Սենեքերիմի գաղթով Բյուզանդիան մի կողմից պատսպարում էր իր արևելյան սահմանը,իսկ մյուս կողմից,որ ամենագլխավորն էր, պայմանավորվածությունն էր հանդիսանում Հռոմի պապերի հետ ունեցած. հայկական պետական միավոր ներմուծելը Կիլիկիայի մատույցներ: Որտե՞ղ է այդժամ տրամաբանությունը,երբ այնտեղ՝ Սեբաստիայի և Կիլիկիայի սահմանները կարող էր արագաշարժ մահմեդական հեծելազորի համար լինել ընդամենը երկու-երեք օրվա հարց… հետևաբար ապացուցված եմ համարում,որ այդտեղ հարց էր դրված. սկզբնապես՝ որպես պետականության դետոնատոր օգտագործել Սենեքերիմի ըստ ամենայնի պետական ինֆրաստրուկտուրային -արքունական միավորումը: Փաստորեն սկզբնապես փորձաշրջան էր անցնելու Արծրունյաց տոհմը առաջիկա քաղաքական իրադարձություններին օգտագործվելու նպատակով: Այլ կերպ փորձել բացատրել այս հանգամանքը հնարավոր չէ: Բյուզանդիան ինքն էլ հոգացել է այն տեղաշարժման դրամական փոխհատուցման ծախսերը: Սենեքերիմի հոգեկան վիճակը՞… հավանաբար գերազանց. փողը ամեն ինչ արել է տրված ՝՝ՈՍԿԵ ԵՂՋՅՈՒՐ՝՝ հրվանդանի,ինչպես որ ասվել էր՝ օդից գոյացած մաքսից: Ես չեմ պնդի նաև որ Սենեքերիմը ամբողջ բնակչությամբ՝ մինչև վերջին մարդն է գաղթել դեպի Կիլիկիա,սակայն փաստն այն է ,որ նման հսկայական նահանգի տարածքում չէր կարող բնակվել այդչափ փոքր քանակությամբ ազգաբնակչություն: Ամրությունների համակարգի մասին էլ չեմ խոսում: Հետևաբար կարելի է միանգամից եզրակացնել,որ Բագրատունյաց Հայաստանը հարկավոր էր Արևմուտքին տեղաշարժել դեպի Կիլիկիայի սահմանները,որպեսզի այնտեղ կառուցեն հարմար պահին մի հայկական պետություն,որի ժողովուրդը պարտադիր կերպով պետք է լինի քրիստոնյա,և այն էլ՝ ֆանատիկ քրիստոնյա: Պատահական չի ասվում ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԵԿԵՂԵՑԻ բառակապակցությունը: Պետք է կռահել,որ Հռոմի պապերի և Բյւոզանդ կայսրերի միջև գաղտնի գործակալական բանակցությունների ընթացքում արշավանք կազմակերպելուց առաջ եղել է մի համաձայնություն,այն մասին,թե այդ ո՞ր ժողովուրդն է հարմար առավել, որ կարող է օժանդակություն ցույց տալ մեզ,Բյուզանդական կայսերական գործակալը պատասխանել է, որ այդ ժողովուրդը կարող է լինել առաջիկա արշավանքների համար ՄԻՄԻԱ՛ՅՆ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Իսկ այդ անելը փոքր ինչ դժվար, սակայն գլուխ բերելիք գործ է: Եկեղեցին այդ երկրում ունի բացառիկ հեղինակություն. այդ բացառիկ հեղինակության մասին կարելի է համոզվել նույնիսկ մի թռուցիկ հայացք նետելով դեպի Բագրատունիների ժամանակվա դրոշի վրա. համոզվեք ինքներդ…ահա և հղումը՝http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Bagratuni_flag.svg/230px-Bagratuni_flag.svg.png: Ինչպես նկատեցիք առյուծի մեջքին խաչն է,ինչը ոչ թե սվստիկական ճանկախաչ է,այլ եկեղեցական բովանդակության խաչ: Խաչի այլ տեսակ,բացի քրիստոնեական բովանդակության՝ որպես պետական սիմվոլիկա դրոշին կբացառեմ այդ շրջանում. նորից կկրկնեմ՝ ի վերջո զուր չէ ՝՝հազար ու մի եկեղեցի՝՝ անվանումը: Ահա թե ինչու եմ ես պնդում որ Բագրատունյաց Հայաստանը դա կրոնապետություն էր,որը ճակատագրական նշանակություն ունեցավ Մեծ Հայքում պետականության հարատևման գործում: Կարելի և միանգամայն հնարավոր է պայմանավորվել այնտեղի եկեղեցական առաջնորդ այրերի և իշխանավորների հետ, որպեսզի կազմակերպեն իրենց ազգաբնակչության տեղաշարժը դեպի մեր ուզած տեղամասերը,լցնելու այն վակուումը,որն այնքան անհրաժեշտ է մեր արշավանքների կազմակերպման համար: Բագրատունյաց պետության կապիտուլյացիայի գործում եղել են թե՛ աշխարհիկ,թե՛ եկեղեցական գործիչներ,որոնց պարագլուխն էին հանդիսանում Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիսը: Այս Տեղահանությունները նպատակ ուներ սոցիալական բազա ստեղծել,ի վերջո առանց բնակչության չէր կարելի կազմակերպել պետություն,ոչ էլ սելջուկների դեմ արշավելն էր հնարավոր առանց այդ մարդկային- սոցիալական բազայի: Հայերի կրոնամոլ լինելը,հատկապես հայ իշխանների և թագավորների կողմից ,հենց այդ էր անհրաժեշտ Հռոմի Պապի և Բյուզանդիայի համար: Այլապես բաց է մնում այն հարցը,թե այդ ինչպես պատահեց,որ հնագույն ժամանակներից հայկական հոծ ազգաբնակչություն է եղել այնտեղ,սակայն չգիտես ինչու հենց խաչակրաց կոչվող արշավանքների նախօրեյին կարծես երկնքից, ընկնում են մի քանի խնձոր՝ սկզբնապես իշխանական միավորների տեսքով,իսկ հետո՝ պետության… Չգիտես ինչու Բյուզանդիան կարողանում էր արևելքում կործանել պետականություններ,հանձինս Բագրատունյաց պետականության,իսկ այստեղ՝ իր քթի տակ, մի շարքային ընդհատակյա իշխանության հախից չի կարողանում գալ… տարօրինակ է չէ՞… սակայն ամեն բան իր տեղն է գալիս,երբ մտովի վերականգնում ենք այն իրական պատմությունը,որը չենք գտնի և ոչ մի պատմիչի մոտ… -Իսկ ԱՅԼ դժվարությունները՞,-կհարցներ Հռոմի ՊԱՊԸ Բյուզանդական դեսպանին,-վերջինս կպատասխաներ-,որ դրամական հարցերը այդ գործարքի կազմակերպման համար բյուզանդական կողմը վերցնում է իր վրա,այդ մասին կհոգան իր հրեա բարեկամները,քանի որ քաջ հայտնի է եկեղեցու և եկեղեցականների