Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, May 17, 2013 11:06 - 2 քննարկում

Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:

….Ոհմակի դեմ միտինգով, սթափության կոչերով կամ հարայ-հրոցով ու ղալմաղալով հնարավոր չէ գնալ: Ոհմակն արդեն պատրաստի ունի այդ ամենի դեմ իր մեթոդաբանությունը: Օրինակ` հեքիաթներից էլ գիտենք, որ գայլերի ոհմակը միայնակ շանը գյուղից հանելու համար սկզբից շան մոտ է ուղարկում մի թույլիկ, բայց խորամանկ գայլին, որ գալիս տնկվում է շան դեմը ու հետո փախչում: Շունն էլ ոգևորված վազում է դրա ետևից մինչև գյուղից դուրս գալը: Ու հենց այդ ամայի տարածքում ամեն կողմից հայտնվում է գայլերի ոհմակը, շրջապատում և թեկուզ և խրոխտ այդ շան հարցը լուծում:

Հիմա մենք ենք: Արդեն 22 տարի ոհմակը գնալով մեծացել, ճյուղավորվել, հաստագլխացել է, ու մեր կյանքն է հոշոտում: Իսկ ձայն հանողին էլ իրենց միլիցով, դատարանով ու բանտով ոչնչացնում են: Միայն կույրը կարող է շարունակել չտեսնել այս պարզ տրամաբանությունը ու մարդկանց հորդորել դատարանի բերանն ընկնելու: Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք: Հերիք չի՞ ամեն մեկս ոհմակի անդամ մեր բարեկամին չտեսնելու տանք ու այլ գայլերի մասին խոսենք:

coment-Aram Grigoryan



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Nune Mkrtchyan
May 17, 2013 16:51