ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 6, 2013 6:54 - 1 քննարկում

Սիրիական ավիացիան Լիբանանի տարածքում հարվածել է սիրիացի ապստամբներին

168 ԺԱՄ | 18:28 | Հունիս 6 2013 Լիբանանյան Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հունիսի 5-ի գիշերը հարվածներ են հասցրել սիրիացի ապստամբներին: Դա տեղի է ունեցել լիբանանյան Արսալ քաղաքի մոտ: Այդ քաղաքը գտնվում է Դամասկոսի նահանգում սիրիական սահմանից 15 կիլոմետր և Հոմսի նահանգում սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Նշվում է, որ Արսալի շրջան են փախել Ալ-Քուսեյրում պարտություն կրած զինյալների խմբերը: Զինյալներին ավիահարվածներ են հասցվել նաև անմիջականորեն սիրիա-լիբանանյան սահմանին: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը կտրականապես դատապարտել է Արսալի ռմբակոծումը և կոչ է արել հարգել Լիբանանի ինքնիշխանությունը: Իրականում Լիբանանի իշխանությունները գրեթե չեն վերահսկում իրավիճակը երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, ուր գտնվում են իսլամիստների ու Սիրիական ազատ բանակի բազաները: Սիրիական բանակն Ալ-Քուսեյրը վերջնականապես ազատագրել է երեկ առավոտյան, և շրջանառվող տեղեկությունների համաձայն, այժմ պատրաստվում է Հալեպի համար ճակատամարտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/06/06/234934.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Jun 6, 2013 10:18