կողմից փողի հանդեպ ունեցած մոգական ազդեցությունը: Իսկ իշխանները՞,կհարցնի ՊԱՊԸ: Բյուզանդական դեսպան,- իշխանավորները կամ խաղալիք են այդ եկեղեցական դասի ձեռքում կամ՝ դաշնակից, Ձերդ աստվածահաճություն: Եվ իսկապես,այդպես էլ կար,քանի որ Պետրոս Գետադարձը,ինչպես որ վկայում է աղբյուրը, հանգրվանում է Անիի հետ կապված դավադիր գործարքից հետո և հաստատվում Սեբաստիայում,այսինքն այնտեղ,որտեղ որ մեկնել էր նույն Սենեքերիմ թագավորը: Ավելին,կաթողիկոսությունը տեղափոխվում է հետագայում հենց Կիլիկիա՝ Հռոմկլա: Բագրատունյաց Հայաստանի իր բուն պատմական հայրենիքում կործանման տրամաբանությունը հետևյալի մեջն է. առաջիկայում իրավաբանորեն պետք է գոյություն ունենա միայն մեկ Հայաստան,որը կրելու է ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ անվանումը,և որը գլխավորելու են հայկական պետականության այն իշխանական տները, որոնք գաղթել են իրենց բուն հայրենիքից դեպի այդ նոր երկրամաս: Այդ ամենի համար սկզբնապես այնտեղ կարելի է կազմակերպել Գող Վասիլ ածականով ոմն մեկի իշխանությունը,թող թռվռա, հետո,երբ կտեսնենք,որ այդ հայկական իշխանությունը իրեն լավ է դրսևորում մահմեդականների դեմ ՝՝պայքարում՝՝,կճանաչենք նրան որպես պետություն,կամ էլ՝ կհրավիրենք Բագրատունիներին: Թալանի ավարտից հետո կգնանք,և թող ինչ ուզում է լինի: Ահա սա էր այն ստրատեգիական ծրագիրը,որը ձեռք-ձեռքի տված իրագործեցին Հռոմի պապերը՝ դաշնակցած Բյուզանդիայի հետ: Եվ եթե մեր պատմաբանները չեն կարողանում Մեծ Հայքի Բագրատունիների կործանման և գրեթե անմիջապես Կիլիկիայում հայկական նոր պետության ստեղծման միջև ուղղակի կապը,ապա դա ուրիշ խնդիր է .ցավակցություններս նրանց: Հայկական իշխանական տների մատը նույնպես խառն էր այս գործարքի մեջ: Քանի որ եկեղեցական իշխանությունը ոչ պակաս ազդեցիկ էր երկրում,իշխաններից ոմանք գնացին այդ գործարքին: Երբ որ արդեն անիմաստ դարձավ արշավանքներ ուղարկել դեպի Արևելք,քանի որ այլևս ոչինչ արժեքավոր չկար թալանելու և կողոպտելու,սպանելու, հարկ էր դադարեցնել ավելորդ արկածախնդրությունը և ձեռք քաշել արշավանքներից, արդեն Հռոմին պապին և նրա թիկունքում կանգնած միապետերին պետք չէր այդ արշավանքը: Որքան էլ զավեշտալի հնչի, հայերի գլխին կախված էր նույն քաղաքական իրավիճակը,ինչպես 1918, 1919, 1920 թվականների իրավիճակն էր,միայն այն տարբերությամբ,որ փրկարար ռուսական ձեռքը չկար: Մեզ անկախություն պարգևեց Թուրքիան,որպեսզի իրավաբանորեն Անդրկովկասն անջատի Ռուսաստանից և պայմանագրերով նախադրյալներ ստեղծեց, որպեսզի գտնվի միջնորդավորված պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի: Ամեն բան շատ պարզ է: Սակայն այս պարզությունը չկամեցան,կամ չկարողացան տեսնել մեր հարյուր տարի առաջվա դաշնակցական գործիչները,քանի որ իրենց ՝՝առաջնորդած՝՝ ժողովրդի պատմությունից բացարձակ զրո էին: Մոդելը նույնն է ,ինչպես տեսնում եք: Հայերը օգտագործվում են մշտապես,ինչպես որ օգտագործվում էր այդ թվականներին Գարեգին Նժդեհը՝ կռվելով համաձայն թուրքերի հետ կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթների Կարմիր բանակի դեմ՝ իր ստեղծած ԳԻՇԵՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ: Ինչևէ, չշեղվեմ իմ հիմնական նյութից: Կային մահմեդական պետություններ,կար առավել գիշատիչ թշնամի՝ Եգիպտոսի մամլյուքները,և վերջապես,կար արդեն ոչնչի չնմանվող մի Բյուզանդիա, որը բնավ չէր էլ պատրաստվում օգնել այն պետությանը,որ ստեղծումով ժամանակավորապես փրկեց նաև իր կաշին: Իսկ Հռոմի պապերը միայն աբստրակտ խոստումներ էին տալիս Կիլիկյան Հայաստանի քաղաքական խմբավորումներին,որոնք ի վերջո բաժանվեցին ՈՒՆԻԹՈՐՆԵՐԻ և ՀԱԿԱՈՒՆԻԹՈՐՆԵՐԻ: Կիլիկյան Հայաստանը իր քաղաքական անկախության մասին երազել անգամ չէր կարող,նա դատապարտված էր վերացման իր ստեղծման օրվանից ,քանի որ արդեն իր պատմական միսիան կատարել էր՝ ապահովել էր Հռոմի պապի համար պլացդարմ արշավանքներին տալով ամեն կերպ օժանդակություն,անմնացորդ զինական մասնակցություն: Իմ այս վարկածի՝ այն մասին ,որ Հռոմի Պապի լիցենզիայով էր ստեղծված Կիլիկիայի հայկական իշխանությունը,օգտին է խոսում այն իրողությունը,որ երբ արքա Մլեհը պատրաստվում էր վարել մահմեդական պետությունների հետ հաշտվողականության և դաշինքների տանող քաղաքականություն,տեղնուտեղը սպանվեց, չներվեց պապական մաֆիայի կողմից՝ իհարկե տեղի եկեղեցականների ձեռքերով,քանի որ խաչակրաց արշավանքների պապական գաղափարաբանությունը բացառում էր հաշտ լինել մահմեդականների հետ,քանի որ նրանք տիրում էին այսպես կոչված ՝՝փրկչի՝՝ գերեզմանին,իսկ մահմեդականի դեմ պատերազմը քրիստոնյայի համար սրբազան պատերազմ էր,համագործակցության մասին և ոչ մի խոսք չի կարող լինել,քանի որ պապը նորոնոր կամպանիաներ էր մտադիր կազմակերպել դեպի Արևելք: Հայերից հարմար ազգ չկար, որ գաղթեցնեյին այնտեղ ու կարեվոր հանգուցակետում պետություն ստեղծեյին: Եվ հետո, Հռոմի Պապը Արևելքում նման խաղաղության պայմանների դեպքում չէր կարողանա նորից կազմակերպել արշավանքների համար նախատեսված այն ուժերին,որոնք ուղարկվում