Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 4, 2013 2:06 - 12 քննարկում

Հոլանդիայում ապրիլի 18-ին ծնված Միհրի տատիկը՝ Սոֆյա Խաչատրյանը, հայտնում է…

Անահիտ դիցուհու բրոնզե կիսանդրին դուրս են բերել թանգարանից ու իբր վաճառելու են. նախնական արժեքը՝ 850 եվրո

2013-05-04 10:48:28
«Երեկ ինձ տեղեկացրին, որ Անահիտ Աստվածուհու կիսանդրին են Անգլիայի Բրիտիշ մուզեից բերել Լեյդեն քաղաքի հնագիտության թանգարան եւ ինչ-որ անհասկանալի բացատրություն կա կիսանդրիi տակ: Հիվանդ մեռնում եմ՝ ջերմությունս 39,5 աստիճան, բայց չեք պատկերացնի՝ ինչ արագությամբ հավաքվեցի ու հայտնվեցի այնտեղ, պարզվեց՝ միակ ռեպլիկն է բերված մեզ լավ հայտնի Britsh museum-ից, ի զարմանս ինձ իրոք որ գրված էր ««Հունական աստվածուհի Աֆրոդիտի գլուխը, գտնված է Թուրքիայում, ըստ այլ աղբյուրների՝ նա նույնիսկ համարվում է Պարսկական աստվածուհի՝ Անահիդա անվամբ, որը եղել է պատերազմների մարմնավորողը»» ներքևի մասում էլ գրված է՝ շուտով հանվելու է աճուրդի նախնական արժեքն է 850 Euro…Գլխիս խաչը թռավ մի արտահայտություն կա է, այ դա ինձ մոտ էր այդ պահին. երկար-բարակ խոսելուց հետո կանչեցին Կոնսեռվատրին, որ պատասխանատու էր արձանի համար գրված գրության համար, սա էլ Հոլլանդացիներին յուրահատուկ բարի ժպիտով սկսեց արդարանալ, որ մենք այս անարդարության համար պետք է դիմենք Britsh museum, միակ բանը որ իրենք կարող են անել այն կլինի՝ հեռացնել գրությունը մինչև պարզաբանում, հետո ավելացրեց՝ ես լավ գիտեմ ձեր ազգի աննկարագրելի մեծության հնադարյան պատմությունը եւ գիտեմ որ այսօր այն անտեսվում է քաղաքական պատճառներով, ես կմաղթեի ձեր իշխանությանը խոհեմություն, որպեսզի կարողանան տեր լինել նրան որ իրավի Հայ ժողովրդի պատմությունն է ներկայացնում։ Ցավոք սրտի, եթե դուք այն չեք պահպանում ինչը ձերն է ուրիշները երբեք չեն անի այն ձեր փոխարեն» հետո գլուխը կախ ձեռքս սեղմեց, ներեղություն խնդրեց որ չի կարող օգնել ինձ ու գլխիկոր էլ հեռացավ «նորից եմ նամակ գրել Britsh museum, նորից բացատրություն պահանջել։ Թեեւ հույս չունեմ, բայց փորձում եմ, ուղղակի չեմ կարողանում նայել Անահիտի այսքան տխուր դեմքին. կարծես օգնություն է կանչում, իսկ մենք.. մենք՝ ինքներս մեր գլուխը չենք կարողանում պահել բռնկված ազգային ալեկոծումներով, ինչպե՞ս Անահիտինը պահենք:((»։

Գրառումը՝ Սոֆյա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

grigori
May 4, 2013 4:12