Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 14, 2013 4:33 - 7 քննարկում

Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայ ժողովրդի գերեզմանափոր…

Հայոց Պետականության անկման ու արագընթաց գահավիժման գլխավոր պատասխանատու, “հայ” առաքելական եկեղեցու պնդումը թե եկեղեցին է պահպանել հայ ժողովրդին, պետության չգոյության ժամանակ, նման է ծնողներ սպանած ոճրագործի գլուխ գովելուն թե որբերին …տիրություն է անում
1759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե “ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ դուք ձեր սեփական թագավորը չունեք”: Գյուղացիները Էմինին պատասխանել են. “Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է”: Էմինը ըսավ. “Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է”: “Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթեոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել” (Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Լոս Անջելես, 2002, էջ 61):

“Իսկ որ ասում էինք զենք առեք, չէիք հավատում, չէ՞: Տնից յոթ տղամարդ էինք, է, յոթ տղամարդ եւ այսօրվա օրը մի հատիկ զենք չունենք: Հավի նման ենք մորթվելու , է, հավի նման: “Օրհնյալներ, անտրտունջ տանենք հայազնյա մեր խաչը դեպի մեր գողգոթա լեռը, ինչպես անտրտունջ տարավ Տերը մերն Հիսուս Քրիստոս”: Հայր ու որդո՞ւն, թե՞ պապ ու թոռանն էր ուղղում իր խրատականը ետեվից եկող ինչ-որ մեկը: Ետ նայեցի: Ձեռնափայտին հենված, ալեխառն մազ-մորուքով, խիստ գունաթափ փարաջայով մի քահանա էր” (Սերինե, Իմ երկրային ուղին, Երեւան, 2005թ., էջ 294)

Էկումենիկ Ուղեգիծ Միջեկեղեցական Աննախադեպ Մի Փաստաթուղթ
By Vahagnakanch
…Հանձնարարում ենք եվրոպական Եկեղեցիներում կյանքի կոչել էկումենիկ աղոթքի մի օր՝ արարչագործության պահպանման համար:

10. Հրեականության հետ միասնությունը խորացնել
Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ ըստ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն:
Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե’ քարոզչության, թե’ դասավանդության, թե’ վարդապետության և թե’ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը և քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել:

Պարտավորվում ենք,
– Մերժել Եկեղեցու և հասարակության մեջ հակասեմական և հակահրեական բոլոր ձևերը,
– Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ և աշխուժացնել դրանք:
Պարտավորվում ենք,
– Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլև Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել,
– Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել,
– Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ և ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել:

Պարտավորվում ենք,
– Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր և ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև հարցերի խաղաղ լուծման ձևը պաշտպանել, Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե’ Եկեղեցու և թե’ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը:
«Էջմիածին» Զ (Հունիս), 2003թ

Հ.Գ. – Այսպիսով «հայ» եկեղեցին հրեական սին ընտրյալության գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլև՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը: Եվ ստացվում է «էկումենիզմով» ու «եհովականությամբ» տառապող Հայ առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի և Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ, նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ… Ի սկզբանե քրիստոնեությունը մահ և ավեր է սփռել Հայքում և Հայոց հոգիներում և այժմ վերջնական կործանման է տանում հայությանն ու մարդկությանը: Հայ եկեղեցի կոչվածը այլևս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկ, և դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, միակ ելքն է՝ հոգևոր ու մարմնական փրկության…

«Հայ Արիներ» Թիվ 41, հուլիս, 2004թ.

“հայ” ազգային Եկեղեց ու դիմակը պատռված
By Vahagnakanch

“հայ ազգային” Եկեղեցի

By 

Հայաստանը ընդունում է Քրիստոնէութիւնը (3-րդ և 4-րդ դարեր) Վիտիո
Քրիստոնեության իրական դեմքը կամ՝ո՞վ էր ի վերջո Գրիգոր Լուսավորիչը
Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց
Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը» 
Ազգափրկի՞չ էր, արդյոք, 301 թվականը
Այսպես կործանվեցին մեհյանները 
Հայն է պահել հենց Հայոց տոնը՝ պաշտպանելով եկեղեցուց
Հատվածներ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքից
Դավաճան թե հերոս
Հայոց մեծ գաղթի գլխավոր մեղավորը…
Էկումենիկ Ուղեգիծ Միջեկեղեցական Աննախադեպ Մի Փաստաթուղթ
Ի՞նչ է ուսուցանում “Հայ առաքելական եկեղեցու պատմություն” դասագիրքը
Ու՞մ զինվորներն են դառնում հայ մանուկները
Ինչու՞ են ստում եկեղեցականները
Պետություն եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ
Պետությունը պիտի արգելի եկեղեցուն պղծել հայոց պատմությունը
Մանյա այրք
Դավանափոխության հետեւանքները
Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
Քրիստոնյաները Ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն

http://vahagnakanch.wordpress.com/2011/06/13/%E2%80%9C%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%E2%80%9D-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arman Revazian
May 14, 2013 6:24