էին Արևելքը թալանելու: ԿԱ՛ ՊԱՏԵՐԱԶՄ,ԿԱ՛ ԹԱԼԱՆ և ԿՈՈՂՈՊՈՒՏ,- այս էր բանաձևը: Իսկ նորմալ վիճակն էր տիրում,երբ գոյություն ուներ հայ-մոնղոլական դաշինքը. այդ դաշինքը թույլատրելի էր,քանի որ մոնղոլները քրիստոնյաներ էին: Բանն այն է,որ այդ արշավանքների,պատերազմերում ճակատամարտերի հիմնական հարվածող ուժը ծանրազեն,թեթևազեն հեծելազորն էր հանդիսանում. մերձավորարևելյան կիսատափաստաններում հիմնական արագ և մանևրայնություն ապահովող զորատեսակը հանդիսանում էր այրուձին: Հայերը դրանից ունեյին,սակայն բավական չէր այն չափով,որ իրականացնեյին լայնամասշտաբ հարձակողական գործողություններ:Մոնղոլները, համաձայն նոր խրոնոլոգիայի ներկայացուցիչների մնդումների և ապացուցումների հանդիսանում էին քրիստոնյաներ,իսկ նրանց հիմնական զորատեսակը հանդիսանում էր հեծելազորը,որը հենց այն ժամանակվա կազակական հեծելազորն էր հանդիսանում : Մոնղոլական,որը հաճախ անվանում են նաև՝ թաթարական իշխանություն,ռուսական տիրույթներից ծնված իշխանություն էր այն ժամանակ և ոչ մի առընչություն չուներ համաձայն նոր խրոնոլոգիստների պնդման և ապացուցումների այն Մոնղոլիայի հետ,որը գտնվում է Հեռավոր Արևելքում: Ինչևէ,շատ չծավալվեմ այս թեմայի շուրջը.միայն ավելացնեմ ,որ Մոնղոլական կոչված ժամանակաշրջանում համենայն դեպս Ռուսաստանում, ամրապնդվեց քրիստոնեական եկեղեցին,մի հանգամանք,որը նույնիսկ ընդունում են հին խրոնոլոգիստները՝ պաշտոնական պատմության ներկայացուցիչները: Հենց այդ հանգամանքն էլ հենց հանդիսացել է պատճառ՝ կնքելու դաշինք Կիլիկյան Հայաստանի և մոնղոլների միջև: Հեթանոսներ տվյալ էտապում չէին կարող լինել մոնղոլները,քանի որ նշված ժամանակաշրջանում շեշտը դրված էր մահմեդականի և քրիստոնյաի միջեվ առճակատման գաղափարին: Տրամաբանությունը հետևյալն էր. միայն քրիստոնյաների հետ դաշինքը կարող է պայքար մղել մահմեդականության դեմ: 1253 թ.-ին կիլիկյան Հեթում թագավորը ժամանում է Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ: Հեթումին դիմավորում են արքայավայել: Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի հայերին: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և ՄՈՆՂՈԼՆԵՐԸ ՉԷԻՆ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՐԿԵՐ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ ՈՒ ՎԱՆՔԵՐԻՑ! : Ընդգծած տողերիս իմաստը հասկանալի՞ է : Փաստորեն Հեթումը նույնիսկ պայմանավորվում է մոնղոլների հետ Մեծ Հայքի տարածքում եկեղեցու իրավունքների մասով… մի տարածք,որը փաստացիորեն նրա ազդեցության գոտու մեջ չէր մտնում: Սա կարող է խոսել նորից իմ վարկածի օգտին.այն,որ համահայկական իշխանություն դիտվում էր Կիլիկիայում քաղաքական խարդավանքների արդյունքում ստեղծված հայկական պետությունը,որի հիմնադիրը Բագրատունի էր: Փաստորեն,մեծ Հայքում այդպես էր ընկալվում այդ իրողությունը: Մինչ վերադարձը Կիլիկիա 1256 թ.-ին, Հեթումը որոշ ժամանակ մնաց Մեծ Հայքում` հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը: Շատ հետաքրքիր և շատ մտորումների տեղիք տվող ինֆորմացիա է սա: Այստեղից կարելի է եզրակացնել,որ նմանատիպ կրոնոկան պետություն էր հանդիսանում նաև Կիլիկյան Հայաստանը,հակառակ դեպքում նման պահանջը առաջ չէր քաշի Հեթումը մոնղոլների հետ բանակցելիս: Իսկ այժմ մի փոքր Մլեհի մասին. ՝՝Մլեհ (ծն.թ.անհայտ–1175 թվականին սպանված), Կիլիկյան Հայաստանի Մեծ իշխան 1169-ից։ Լևոն Ա(Բագրատունի) Ռուբինյանի որդին։ Հաջորդել է եղբորը՝ Թորոս Բ–ին։ Հոր գերեվարության տարիներին ապրել է Եդեսիայում՝ քեռու մետ։ Այնուհետև իր եղբայր Ստեփանեի հետ ավելի քան երեք տասնամյակ գլխավորել է հայկական բանակը, եռանդուն աջակցել Թորոս Բ–ին՝ երկրի ազատագնման և պետականության կայունացման գործերում։ Հռչակվել է քաջությամբ ու հմուտ դիվանագիտությամբ։ 1160–ական թթ. 2 կեսին, ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ գժտվելով Թորոս Բ–ի հետ, արտաքսվել է երկրից։ Թորոս Բ–ի մահից հետո Մլեհը վերադարձել է հայրենիք, գրավել իշխանանիստ Վահկան և հռչակվել Մեծ իշխան։ 1171-72–ին, երկրից վտարելով խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավել է Կիլիկիայում նրանց հատկացված կալվածները։ Պարտության է մատնել խաչակիրներին աջակցող Անտիոքի դքսության և Երուսաղեմի թագավորության միացյալ ուժերին։ 1173–ին ՀԱԼԵՊԻ ԱՄԻՐԱ ՆՈՒՐ ԱԴ ԴԻՆԻ ԶԻՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ջախջախել է բյուզանդական զորքը, գրավել Տարսոն, Ադանա և Պոմպեապոլիս քաղաքները, ազատագրել Դաշտային Կիլիկիայի մեծ մասը։ Նույն թվականին Կիլիկյան Հայաստանի նոր մայրաքաղաք է հռչակել վերակառուցած Սիսը։ Մլեհը դաժանորեն պատժել է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻՆ ընդդիմացող հայ իշխաններին և լատինամոլ կղերականներին։ Ի վերջո Մլեհը դարձել է պալատական դավադրության զոհ։ Ստեփանեի որդի Ռուբեն Բ դավադիրներին դատապարտել է մահապատժի, իսկ Մլեհի դին, իր զենք ու զրահով, ամփոփել Մեծքար վանքում:՝՝: Սակայն միայն պատժել է ,իսկ քաղաքական գծում շարունակել համագործակցությունը խաչակիրների