ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, April 1, 2013 0:38 - 5 քննարկում

Թուրքիան փորձում է ջրազրկել Արաքսը. ի՞նչ պետք է հակադարձի Հայաստանը

Թուրքիան փորձում է ջրազրկել Արաքսը. ի՞նչ պետք է հակադարձի Հայաստանը

Թուրքիան փորձում է ջրազրկել Արաքսը. ի՞նչ պետք է հակադարձի ՀայաստանըՄարտ 28, 2013 | 00:01

Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը (թարգմանաբար նշանակում է Քաղցր ավան)՝ 1.9 մլն խոր. մետր տարողությամբ, եւ Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Ղարսի ջրամբարի կառուցումը՝ 332 մլն խոր. մետր տարողությամբ: Նախատեսվում է կառուցել Կարակուրդի (թարգմանաբար՝ Սեւ գայլեր) ջրամբարը՝ 1 մլրդ խոր,. մետր տարողությամբ: Վերջինս պետք է ունենա նաեւ էներգետիկ նշանակություն:

Այսպիսով՝ Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 մլրդ խոր. մետր ջուր, այնինչ Արաքսի թողունակությունը 2.5 մլրդ խոր. մետր է:

Ըստ Վլ. Մովսիսյանի՝ Հայաստանը այդ ծրագրերին հակադարձում է նոր ջրամբարներ կառուցելով; Ներկայում ունենք 79 ջրամբար, որոնցում կուտակվում է մոտ 1 մլրդ խոր. մետր ջուր: Վերջին տարիներին շահագործման են հանձնվել Մարմարիկի ու Վեդիի ջրամբարները, «կվերակենդանացվի» Կապսի ջրամբարը Շիրակի մարզում, կկառուցվի Եղվարդի ջրամբարը: Կբարձրացվի նաեւ Սեւանի մակարդակը:

Վլ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուքրիան ունեն 2 պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927 թ.՝ նախկին ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ: Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին՝ Ախուրյան, Արփաչայ; Կա մեկ այլ համաձայնագիր ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ՝ կնքված 1973 թ.՝ Ախուրյան գետի վրա Ախուրյանի ջրամբարի պատվարը կառուցելու մասին: Այդ ջրամբարում տարեկան կուտակվում է 530 մլն խոր. մետր ջուր, որը կիսվում է երկու երկրների միջեւ:

«Թուրքիայի հետ իրավական խոսակցություն կարող ենք սկսել, եթե Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուքրիան ստորագրի 3 համաձայնագիր, այդ թվում՝ Օրհուսը, Հելսինկյան ակտը եւ այլն: Այդ համաձայնագրերում ներառված է 1997 թ. ստորագրված ոչ նավարկային գետերի ջրերի օգտագործման կոնվենցիան, որը Թուքրիան չի ստորագրել: Բայց եթե մտան ԵՄ, ստիպված կլինեն ստորագրել, հիմա ասում են՝ մեր տարածքի ջրերն ենք կարգավորում»,- ասաց Վլ. Մովսիսյանը:

Նրա համոզմամբ՝ Թուրքիայի ջրային քաղաքականությունը վնասում է Սիրիային, Հայաստանին, Իրաքին, Իրանին, Վրաստանին, անգամ՝ Ադրբեջանին:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Իսկական Հայ
Apr 1, 2013 2:02