ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, March 26, 2013 3:16 - 7 քննարկում

Սամվել Կարապետյանի պատասխանը Գրիգոր Խավարիչի հուդա-քրիստոնյա ժառանգներին:

«Կաթողիկոսների հետ հանդիպումներիս հուշերը հանրայնացնելու նպատակն այն է, որ գոնե մեր գալիք կաթողիկոսները չլինեն այնպիսին, ինչպիսին ունենք եւ ունեցել ենք: Ես թաքուն հույս եմ փայփայում, որ այս պատմությունները լսելով, թե´ Գարեգին Բ-ն, թե´ Արամ Ա-ն մի քիչ կկարեւորեն համեստությունը, կմտածեն, որ ճիշտ չէ այնքան կտրված լինել սեփական հոտից, որքան որ կան: Ես ուզում եմ, որ մենք ունենանք ժողովրդական, ազգային կաթողիկոսներ, որոնց համար սեփական հոտի հոգսը գերագույն խնդիր կլինի, որոնց կյանքը, ամեն ապրած օրը սեփական ազգի համար կլինի, ոչ թե անձնական կյանքի, կամ այն կառույցի, որոնց պետն են իրենք»: Այս մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նաեւ «օտար ուժերին» ծառայելու մասին որոշ հոգեւորականների կողմից հնչող զրպարտանքներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին է իր պատմության մի տեւական շրջան ծառայել օտար ուժերին՝ բերելով մի շարք օրինակներ եւ բացառիկ լուսանկարներ:

«Ով-ով, բայց Հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չէ, որ կարող է ոչ միայն ինձ, այլեւ որեւէ հայ մարդու այդպիսի մեղադրանքներ ներկայացնել»,- ասել է Կարապետյանը՝ համեմատելով այդպիսի գործելաոճը ադրբեջանցիների գործելաոճի հետ:

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ի կողմից.
-Վա՜յ հայր արտակ, քեզ հասնում է մի մեծ ապտակ…

anibatikian 23 hours ago
Եկատերինա Կարապետյանի մասին պատմությունը ստիպեց հիշել նմանատիպ պատմություն, որ ինձ հետ էր պատահել:Մի օր ես ու մայրս էլ գնացինք Սբ. Էջմիածին, խնդրանք ունեինք ու հուսով էինք որ մեզ կօգնեն: Հարց ու փորձ անելուց հետո պարզեցինք թե որ մի հայրը մեզ օգտակար կարող է լինել: Գնացինք մոտեցանք, ներկայացանք ու սկսեցինք խնդրից խոսել: Բայց դեռ 2 նախադասություն չլսած արհամարեց, շուռ եկավ ու առանց մի խոսքի գնաց: Ես ու մայրս հազիվ էինք զսպել մեր արցունքները:Կյանքում այդքան արհամարված ու վիրավորված չէինք զգացել:



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

մարդ
Mar 26, 2013 4:32