հետ: Ռուբենը, ի տարբերություն իր նախորդի՝ Մլեհ իշխանապետի, հարևան խաչակիր պետության՝ Անտիոքի իշխանության հետ, լավ հարաբերություններ էր պահպանում։ Դրա ապացույցն է նաև ռազմական օգնությունը։ Վերոհիշյալ դեպքերից երկու տարի անց 1180 թ., Սալահ ալ֊Դինն իր զորքով արշավում է Կիլիկիայի վրա… Արշավանքի առիթ հանդիսացավ Կլըջ Արսլան- ի դիմումը Սալահ ալ-Դինին, որով նա խնդրում էր համաձայնություն կնքել և գանգատվում էր հայերից: Կլրջ Արսլանը տեղեկացնում էր, որ Ռուբեն 3-ը թուրքմեն ցեղին թույլատրել էր իրենց հոտերն արածեցնել Կիլիկիայի սահմաններում, ապա հարձակվել էր նրանց վրա, մի մասին կոտորեl իսկ մնացածներին (500 հոգի) գերել ու բռնագրավել նրանց ունեցվածքը։ Իրականում այս արշավանքի բուն պատճառը, հայ-խաչակիր զինակցությունն Էր, որը ձեռնտու չէր ինչպես Սա,ահ ադ-Դինին, այնպես էլ՝ Իկոնիայի սուլթանությանը: Սրտի մեծ ցավով ողբում եմ այդ քաջ Բագրատունու ողբերգական մահը, որը հասկանում էր,թե ինչ նպատակների համար են ստեղծում այդ հայկական պետությունը լատինամոլ եկեղեցականները և Բյուզանդիան: Համարձակ և հաստատակամ այս իմաստուն և իսկական հայրենասեր գործիչը միայն հասկացավ ,թե քամին որ կողմից է փչում: Հասկանում էր քաջ,որ եթե արևելքում չկա թշնամություն,ապա չկա նաև պատերազմի հնարավորինություն, կամ՝ դրդապատճառ,հետևաբար և՝ խաչակրաց արշավանք:

Մլեհը չէր ցանկանում պատերազմել մահմեդականության հետ. նրանից առաջ էլ են եղել հայ իշխաններ,որոնք նշանակված են եղել բյուզանդական կայսեր կողմից,սակայն անմիջապես հեռացվել են ,երբ համագործակցության մասին նվազագույն մի բան են նշմարել: Ցավոք, իմաստուն դիվանագետ և փառապանծ Մլեհը չպե՛տք է ապրեր,քանի որ այլ կոչում ուներ վերջին հաշվով ՊԱՊԻ լիցենզիայով և բյուզանդական թողտվությամբ ստեղծվող Կիլիկյան հայկական պետությունը: Պապերը,արքաները բավականին փող կուտակել էին այդ արշավանքներից: Արդեն 1300 թվականի դրությամբ Կիլիկյան Հայաստանը հայտնվեց մահմեդական աշխարհի մեջ կղզու կարգավիճակում. տեղադրում եմ մի հղում՝ քարտեզ,որպեսզի առավել լավ պատկերացնենքhttps://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/cc/Anatolia1300.png: Ահա սրան հանգեցրեց Մլեհյան դիվանագիտությանը չհետևելու արդյունքում Կիլիկյան Հայաստան պետության ղեկավարների ՝՝փայլուն ՝՝առճակատման քաղաքականությունը: Մեղադրելու չէ,քանի որ կրոնապետության էությունն է այդ: Հայ եկեղեցականների կողմից ուղղորդվող հայկական պետականությունը պետք է բնականաբար կատարեր Հռոմի պապի պահանջները՝ առանց շեղումների: Ի դեպ, արշավանքներին մասնակցում էին Եվրոպական միապետները: Սա ոչի՞նչ չի ասում… Փաստացիորեն մասնակցում էին այն պետական ուժերը,որոնք Հռոմի Պապի օձիքից բռնած պահանջում էին նրա ՝՝օրհնությունը՝՝ իրենց՝ արշավանքներին մասնակցելու համար որպես իրավական-՝՝բարոյական՝՝ հիմնավորում: Հայը իր բնավորությունը ,մասնավորապես նաև քաղաքական գիտակցությունը չփոխեց նաև Կիլիկիայում. հայերի քաղաքական վերնախավի մի մասը ունիթոր էր,իսկ մյուս մասը՝ հակաունիթոր: Այդ նշանակում էր,որ դեռ բրիտանացի 1919 թվականի փորձագետներից շատ դարեր առաջ Հռոմի Պապն է իր քթի տակ մռթմռթացել հայ քաղաքական վերնախավի քաղաքական տհասության և անուղեղության մասին: Հավանաբար Պապն ասած կլինի. ՝՝Այս քրիստոնյա հայերը չեն հասկանում ,որ իրենք այլևս մեզ հարկավոր չեն՝՝: Այո՛, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ թալանի և դեմագոգիայի քաղաքականությունը մինչ օրս չփոխվեց Արևելքի հանդեպ: Խաչակրաց արշավանքներ կոչեցյալը կապիտալ ձեռք բերելու համար էր կազմակերպված. ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՏ ԿՏՈՒԺԻ,ՔԱՆԻ ԴԵՌ ԿՄՆԱ ՔՐԻՍՏՈՆՅԱ,ԿՈՒՆԵՆԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ,ԿԱՄ ԷԼ, ԵԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԵՆԹԱՐԿԻ ԻՐ ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԲԱՑԱՐՁԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ: Ահա և գլխավոր եզրակացություններից մեկը: Անիի ողբերգությունը կատարվեց եկեղեցականների և իշխանական վերնախավի կողմից դավադիր գործարքի արդյունքում . կասկածից դուրս է ,որ այդ գործարքը կատարվել է հսկայական կաշառքներով,քանի որ նույնիսկ պաշտոնական պատմությունը մեզ ասում է ,որ 1042թ. Անիի պատերի տակ Վահրամ Պահլավունու գլխավորած բանակը մի քանի անգամ ծանր պարտության մատնեց բյուզանդացիներին: Հետևաբար գործին պետք էր միջամտել արդեն մեկ այլ գերակայությանը դիմելու ճանապարհով: Այդ ռազմական հաղթանակները վկայում է այն մասին,որ պետության կործանումը տեղի է ունեցել միայն դավադիր գործարքի միջոցով,որի համար ՝՝կայսերական՝՝ գանձարանը արդեն հատկացրեց դրամական միջոցներ՝ ապահովելով հարցի լուծումը համատեղ պապական-բյուզանդական ծրագրի համար: Մեզ երբեք պարտադիր չէ,որ պատմիչ կոչեցյալների մոտ փորփրենք և գտնենք համապատասխան երկտողը այն մասին,որ այսինչ կայսրը որպես կաշառք տվեց այսինչ իշխանին այսքան չափի գումար: Այդ մասին երբեք և ոչ մի տեղ չենք գտնի: Այստեղ կա միայն երկաթյա