ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 7, 2013 4:41 - 3 քննարկում

Գրառում ֆեյսբուքից; 77 տարեկան մորս դատի են տվել սրտի վիրահատության գումարի պարտքը չվճարելու համար

 

 

Այսօր’ իմ ծննդյան օրը, որը համընկնում է մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես թէ կրկնակի տոն պետք է լինի ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց ցավոք …
Հայտնվել եմ մի իրավիճակում, որտեղից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:
Մեկ տարի առաջ մայրիկիս շտապ օգնության մեքենայով՜ սրտամկանի սուր ինֆարկտով տեղափոխեցինք ԵրՊԲՀ Համալսարաական թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկը ստուգելուց հետո դուրս եկավ հիվանդասենյակից և ասեց, որ ես ընդամենը 10 րոպե ժամանակ ունեմ, այսինքն կամ վճարում եմ, կամ հիվանդին, այսինքն մայրիկիս, հետ եք տանում տուն: Իհարկե այլ ելք չկար, անգամ մտածելու մասին խոսք չկար: Խնդրանքներիցս հետո համաձայնեցնեցին իմ ստորագրությամբ մայրիկիս վիրահատելու: Մի կերպ 400000 դրամ վճարեցի, մնացած 635000 դրամն առ այսօր չեմ կարողացել վճարել: Հիմա էլ խեղճ 77 տարեկան մամայիս դատի են տվել:
Երբեք չեմ շահարկել, բայց այսօր ստիպված եմ նշելու, որ մայրս այն կինն էր, որն աչքն անգամ չթարթեց, երբ ես լինելով նրա միակ տղան, մեկնեցի ռազմաճակատ: Պարգևատրվել եմ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:
Հիմա ես խորհրդի ու օգնության կարիք ունեմ, ինչպես վարվեմ նման դեպքում, ինչ խորհուրդ կտաք? Կխնդրեի Ձեր օգնությունը կառավարություն ջան: Կանխավ շնորհակալ եմ:

 

Աղասի Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

lezneh
Apr 7, 2013 8:00