Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, May 31, 2013 21:35 - 3 քննարկում

Այս գրությունը հատուկ հաստափոր, դեմագոգ ու հաստակաշի վարդապետի համար է ( անունը դուք լրացրեք ձեր իմացության սահմաններում):

Նրանք, ովքեր միայն այսօր հասկացան, որ հայերը նախամաշտոցյան գիր են ունեցել` գիտնական կոչվելու իրավունք չունեն, քանզի փոխանակ իրենք պայքարեյին, աշխարհին ապացուցելու համար, որ նախաուրարտական(էլի հայկական) գիր ու գրականություն էլ է եղել, սեպագրությունն էլ, որը հայկական պատմաարձանագրական ձևերից է եղել և որին հաջորդել է արդեն նոր գիրը, սակայն այդ ամենից “հրաժարվել”` քրիստոնեություն կոչված խավարի մասին ուսմունքն ընդունելու հետևանքով մենք հազարամյակներով ետ ենք շպրտվել պատմության ընթացքի մեջ: Այն ամենը, ինչ մեզ կապում էր մեր անցյալի` ծագումնաբանության հետ` տևականորեն ու մանրակրկիտ ձևով ոչնչացվել է քրիստոնեությունը դավադրաբար մեր վզին փաթաթողների ջանքերի շնորհիվ: Ոչնչացվել են մեր հնագույն մատյաններն ու տաճարները, վերջիններիս ավերակների վրա կառուցվել են եկեղեցիներ, որոնցում, հասկանալի է թե ինչու, աղոթքները կատարվում էին միայն հունարեն ու ասորերեն լեզուներով: Նպատակը մեկն է եղել` մոռացության մատնել մեր գիր ու գրականությունը, ոչնչացնել մեր անցյալը ու մեզ կտրել բազմահազարամյա մեր պատմությունից ու դարձնել ռիչարդհովհաննիսյանական եկվոր ժողովուրդ, որպեսզի մոռացության մատնվի այս տարածքում մեր բնիկ լինելու անժխտելի փաստը: Ու այդ ժամանակ մեր ժողովուրդը ինքնապաշտպանական բնազդով ծնում է Մեծն Մաշտոցին, որը գալու էր վերականգնելու մեր հին ու մոռացության մատնված գիրը, որի շնորհիվ էլ Ազգս կրկին ձեռք բերեց ազգային լեզվամտածողություն և ի տարբերություն այլ ազգերի, որոնք ժամանակին նույնպես քաղաքակրթություն էին կերտում` չանհետացավ այլ պահեց ու պահպանեց իր տեղը պատմության մեջ…

Գիտնականները պնդում են՝ նախամաշտոցյան գիր գոյություն է ունեցել
http://www.sobesednik.am

DAVID METZAHOGI



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հասմիկ
May 31, 2013 22:03