տրամաբանություն: Այնուամենայնիվ,ինչու՞ էր հարկավոր Բյուզանդիային որպեսզի ստանա Բագրատունյաց Հայաստանը: Այս հարցը կունենա մեկ տրամաբանական պատասխան. գաղթեցնել Կիլիկիա նաև Բագրատունյաց տիրապետության տակ գտնվող այլ շրջաններից թե՛ ազգաբնակչություն,թե՛ իշխանական տների: Սենեքերիմը կարծես թե միանգամից համաձայնեց տեղահանվելու և շարժվելու դեպի ըստ ամենայնի Կիլիկիայի մատույցները,իսկ Անիի Բագրատունիների սրտով չէր այդ ամենը և չգնացին այդ գործարքին: Եզրակացնել կարելի է որ հերթը հասավ Անիի Բագրատռունիներին ոչ պատահականորեն: Անիի գործարքը անհրաժեշտ էր այն միջոցառման համար,որպեսզի մի նոր զանգված արտագաղթեցնեն դեպի Բյուզանդական մաս,մասնավորապես՝ Կիլիկիա: Միջամտեցին մեր պետականության ամենաթույլ տեղից՝ եկեղեցական իշխանությունից: Վահրամ Պահլավունին 30 հայ իշխանների հետ գահ բարձրացրեց Աշոտ 4-րդի 18-ամյա որդուն` Գագիկ 2-ին(1042-1045թթ.): Գագիկ 2-ը պատժեց կաթողիկոսին, որը արգելափակվեց Ամբերդում և Վեստ Սարգսին, որը գրավելով արքունի գանձարանը սկզբում ապաստանել էր Անիի միջնաբերդում, ապա Սուրմալի տաճարում: Թագավորը իշխանների ճնշման տակ, ազատ արձակեց ինչպես կաթողիկոսին, այնպես էլ Վեստ Սարգսին, որոնք շարունակեցին դավադրություն նյութել հայոց պետականության դեմ: Ի դեպ մի բնութագրական երկտող նաև վերջինիս՝ Վեստ Սարգսի մասին: ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ – հիշատակվում է նաև որպես Հայկազուն մեծ Սարգիս, 11-րդ դարի դարի հայ ազնվական և քաղաքական գործիչ, ուներ բյուզանդական վեստի և անթիպատ պատրիկի բարձր պատվաստիճաններ, ինչպես և Արևելից դուկի (դքսի) պաշտոն: Աղբյուրներում կոչված է նաև «ազատ»: Մեծ աշխատանք է տարել Բյուզանդական կայսրության տիրապետությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Նրա միջնորդությամբ է կնքվել Հովհաննես-Սմբատի կողմից Անիի թագավորությունը Բյուզանդիային կտակելու թուղթը: Ի վերջո,1043թ-ին 2 անգամ պարտություն կրելուց հետո բյուզանդիայի կայսր Կոստանդին Մոնումախը դավադրություն նյութեց Գագիկ 2-ի դեմ` հրավիրելով Գագիկին Կ.Պոլիս: Այս ուղևորությունից Գագիկը հայրենիք այլևս չվերադարձավ: Կոստանդին կայսրը Գագիկից պահանջեց իրեն հանձնել Անին, Գագիկին ցույց տալով դավաճան կաթողիկոսի և մի քանի հայ իշխանների նամակները, որոնցում նամակագիրները հպատակություն էին հայտնում Բյուզանդիային: Գագիկ II-ը տեղի չտվեց, հայտարարելով, թե. «Հայոց թագավորության տերն ու թագավորը ե’ս եմ և ես այն քեզ չեմ տալիս»: Այդ արդեն կենդանի գեղարվեստական դրվագ է եղել,քանի որ արդեն բանը բանից անցել էր: Առանց թագավորի մնացած քաղաքը դավաճանների պարտադրանքով 1045թ-ին հանձնվեց բյուզանդական բանակին, Գագիկը աքսորվեց՝ստանալով Կապադովկիայում 2 փոքր քաղաք: Ավելին, իմ այս վարկածը հերթականորեն կարող է հաստատվել այն ինֆորմացիայով,որը վերաբերում է հետևյալին: Բյուզանդիան պետք է Կիլիկիայում կազմավորեր պետություն բագրատունյաց դինաստիայի ներկայացուցիչների հիման վրա: Պատմիչները,որոնց կրկնում են մերօրյա պատմաբանները, չեն կարողացել թաքցնել Վասպուրականի իշխանական և բնակչության վիթխարի տեղաշարժը,սակայն այդ տեղաշարժը մեկնաբանում կամ ներկայացնում են որպես այսպես կոչված ՝՝սելջուկ-թուրքերից ահաբեկված՝՝ մի անիմաստ և ոչ մի տրամաբանական քննադատոթյանը չդիմացող ստով: Քիչ վերը ես ցույց տվեցի,որ նման ամրությունների համակարգ ունեցող Վասպուրականի թագավորության համար որևէ ահաբեկվելու պատճառ չկար՝ թիկունքում ունենալով արքայական հզոր,ռազմունակ իշխանություն և ժողովուրդ: Անիի հանձնման դեպքում իշխանական ,մասնավորապես ժողովրդական գաղթի մասին քար լռություն է պահպանվում: Սակայն այլ տրամաբանություն չկա Բյուզանդական քաղաքականության կողմից Անիի հանդեպ,քան նորից արտագաղթ կազմակերպելը,այդ էր նրա խնդիրը: Մյուս կողմից էլ ձեռք բերել Բագրատունիներին,որոնց կրոնապետական իշխանությունը պետք է տարվեր-տեղափոխվեր դեպի Կիլիկիա: Ահա թե ինչպես եմ ես լրացուցիչ ապացուցում իմ վարկածը: Այստեղ ուշադրություն.Սենեքերիմի կողմից իր պետական հայկական կառուցվածքի տեղաշարժից հետո դեպի բյուզանդական արևմուտք, նրա՝ Սենեքերիմի տոհմից սերած Ապլղարիբ Արծրունին Վասպուրականից գաղթում է Սեբաստիա,իսկ հետո՝ Կ.Պոլիս: Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել… Շարունակում եմ պատմությունից մեջբերումս: ՝՝Բյուզանդական արքունիքում հեղինակություն և վստահություն ձեռք բերելով՝ 1050-ական թթ–ին ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ընդգծում եմ հատուկ կասկածողների համար՝ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՏԱՐՍՈՆ, ՄԱՄԵՍՏԻԱ, ԱԴԱՆԱ, ՊԱՊԵՌՈՆ և ԼԱՄԲՐՈՆ հայաշատ շրջանների կառավարիչ։ Մեկնաբանությունների կարիք կա՞: Այժմ հասկացա՞ք թե ով էր կանգնած Կիլիկյան Հայաստանի որպես պետության կազմակերպման գործի թիկունքում… Ավելացնեմ պատմական նյութից ևս մի քանի ապացույցներ: Ուղղակի Արծրունիները Բյուզանդիայի համար փորձաշրջան էին Կիլիկյան տարածաշրջանում հանդիսանում: 1073-ին Լամբրոնը որպես ժառանգական