Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, June 13, 2013 9:19 - 3 քննարկում

ՏԻԿՈՆ ՕՖՇՈՐ ՄՈԼԱԳԱՐ Է՞…

ՏԻԿՈՆ ՕՖՇՈՐ ՄՈԼԱԳԱՐ Է՞…
Իրոք որ զարմանալի հանրություն ենք, արդեն մի քանի տարի մամուլը ներկայացվում է, որ ՀՀ վարչապետը թուլություն ունի օֆշորների նկատմամբ և բերվում են անհերքելի փաստեր, որոնք ընդունավում էին լռությամբ, իսկ հիմա Հետքի հրապարակումներից նո՞ր հասկացաք, որ վրաչապետին հանգիստ կարելի է կոչել օֆշոր տիկո:
Ինչպես նույն Հետքի` այնպես էլ այլ լրատվամիջոցների էջերում կարող եք գտնել անհերքելի փաստեր վարչապետի օֆշորային մոլագարության մասին, որը անցած տարիներին իր 7 հատ “բաց ֆաքսերով” բացահայտեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Դեռ 2011-ի նոյեմբերին վարչապետը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին “բաց ֆաքսի” առիթով և պահանջեց քրեական գործ հարուցել: Առաքելյանը շնորհակալություն հայտնեց և ևս վեց բաց ֆաքսերով „ռմբահարեց“ օֆշոր տիկոյին: Իրավապաները պապանձվեցին մինչօրս: Եվ ի՞նչ… ուր է ՞ գործը կհարցնեք… Պատասխանեմ`շրջանային երիտասարդ քննիչի դարակում, այն էլ Հարություն Առաքելյանի դեմ, իսկևիսկ Վարդան Օսկանյանի հանդեպ սարքած գործի սցենարով: Այսինքն Հարություն Առաքելյանը իբր 2000 դոլարի վնաս էր հասցրել ՀՌԱԿ-ին, որի մասին „Ազգ“ օրաթերթում 1937 թվականների ոգով տպված անանուն բողոքի հիման վրա քրգործ էր հարուցվել և նորից բոլորը վկա էին` չկար մեղադրյալ և տուժող…
Արդյուքում Հարություն Առաքելյանը հեռացավ Հայաստանից, ընկերներին փրկելով դատախազական, ոստիկանական և արդարադատության դռները անիմաստ քաշ տալուց, իսկ ՀՌԱԿ-ն էլ վերացավ Հայաստանում, բայց Նաիրիտում իրականացրած խոշորամասշտաբ կողոպուտը` իրակնացված սրբազան թալանի օրենքներով, իր հարցադրումներով մնացին առկախված:
Հարություն Առաքելյանը իր ուսումնասիրություններով բացահայտեց վարչապետի անմիջական աջակցություն վայելող օֆշորային կազմակերպություններ, որոնցից գլխավորը անգլիական Վերջինիա կղզում գրանցված Rhinoville Property Limited-ն էր, որի իրակացված թալանը գնհատվեց հայուրավոր միլիոն դալարներ, իսկ մյուսը Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում գրանցված NUMARD TRADING LTD օֆշորային կազմակերպությունը, որը 2008 թվականի դեկտեմբերի 24-ին ESMAEIL MOTAVALLI SOUFIANI TRAIDING պարսկական ընկերությունից ստացավ նվեր` «Նաիրիտ» գործարանի հանդեպ արհեստածին ֆինանսական պահանջի իրավունք:
Այս ամենի նպատակը դատական աճպարարությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի նկատմամբ արհեստածին 4,2 միլիարդ դրամ պարտքի գոյացումն էր, որի շնորհիվ էլ վարչապետը իր սեփականությունն էր դարձնելու պետական սեփականություն հանդիսացող հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոսը և նրան այս ամենի մեջ օգնելու էին հարազատ եղբայրները` մեկը «Նաիրիտ» գործարանի փոխտօրեն, մյուսը` ՀՀ դեսպան չինաստանում… Երկուսն էլ առոք-փառոք պաշտոնավարում են մինչօրս: Իսկ ՀԵՏՔ-ը վաղուց է տպագել Առաքելյանի հայտանբերած օֆշորներին՝ մանրամասները http://hetq.am/arm/news/9756/
նախկին ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյան


3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Jun 13, 2013 10:26