Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 23, 2013 2:25 - չքննարկված

Մեռյալներով ընտրված դիակագույն նախագահ, չարախինդ ժպտացող գանձագող վարչապետ, բերանբաց միամիտ Խաչիկյան…

Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել

Ինչպես հայտնի է, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյաննազատազրկվել է մահացածների անունով թոշակներ դուրս գրելու և այդ գումարները յուրացնելու համար։

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այդ առումով տրամաբանական հարցադրում է հնչեցրել։

«Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան»,– Խաչիկյանի գործողություններն այլ տեսանկյունից է փորձել նայել Հովհաննիսյանը։

Նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը մահացածներին թոշակ տալով՝ «պետական» գաղտնիք է բացահայտել։ Նրա յուրացրած գումարի չափով հանգիստ կարելի է պարզել, թե ընտրությունների ժամանակ որքան քվե են հավելագրել ՀՀԿ–ականներն իրենց ղեկավարի հետ միասին։

Դատելով ամենից՝ Խաչիկյանը իշխանական կուսակցության ներսում այլախոհությամբ է զբաղվել։ Մահացածների անունով գումար բաց թողնելով՝ հիմնադրամի նախկին ղեկավարը հանրությանն անուղղակիորեն տեղեկացրել է, թե որքան լրացուցիչ ձայն է «խփում» իշխանության կուսակցությունն ընտրական գործընթացի ժամանակ։ Իսկ դա շատ արժեքավոր տեղեկություն է։

Համաձայնեք, որ ՀՀԿ–ում քիչ կան մարդիկ, ովքեր պատրաստ են այդպիսի անձնուրաց քայլի։ ՀՀԿ–ում հիմնականում ողջերին են օգտագործում շրջիկ խմբերում, ինչը հնարավորություն չի տալիս հստակորեն հասկանալ, թե որքան է եղել հավելագրումը։ Իսկ ահա Խաչիկյանը բացել է խաղաքարտերը։

Ըստ ամենայնի՝ Խաչիկյանին դատում են հենց «պետական» գաղտնիքին տիրապետելու և այդ գաղտնիքը հանրությանը մատուցելու համար։ Մի խոսքով, Վազգեն Խաչիկյանը «պետական» գաղտնիք է բացահայտել և պատք է կրի իր պատիժը։

Ինչ վերաբերում է մահացածներին, ապա հանուն արդարության պետք է նշել, որ իշխանությունները երախտապարտ են նրանց։ Պատահական չէ, որ վերջին հինգ տարում Տիգրան Սարգսյանի միակ բարեփոխումը կանոնավոր կերպով մեռելոցի օրեր հայտարարելն է։ Դա յուրօրինակ հարգանքի տուրք է։

Ընդհանրապես դիակների հանդեպ, լինեն նրանք իրական կամ քաղաքական, իշխանությունն առանձնահատուկ սեր ունի։ Չլինեին մահացածներն ու քաղաքական դիակներ Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը, Վիկտոր Դալլաքյանը և մյուսները, «ազատամարտի ռահվիրան» չէր հայտնվի Բաղրամյան 26–ում, իսկ Տիգրան Սարգսյանն էլ ուղղիչ աշխատանքային գաղութում հուշեր կգրեր «ատկատների»թեմայով։

Սևակ Մինասյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