կալվածք նվիրել Է ԳԱՆՁԱԿԻՑ ԿԻԼԻԿԻԱ ԳԱՂԹԱԾ! Օշինյանների նախահայր իշխան Օշինին՝ կնության տալով նրան իր դստերը։ Խնամիական կապեր Է հաստատել նաև Կապադովկիա աքսորված Գագիկ Բ-ի հետ։ Աբլղարիբ Արծրունին Կիլիկիայում ունեցել է տնօրինման լայն իրավունքներ, մագիստրոսի կոչում: Այժմ բավարարվա՞ծ եք ապացույցներից: Գանձակից գաղթել է ևս մի ազնվականական ընտանիք: Աղբյուրների մեջ ակամա կցկտուր և դիտավորությամբ լռություն պահպանվող տողերի արանքից դուրս է պրծնում մի ինֆորմացիա,ըստ որի պարզվում է ,որ գաղթը միայն սահմանափակված չի եղել միայն Արծրունյաց տան գաղթով: Օբյեկտիվորեն Բյուզանդիան հապճեպ դատարկում էր բուն Հայաստանը, սակայն Բյուզանդիայի խնդիրը Հայաստանը իսպառ հայաթափելը չէր, նրան պետք էր ընդամենը քրիստոնեական հումք՝ մարդկային-իշխանական ռսուրս: Անիի Բագրատունիներից հետո մնացած իշխանական տներին հասկացնել տվեց Բյուզանդիան,որ չի թույլատրում դեռևս ստեղծել համահայկական պետականություն,այսինքն մի պետականություն ,որը գտնվեր բուն Մեծ Հայքի տարածքում: Շարունակում էին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Ազգաբնակչության շրջանում պետք է տպավորություն ստեղծվեր,որ Գող Վասիլի կամ Փիլարտոս Վարաժնունու գլխավորած պետությունը ավելի ՝՝լավն է՝՝ և որ տեղի իշխանական տները այլևս անկարող են կազմակերպել համահայկական պետություն բուն Հայաստանում. ահա և ազգաբնակչության մեջ տարվող այն պրոպագանդան,որը առանց մի որևէ բռնության հեշտությամբ կատարեց իր գործը: Իսկ հայ կրոնական հանրությունը հետևեց իր ոչ պակաս կրոնական իշխանավորների հետևից,որոնք կաշառվել էին կայսերական հարուստ գանձարանից: Բյուզանդիան հապճեպորեն պետք է ստեղծեր մի պետական կազմավորում,որի առաջին արքայատոհմը՝ Ռուբինյանները, պետք է սերեյին ազգականության գծով ընդգծում եմ՝ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻՑ: Բյուզանդական կայսրը ստիպված էր գնալ գործարքի Պապի հետ, քանի որ վտանգված էր տեսնում իր ֆիզիկական գոյությունը, իսկ եկեղեցական խզմումից հետո արդեն պարզ դարձավ վերջնականապես,որ Պապի արշավանքները անցնելու են իր տարածքով: Բավարարելով Պապի պահանջները՝ ստեղծել այնպիսի մի կազմավորում,որը կարող է օժանդակել այդ գործում, ժամանակավորապես փրկում էր իր վտանգված դրությունը վերահաս արշավանքներում: Բյուզանդիան փրկում էր գոնե ժամանակավորապես իր կաշին վենետիկյան դոժերից,որոնք ֆինանսավորում էին հետագա արշավանքները առավել մեծ կապիտալ կուտակելու համար: Պաշտոնական պատմությունը նույնիսկ ընդունում է,որ Ռուբինյանների՝ հայ իշխանական և թագավորական տոհմը Կիլիկյան Հայաստանում (1080–1219),հիմնադիրը հանդիսանում է Մեծ իշխան Ռուբեն Ա-ն: Աքսորյալ Գագիկ 2-րդ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահ Ռուբեն Ա-ն,որը գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի ՝՝պայքարը՝՝ Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետությունը՝՝։ Նախ մի քիչ քննարկենք թե ինչ է նշանակում ՝՝Գագիկ 2-ի թիկնապահ՝՝ նախադասությունը: Արքայի թիկնապահ այն ժամանակ կարող էր լինել միայն ազնվական տոհմից սերված անձ: Այս դեպքում ՝՝թինապահ՝՝ կոչվող Ռուբենը հանդիսացել է Բագրատունյաց մի ճյուղի ներկայացուցիչ,այսինքն՝ ազնվական: Պատմիչները չեն ուզում ասեն միանգամից և կոնկրետ,որ Ռուբենը եղել է Գագիկի ոչ թե թիկնապահը, այլ՝ ազգականը.այսինքն կիսով չափ լռում են նրա Բագրատունի լինելու մասին: մասին: Տրամաբանականը այն է ,որ պետության կառավարիչ ո՛չ ընտրում և ո՛չ էլ նշանակում են պետական գործերից հեռու մարդկանց,իսկ արքայի թիկնապահը իր նեղ ֆունկցիայով վերցրած չէր կարող լինել պետական գործերից բանիմաց մարդ: Հետևաբար անհրաժեշտ է եզրակացնել,որ Ռուբենը հանդիսացել է Բագրատունյաց մի մերձավոր ճյուղի ազնվական-այսպես կոչված ՝՝թիկնապահը՝՝: Կատարեմ առավել հստակ եզրակացություն.այն ,որ Կիլիկյան Հայաստանի հիմնադիր արքան ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ, քանի որ առաջիկա արշավանքների համար հենց նրանց քրիստոնեական կրոնամոլությունը շատ անհրաժռշտ էր լինելու թե՛ Հռոմի Պապին,,թե՛ Բյուզանդիային: Հետաքրքիր մի հանգամանք կա այստեղ.մինչ Ռուբենը, Կիլիկյան տարածաշրջանը ներառող իշխանություն է եղել և դա եղել է բավականին ընդարձակ մի պետություն: Այդ պետության անունն է եղել Փիլարտոս Վարաժնունու պետությունը: Տեղադրում եմ Փիլարտոս Վարաժնունու պետության աշխարհագրական սահմանների մասին մի քարտեզ http://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/63/State_of_Philaretus.jpg : Այն կոչվում էր իր անվանումով,իսկ բյուզանդացիները նրան հռակել էին «Օգոստոս» 1071-1086 թթ-ին: Այդ պետությունը Տարածվում էր Կապադովկիայից Եփրատ` ընդհուպ մինչև Մեծ Հայքի սահմանները, ընդգրկելով Սիրիայի հյուսիսը Անտիոք քաղաքով, Հայոց Միջագետքը, Լեռնային Կիլիկիան և Կապադովկիայի մի մասը: Փաստացիորեն ներառում էր ապագա Կիլիկյան Հայաստանի ֆիզիկակաշխարհագրական տարածքի մոտ 50-60 %-ը: Մայրաքաղաքն էր Մարաշը: Փիլարտոս Վարաժնունին (հուն.