ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, March 22, 2013 3:17 - 2 քննարկում

Ծառուկյանի վախեցած շվաքից ոչ միայն Սեռժն է վախեցած, այլև ՀՀ վ. օ. ՀՀԿ խ.ա. պ.գ.թ. Միհրան Հակոբյանը: Վերջինս գրել է ներքևի մենախոսությունը….

«Ծառուկյանը «մարտի է նետել» հայտնի և անհայտ մանկլավիկների իր բրիգադին, ֆեյք օգտատերերի անվան տակ»:  Նախորդ օրերին Ազգային Ժողովում Գագիկ Ծառուկյանի հայտնի մանկլավիկների կողմից փորձ է կատարվել հերթական հարձակումը կատարել ՀՀ վարչապետի վրա:  Դրանց մենք համարժեք պատասխաններ ենք տվել, որոնք հնարավոր է դուրեկան չեն եղել Ծառուկյանին ու նրա թիմին, քանի որ բացահայտում են նրանց զավեշտալի գործունեությունը, սակայն կարևոր են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերի համար, ովքեր մեր երկրում փոփոխությունների են սպասում: Նյարդայնանալով դրանից՝ Ծառուկյանը «մարտի է նետել» հայտնի և անհայտ մանկլավիկների իր բրիգադին, ովքեր թաքնվում են տարբեր ֆեյք օգտատերերի անվան տակ և սոցիալական ցանցերից զատ աջակցություն են ստանում ու տարածում գտնում Ծառուկյանի հովանու ներքո գտնվող «լրատվական» կայքերում: Չմոռանանք, որ ըստ մամուլում հայտնված բազմաթիվ տեղեկությունների՝ ԲՀԿ-ական կեղծ օգտատերերի թիվը հասնում է հազարների: Մեր կողմից բարձրացրած հարցերը բացառապես վերաբերում են երկրի զարգացմանը խոչընդոտող գործընթացներին, որոնք կանխելու կամ լուծումներ տալու համար անհրաժեշտ է շարունակել պայքարը մենաշնորհների և կրիմինալի դեմ: Մենք քաջ գիտակցում ենք, թե որտեղից են ուղղորդվում նման անհասցե, գուցե նաև՝ անհայրենիք օգտատերերը, քանի որ նրանք ի հայտ են գալիս միայն Ծառուկյանի հասցեին հնչած արդարացի քննադատություններից հետո, բայց կոչ եմ անում և պահանջում չիջնել նմանատիպ մակարդակի կամ անձնական վիրավորանքներ հասցնելով՝ փորձել հասարակության աչքում բարձրացնել նախագահական ընտրություններից առաջ և հետո կորցրած վարկանիշը: Որպես Հայաստանի ապագայով մտահոգված երիտասարդ՝ պահանջում եմ Ծառուկյանի բացատրությունները իմ կողմից բարձրացված հարցերի շուրջ: ՀՀ վարչապետի օգնական, ՀՀԿ Խորհրդի անդամ, պ.գ.թ. Միհրան Հակոբյան:

©eMedia.am http://www.emedia.am/hy/tsarukyan-hakobyan



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 22, 2013 11:06