ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, July 12, 2013 23:41 - չքննարկված

Օֆշորների հարցով իրականացվել է պետական բանդիտիզմ վարչապետի ղեկավարությամբ:Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, Տիգրան Սարգսյանի «Նաիրիտի» հետ կապված օֆշորային սկանդալների մասին Դուք խոսում էիք տարիներ շարունակ, բայց դրան համապատասխան ընթացք չտրվեց, ի՞նչ կասեք. կիպրոսյան սկանդալի մասին, կարո՞ղ են սա էլ կոծկել, թե՞ ինչպես ասում են՝ բանը բանից անցել է:

– Կոծկելու ցանկություն հիմա էլ ունեն, այլապես Կիպրոսի դատախազին նյութերը չէին հանձնի ու սպասի պատասխանին, այստեղ ոչինչ չանելով: Պարզ երևում է, որ դրանով ժամանակ են շահում: Ասենք կարողացան այնպես «դզել-փչել», որ պարզվեց, թե Տիգրան Սարգսյանի անունն իբր առանց իրեն գիտության են գրել, հետո՞, ազգովի պիտի ներողություն խնդրե՞նք մեր «սուրբ» վարչապետից ու համարենք, որ մնացած թալանն էլ իր գիտությամբ չի կատարվել, քանի որ այս սկանդալի հետ ինքը կապ չուներ: Օֆշորի կիպրոսյան մասը թողնենք օֆշորագետներին ու տիգրանաբաններին և հարցին խորամուխ լինենք Հայաստանում, որի բացահայտման համար մի ժամն էլ բավական է՝ հաշվի առնելով ստորև թվարկածս կառույցների գրասենյակների իրար մոտ գտնվելու հանգամանքը:

-Ի՞նչ նկատի ունեք, Հայաստանում հնարավո՞ր էր դրա բացահայտումը:

-«Փողերի լվացման…» մասին օրենքը պարտադրում է բանկին, որ 50 հազար դոլարից բարձր գումար փոխանցելու դեպքում տեղյակ պահվի Կենտրոնական բանկին: Օրենքում դրամով է գրված, բայց ես դիտավորյալ դոլարով ասեցի, որպեսզի համադրելի լինի 10 միլիոն փոխանցման հետ, որը կատարվել է Ամերիաբանկից օֆշոր ու այնտեղից անմիջապես վերադարձել Ամերիա: Մեզ մնում է մտնել Ամերիաբանկ ու հարցնել՝ հայտնե՞լ են այդ գործարքի մասին ԿԲ-ին, թե՞ ոչ: Նրանք չեն կարող դա կոծկել՝ արդարանալով հաճախորդի հետ կապված տեղեկատվության գաղտնիությամբ, քանի որ նախ՝ արդեն հրապարակվել է, որ փոխանցումը կատարվել է, և երկրորդ՝ մենք չենք հարցնում հաճախորդի հետ կապված գաղտնի տվյալներ, այլ՝ կատարվե՞լ է արդյոք ՀՀ օրենքի պահանջը, թե՞ ոչ: Ես համաոզված եմ, որ բանկը հայտնել է այդ մասին, քանի որ նրանք խիստ հսկողության տակ են լինում ԿԲ-ի կողմից ու այդ կարգի ինֆորմացիան ուղղակի տալիս են մեխանիկորեն՝ դա նրանց սուրբ պարտքն է: Ուրեմն գնում ենք հաջորդ գրասենյակ՝ Կենտրոնական բանկ և հարցնում՝ ուսումնասիրե՞լ եք արդյոք այդ փոխանցումների էությունը և հայտնե՞լ եք այդ մասին Ազգային անվտանգության ծառայությանը: Վաստահ եմ դարձյալ այո, քանի որ ԿԲ-ն գլխից ձեռք չի քաշել, որ նման ինֆորմացիան թաքցներ: Ուրեմն գնում ենք Ազգային անվտանգության ծառայություն և հարցնում՝ ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեք ձեռնարկել և գործ չեք հարուցել, երբ փողերի լվացումը հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություն է ու քրեական գործ հարուցելու պատասխանատվությունը ԱԱԾ-ինն է, ու չպետք է սպասեին, որ սնանկացած Փայլակ Հայրապետյանը գործարքից տարիներ անց դիմեր՝ նոր գործ հարուցեին: Եվ եթե այս երեք կառույցներից որևէ մեկը չի կատարել իր պարտականությունները, ուրեմն ինչո՞ւ չի կատարել և ո՞ւմ միջնորդության պատճառով չի կատարել: Ու եթե այս մեկ ժամվա գործն ամիսներով չի պարզվում, դրա համար էլ ժողովրդին ամեն ինչ պարզ է, էլ ի՞նչ խաղեր են տալիս, թե վարչապետը բոլորից շահագրգռված է բացահայտման հարցում: Դե ասածս արեք ու թերացողների վրա քրեական գործեր հարուցեք, տեսեք ոնց են երգում, թե ով է այս գործարքի հետևում կանգնած:

-Բայց վարչապետը պաշտպանվում է անմեղության կանխավարկածով: Դիմել է դատախազություն ու սպասում է արդյունքներին, մի՞թե ավելին պիտի աներ, որպեսզի փարատվեր կասկածները, որ նա կապ չունի օֆշորային գործարքների հետ:

-Անմեղության կանխավարկածը քրեադատավարական պրակտիկայի համար է արդյունավետ, իսկ հանրային անձը, բարձրաստիճան պաշտոնյան իր առօրյա կյանում շատ հաճախակի է ստիպված լինում հնարավորինս արագ հերքել այս կամ այն ապատեղեկատվությունը, կամ պարզաբանումներ տալ որևէ կասկածելի գործարքի մասին, որպեսզի հասարակության մոտ բացասական նստվածք չառաջանա, մինչև դատական մարմինները կպարզեն ճի՞շտ է նա, թե՞ ոչ:

-Ուզում եք ասել, որ վարչապետի նկատմամբ անվստահութունը խանգարո՞ւմ է նրան լիարժեք աշխատել:

-Երկրում ինչ ծրագիր ձախողում էր վարչապետը, ասում էին ոչինչ նա Արևմուտքի համար վստահելի գործընկեր է, կարողանում է այնտեղից փողեր բերել կամ էլ ներդրումային ծրագրեր «կպցնել»: Արևմուտքը շատ հարցերում է ազատ, անգամ այն աստիճանի, որ մեզ համար շատ բաներ ընդունելի չեն, բայց օֆշորային գործարքների մեջ խառը պետական պաշտոնյայից խուսափում է ասես բորոտից: Ու որքան էլ Տիգրան Սարգսյանը տարբեր եվրոչինովնիկների այս օրերին ընդունի՝ նորմալ հարաբերությունների պատրանք ստեղծելու համար, ակնհայտ է, որ նա այլևս որպես գործընկեր վերջացած է Արևմուտքի համար: Մանավանդ, որ հիմա նրանք հրաշալի գիտեն, թե իրականում ինչ է կատարվել: Այդ Հայաստանում կարող են ծածկադմփոց անել, հո Եվրոպային էլ չե՞ս խաբի: Հիմա բոլոր երկրները ստացել են զեկույցներ, որ Հայաստանի հետ գործ բռնել չի կարելի, քանի որ պետական մակարդակով գործարարին «քցում են» փողն էլ օֆշոր ուղարկում, ու բացահայտվելուց հետո էլ չեն պատժվում:

-Ուզում եք ասել, որ Արևմուտքում չե՞ն հավատալու վարչապետի պարզաբանմանը, այլ հավատալու են Կիպրոսի դատախազի՞ն:

-Հայաստանի վարչապետին իսկի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի հավատում, այլ հավատում է Կիպրոսի դատախազին, էլ ինչպես պիտի Եվրոպան կասկածի ԵՄ անդամ երկրի դատախազի հայտարարությանը: Մինչդեռ Գագիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, վարչապետը կամ պիտի պատիվ պահանջեր նրանից կամ անհապաղ հրաժարական տար, բայց դե այդ անթասիբին ու է այքան արժանապատվություն, որ նման կերպ վարվի: Հազիվ իրենից թույլերից պատիվ պահանջի ու մանրախնդրորեն քեն քշի: Բայց որքան էլ ձգեն, սա միջազգային սկանդալ է ու սրանից մաքրվել հնարավոր չէ, ուղղակի որքան ուշացնում են, այնքան մեր ժողովուրդն է տուժում:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