՝ Φιλάρετος Βραχάμιος), քաղկեդոնադավան հայ իշխան, բյուզանդական զորավար էր: 1068թ. Ռոմանոս Դիոգենես կայսեր կողմից նշանակվել է Եփրատի առափնյա շրջանների սահմանապահ զորքերի հրամանատար: 1071թ. Ռոմանոսի սելջուկների դեմ Մանազկերտի ճակատամարտում պարտվելուց և գահընկեց արվելուց հետո իբր ՝՝դուրս է եկել՝՝ բյուզանդական կենտրոնական իշխանությունների հպատակությունից և աստիճանաբար տիրապետություն հաստատելով Հարավային Կապադովկիայի և Հյուսիսային Ասորիքի նշանավոր քաղաքների վրա (Անտիոք, Մելիտենե, Սամոսատ, Եդեսիա և այլն), հիմնել է մի անկախ պետություն` ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՎ ՍԵԼՋՈՒԿՆԵՐԻ ՀԵՏ: 1086թ. Փիլարտոսի իշխանությունը նվաճվել է սելջուկյան սուլթան Մելիքշահ I կողմից: Տեսեք թե ինչպիսի հակասություն կա այս ՝՝ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՎ ՍԵԼՋՈՒԿՆԵՐԻ ՀԵՏ՝՝ արտահայտության և ՝՝1086թ. Փիլարտոսի իշխանությունը նվաճվել է սելջուկյան սուլթան Մելիքշահ I կողմից՝՝ արտահայտությունների միջև.հարցնեմ – իսկ որտե՞ղ մնաց այդ այսպես կոչված՝՝ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼԸ՝՝,եթե նվաճվում է սելջուկյան Մելիքշահ 1-ինի կողմից… Լեզուն ՝՝կորցրե՞ց՝՝ հանկարծակիորեն… Չեմ կարծում,քանի որ այս հատվածի ամբողջ ինֆորմացիան կեղծված է: Պատմիչները ուղղակիորեն ստում են ,քանի որ իրականում մահմեդականների հետ լեզու գտնողների հետ վարվում են կամ սպանելով,կամ էլ՝ պաշտոնանկությամբ: Իսկ Փիլարտոս Վարաժնունուն որպես այդ պետության կառավարիչի նշանակել էր ճիշտ և ճիշտ Բյուզանդական կայսրը,այլ ոչ թե 1071 թվականի Մանազկերտի աղետից հետո անկախացել: Կեղծում են ,երբ ասում են ,թե Մանազկերտի կատաստրոֆայից օգտվելով է Փիլարտոսը ձեռնամուխ եղել պետության կազզմակերպման աշխատանքներին: Մլեհի օրինակը բավականին մեծ փաստարկ է ,որպեսզի համոզիչ լինի այն գաղափարը,որ ո՛չ Բյուզանդիան,ո՛չ Հռոմի Պապը չեն ներում մահմեդականության հետ ընդհանուր լեզու գտնելու և ոչ մի նախաձեռնություն: Ուղղակի սուտ է ,որը պատմիչները թաքցնում են՝պատճառաբանելով,որ այդ իշխանության վերջը տվեց ոմն մի քոչվորական ցեղի թագավորիկ կամ սուլթան: Եզրակացնում եմ , որ նրան պաշտոնանկ են արել բյուզանդական կայսրը ,կամ որ առավել հավանական է՝սպանել են,քանի որ այլ ինֆորմացիա նրա հետագա կյանքի մասին չունենք: Բագրատունի հանդիսացող Ռուբենը ընդունեց պապա-բյուզանդական պայմանները: Կարելի է ասել,որ Բյուզանդիան վերացրեց Բագրատունիների իշխանությունը բուն Հայաստանում,սակայն նույն Բագրատունիներին իշխանություն տվեց Կիլիկիայում՝ փաստացիորեն հիմնելով մի պետություն,որը դարձավ տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի Քրիստոսադավան վերնախավով և ազգաբնակչությամբ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ: Ի դեպ, քոչվոր բառի հետ կապված. եթե նկատել եք,հայոց պատմության ,կամ համաշխարհային պատմության մեջ առհասարակ, շատ է շահարկվում քոչվոր կոչեցյալների դերն ու նշանակությունը: Ամեն բան բարդվում է քոչվոր կոչեցյալների գլխին: Ուղղակի մոռանում են ոմանք ,կամ չգիտեն ,որ քոչվորի կենսակերպը թույլ չի տալիս զբաղվել արշավանքներով,ավելին՝ լինել միավորված: Արշավանքներ կարող են լինել միայն նստակյաց բնակչության առկայության դեպքում: Այդ է կանոնը պատերազմ մղելու: Նրանք, ովքեր,դեռ չգիտեն թե ինչ է իրենից ներկայացնում պատերազմելը,պատերազմ մղելը,ինչ բան է զորք՝ զորամասեր, համագործակցություն, մարտակարգ, մատակարարում, ռազմարվես,ռազմարվեստի ստրատեգիա, ժամանակի համազորային մարտ և ԹԻԿՈՒՆՔ բառերը,առաջարկում եմ սկզբնապես այդ պատմաբաններին ծառայել բանակում գոնե մեկ տարի,և նոր ձեռնամուխ լինել զբաղվելու պատմությամբ,մասնավորապես՝ պատերազմների նկարագրությամբ: Պատմագիտական շրջանառությունից պետք է առհասարակ վերացնել այդ տերմինը,քանի որ միայն խանգարում և ապակողմնորոշում է՝ որպես կեղծ կատեգորիա հասկանալու ճշմարիտ պատմությունը: Աշխարհի և ոչ մի տեսակ քոչվորի անկարելի է համոզել,որպեսզի թողնի իր ոչխարային յուրդը,արոտը և զինվելով եղանով,նետ-աղեղով արշավի ելնի քաղաքակրթությամբ տասնյակ հազարներ անգամ իրեն գերազանցող և ՀԱՐՈՒՍՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ և ռազմուժ ունեցող պետությունների նվաճմանը: Ուղղակի ծիծաղելի է այդ: Ինչևէ, այդ էլ հենց կոչվում է ՝՝պաշտոնական պատմություն՝՝,որից ավելին սպասել հեքիաթների շարադրման առումով ,հարկավոր էլ չէ. անցնենք առաջ: Ուրեմն այդ ՝՝քոչվորը՝՝ քոչվոր կմնա այնքան ժամանակ,քանի դեռ պատմությունը կշարունակի կոչվել այսպես կոչված ՝՝պաշտոնական՝՝: Ուղղակիորեն Բյուզանդիան ինչպես որ նշանակել էր Փիլարտոսին որպես կառավարիչ,այնպես էլ նրան պաշտոնանկ է անում,քանի որ նա կատարում է ամենաանթույլատրելին՝ համագործակցում կամ՝ լեզու է գտնում մահմեդականության հետ: Իհարկե՛, Արևելքում չպե՛տք է լինի խաղաղություն մահմեդական աշխարհի հետ,քանի որ պետք է Բյուզանդիան Պապին ուղարկի մի նամակ,որտեղ պետք է նշվի ,որ քրիստոնյաները վտանգի մեջ են և հատկապես վտանգված է այսպես կոչված ՝՝՝ՓՐԿՉԻ՝՝ գերեզմանը… Բյուզանդիան վերացնում է Բագրատունիների իշխանությունը բուն Մեծ Հայքի տարածքից և առաջարկում,որ արքայատոհմը իր համար պետություն ՝՝ընտրի՝՝ մի փոքր դեպի արևմուտքում՝ Կիլիկիայում,որտեղ որ հարմար է Պապին և Բյուզանդիային: Այն ամենամոտիկ տեղն էր կայսրության համար և ամենահարմար ռազմական պլացդարմը Պապի համար կառուցելու առաջիկայում իր թալանչիական արշավանքները: Իսկ կրոնամոլ Բագրատունիները միակ հարմար թեկնածուն են առաջնորդելու այդ հայկական պետականությունը՝ խաչակրաց արշավանքներին մասնակցության առյուծի բաժինը իրենց արյամբ ապահովելու համար: Իսկ այժմ ամփոփիչ միչ քանի թվական տվյալներ.