ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, April 4, 2013 10:05 - 14 քննարկում

Ալեքսանդր Վարպետյանը «Զվարթնոցի» տարանցիկ գոտում է. նրան թույլ չեն տալիս հատել Հայաստանի սահմանը

12:29, 4 ապրիլի, 2013
Բաց նամակ ՀՀ նախագահին

Հարգելի պրն նախագահ,

2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբանԱլեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը՝ ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար:

Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում՝ դեռ անհայտ ժամանակով:

Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին՝ հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու՝ անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները:



14 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAYK GRIGORYAN
Apr 4, 2013 15:31