Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, May 31, 2013 7:23 - 9 քննարկում

Հաստափոր վարդապետի հաստաոռ փրկիչ կոչը՝ ուղղված կործանվող հայ ժողովրդին:

komitas-vardapet

ԱՐԹՆԱՑԻՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ԾՈՑԻԴ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԻ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁ

Ուրախությամբ տեղեկացա, որ մեր ժողովուրդը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ ,, Հայ Կրոնի հեղափոխություն,, անվամբ ապազգային գործընթացի դրոշակակիրների, որոնք վարձկանները լինելով որոշ տերերի, որոնք ապահովում են իրենց, ազգի պահպանման մի պատ քանդողներից մեկն էլ իրենք են հանդիսանում, այն աստիճան, որ առանց հասկանալու թե ինչ է իրենից նեկայացնում Հայորդյաց տներ հասկացողությունը, որի ստեղծման նպատակը նախ մեր մանուկներին, պատանիներին փողոցային կյանքից փրկելով բերել և արարման ոգին փոխանցելն էր, հայեցի և ազգային դաստիարակություն տալն է նրանց, ազգով իբրև թե մտահոգ, փափուկ բազմոցակիրներ, ենթարկվելով իրենց տերերի հրամաններին, կոչեն անում զգուշանալ Կոմիտաս վարդապետից, քանի որ նա սկաուտներ է աճեցնում։ Ողբամ զքեզ Հայոց աշխարհ, երբ մտավորականդ այս մակարդակի է, երբ նրա համար սրբությունը միայն անձնական շահ և ազգային արժեի վրա ոռնոց բարձրացնել է նշանակում։ Ցավալի է, որ այս դերասանական շոուն, որ կազմակերպում են այս մարդուկները՝ կրկնօրինակած աղանդավոր քարոզիչների շոուին, իբրև թե փրկության կոչով օգնում են, սակայն ոչ թե ազգին ազգ մնալուն, այլ ճիշտ հակառակը, ազգին իրենց ապազգային կոչերով դարձնելու անորոշություն։ Շատ լավ իմանալով, որ այն անձը, ով մատնված է անորոշության, նա արդեն մոլորված, կորած անձ է։ Ահա թե ինչ են անում այս սուտ կազմակերպության սուտ պրոպագանդիսները։ Իբրև թե դեմ խոսելով եկեղեցուն, եկեղեցին հայտարարելով հրեական գաղափարախոսության տարածողներ, հենց իրենք իրենց նշած անձանց հլու և հնազանդ ծառաներն են, ծառաներ, որոնք գործում են հատուկ հրահանգով և հատուկ նպատակներով, որի նպատակը մեկն է, քայքայել հայ ԱԶԳԻ միասնականությունը։ Ահա թե ովքեր են այսպես կոչված հայ կրոնի ՏՐՈՑԿԻՆԵՐՆ ու ԼԵՆԻՆՆԵՐԸ։ Մի հավատացեք նրանց և ոչ մի խոսքին, Մամոնային ծախված այդ ողորմելիների նպատակը մեկ բան է, շեղել Հայ ԱԶԳԻՆ իր սրբազան ճանապարհից և տանել դեպի այն ճանապարհով, որի անունն է մորթապաշտություն։ Երբ Լոս Անջելոսում նստաց իբրև թե մտահոգ են իրենց հայրենակիցների ծանր վիճակով։ Եվ ինչ որ խամաճիկ, որպես մեր օրերի Մարթին Լութեր փորձ է կատարում իր մեկնաբանական նոր դպրոցի մեթոդներով քանդել հիմքերը, առանց ասելու, որն է իր հիմքերը… Զգուշացեք այս անտիքրիստներից, որոնք մի նոր շարժման ոչխարամորթ գայլեր են։ Որոնք չունեն նպատակ, այլ հրահանգ, տրված իրենց, իրենց իսկ գլխվերևում։ Եվ այդ տերերը իրենց սեղանի փշրանքներով սնելով ավետարանական այս շներին, ,,հաչեցնում,, իրենց իսկ օգտի համար, մինչդեռ այս ողորմելիները, նման Գրիգոր Զոհրաբի, չեն հասկանում, որ ամեն մի լիմոն քամվելուց հետո հայտնվում է կյանքի աղբամանում։ Սպասեք և ձեր այդ օրն էլ կգա։

Սիրելիներ կոչե եմ անում ձեզ բոլորիդ, ջնջեք ձեր կայքէջից նրանց և կազատվեց կոբրային համարժեք թույնից, որը չի սպանում մարմինը, այլ սպանում է ԱԶԳային հոգին։

Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Alvard Kotikyan Ինձ կարո՞ղ եք ասել ,1. թէ ինչո՞ւ այս հարցը հոգեվորականի կողմից դրվում է այն ժամանակ , երբ քաղաքական մթնոլորտը այսքան սրված է 2. ինչո՞ւ է հայ հոգեվորականին , ավելի շատ անհանգստացնում 4000 , հայ կրոնին տված հավանությունը , քան 30 000 եհովականության առկայությունը Հայաստանում , հիանալի գիտակցելով ,որ այն հակա ազգային կրոնակա կառույց է :

,, Աստվածաշունչը կարդալու և այնտեղ գրածներին հավատալու համար միայն հիմար լինելը բավական չէ, անհրաժեշտ է նաև հարբած լինել ՛՛
ԼԵՈ

Raffi



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Խոսրով
May 31, 2013 7:34