եթե նկատում եք, Բագրատունիների այսպես կոչված ՝՝անկումը՝՝-1045թվական,Կիլիկյան Հայաստանի՝ որպես պետության կազմավորումը 1080 թ.իշխանության հիմքը դրվել է 1080 թ.-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբենի կողմից,որին ներկայացնում են որպես այսպես կոչված ՝՝թիկնապահ՝՝, Հռոմի ՊԱՊԻ Կլերմոնյան ՝ 1095 թ-ի մարտի ժողովը ֆրանսիայում,Խաչակրաց Առաջին արշավանքը՝ 1096 թվականի սկզբներին ուղղակիորեն փոխկապակցված են քաղաքական զարգացման պատճառահետևանքային կապերով: Այստեղ չկա և չի կարող լինել և ոչ մի պատահականություն: Այսինքն պայմանը հետևյալն էր. պետություն ունենալ ոչ թե Արևելքում՝ բուն Մեծ Հայքում,այլ՝ Արևմուտքում: Եվ պատմաբաններից ոչ ոք այս ամենի վրա ուշադրություն չի դարձնում. հարց չեն առաջ քաշում,թե այդ ինչպե՞ս եղավ,որ գրեթե նույն ժամանակահատվածում Բյուզանդիան կործանում է Մեծ Հայքում մի հայկական պետականություն և գրեթե նույն հատվածում ստեղծում է իր քթի տակ,կամ ավելի ճիշտ՝ հենց իր տարածքում մի հայկական պետություն… Եվ եթե այդ վայ պատմաբանները ՉԵՆ ԿԱՄԵՆՈՒՄ տեսնել,այդ այլ հարց է ,իսկ եթե ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ տեսնել՝ լրիվ այլ հարց: Տիպիկ մի գործարք,որը կայացավ միայն դավադիրների հետ ներքին համագործակցությամբ,զենքի ուժով և ամենագլխավորը՝ հսկայական կաշառատվությամբ՝ Կ.Պոլսի մաքսային-հրեական գանձարանից: Իսկ պաշտոնական պատմության մեջ լռության են մատնում այն հրեշավոր չափի գաղթը,որը ըստ ամենայնի գերազանցում էր 17-րդ դարի Շահ Աբասի կազմակերպած գաղթը,թեպետ այդ գաղթի մասին կա ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սերգեյ Մանուկյանի ուսումնասիրությունը .՝՝Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը…՝՝ վերնագրով, որում այդ գաղթի մեղավոր-պատասխանատուն հայտարարվում է Հայ Առաքելական ՝՝սուրբ՝՝ կոչեցյալ եկեղեցին: Այսպիսով, գործարքի մեջ մտնելով Պապի հետ,նրան ուղարկելով այսպես կոչված ՝՝օգնության կանչի նամակը՝՝, Բյուզանդիան արագացրեց իր կործանումը,քանի որ խաչակրաց հորդաները Խաչակրաց Չորրորդ արշավանքում 1199-1204թթ գրավում են Կ.Պոլիսը և զբաղվում իրենց սիրած գործով՝ թալանով: Չափից դուրս տարօրինակ չէ՞,որ հայը պետականություն է ՝՝ստեղծում՝՝ իր բուն հայրենիքից կտրված մի միջավայրում,որտեղ մինչ այդ իսկի նպատակ էլ չկար ստեղծելու անկախ իշխանություն… Իսկ այն իշխանությունները,որոնք առաջնորդում էին Գող Վասիլ,Փիլարտոս Վարաժնունի,Աբուլղարբ Արծրունին,ոչ այլ ինչ են ,եթե ոչ բյուզանդական կայսեր կողմից ՆՇԱՆԱԿՎԱԾ կառավարիչներ,որոնց խնդիրների մեջ բնավ չէր մտնում լեզու գտնել շրջակա մահմեդականների հետ,այլ՝ մշտապես պահպանել բախման,առճակատման մթնոլորտը: Ապացույցը՝ պաշտոնազրկումները և սպանությունները այն իշխանավորների,որոնք փորձում էին լեզու գտնել մահմեդականության հետ: Սրանից ելնելով կարելի է կռահել,որ Խաչակրաց արշավանքների մտահղացումը պապական իշխանության մոտ ձևավորվել էր դեռ մոտավորապես 1-2 դար առաջ: Այն գործընթացը,որը պահանջում էր հայկական բնակչության և իշխանական տների կազմակերպված կերպով գաղթ-տեղաշարժ ապահովելը դեպի Կիլիկիա,խոսում է այդ մասին: Իսկ այդ գործընթացը առավել ցայտուն կերպով և կարելի է ասել կատաղի հապճեպությամբ արագացված տեմպերով տեղի ունեցավ Անին հանձնելու ժամանակահատվածից մոտ քսան տարի շուտ: Բագրատունիների հետ գործարքը ի վերջո կայացավ. պատանի արքա Գագիկը չգնաց համաձայնության Բյուզանդիայի հետ ոչինչ չհասկանալով այդպես էլ,թե ինչու հանկարծ հայտնվեց Բյուզանդիայում և որտեղ էր տանում Անին հանձնելու ակտը բյուզանդական գործերում: Իսկ Ռուբենը,որը իրականում հենց հանդիսանում էր Բագրատունյաց տան ներկայացուցիչը և որին պատմիչները միայն ապատեղեկատվորեն փակցնում են Գագիկի ՝՝թիկնապահ՝՝ կոչումը, լավ էլ հասկացավ,թե ուր է տանում այդ ամենը և համաձայնեց Բյուզանդական կայսեր հետ ստանձնելԿիլիկիայում հայկական բնակչության կառավարման գործերը: Ահա և ամբողջ գաղտնիքը Բագրատունյաց թագավորության ՝՝անկման՝՝ պատճառների մասին: Այսպիսով ,ցանկանում եմ ավարտել իմ այս համեստ ուսումնասիրությունը հետևյալ հռետորական հարցադրում-պատասխանով. ինչու՞ պետք է վերանար Բագրատունիների հայկական թագավորությունը Մեծ Հայքում. 1095 թվականի պապական կոչին քիչ էր մնացել…Հեղինակ՝ Աբրահամյան Ստեփան16-07-2013

YEREVAN



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