Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, March 21, 2013 8:11 - 11 քննարկում

Երե չհայտնվի Ռաֆֆիի «Ամերիկյան Տարբերակը» և ամեն ինչ ընթանա այս «Ճանապարհային Քարտեզով», ապա Հովհաննեսյանների ընտրած «Հայկական պատմության մեջ անմահանալու տարբերակը կավարտվի անարգանքի սյունով»:

Շտապ. Սերժ–Րաֆֆի հանդիպման «գաղտնալսված» տարբերակը

Շտապ. Սերժ–Րաֆֆի հանդիպման «գաղտնալսված» տարբերակը

Սերժ Սարգսյանն իր երեկվա փակ ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից։ Վերջինս շտապեց հերքել որոշ ձևակերպումներ՝ ասելով, թե դա սուտ է։

Թե ով է կողմերից ստախոսը, թող իրար մեջ պարզեն Սերժն ու իր «ֆեյքը»։ Ակնհայտ է մեկ բան. զրույցի ընթացքում տեղի է ունեցել կեղտոտ առևտրի փորձ։ Ընդ որում՝ Րաֆֆին է զիջողական ու ապօրինի նախաձեռնողականություն ցուցաբերել, իսկ ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարը փորձել է մնալ օրենքի սահմաններում։

Րաֆֆին լիազորություն չուներ Ազատության հրապարակում իր 80–տոկոսանոց հաղթանակի մասին խոսել, բայց Սերժից արտահերթ խորհրդարանական ընտրություններ խնդրել՝ այն էլ ՀՀԿ–ի հետ միասնաբար գնալու տարբերակով։ Այդպիսի «ղալաթ» իրենց «կույս» եղած ժամանակ չէին արել ո՛չ Արթուր Բաղդասարյանը, ո՛չԱրտաշես Գեղամյանը։

Րաֆֆին հիմա կարող է հարյուր հատ ասուլիս տալ ու հայտարարել, թե Սերժը ստում է, բայց դա «փչացած հեռախոսի» պատմություն կդառնա։ Որևէ մեկը չէր խնդրել Րաֆֆուն գնալ «ազատամարտի ռահվիրայի» մոտ ու «բազառ» անել։

Հաշվի առնելով քարոզարշավի ու հետընտրական գործընթացների բնույթը, Րաֆֆու պահվածքն ու Սերժի ասուլիսը՝ ձեզ ենք ներկայացնում Սերժ–Րաֆֆի զրույցի մեր տարբերակը, որն ամենամոտն է իրականությանը։

. . .

Սերժ. Րաֆֆի՛, կամերաներ չկան։ Արի մի հատ հարց տամ, նոր սկսի։ Դու հաղթե՞լ ես։

Րաֆֆի. Ո՛չ։ Բայց մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել։

Սերժ. Բա ո՞վ ա հաղթել։ Համ էլ «մերոնք» որ ասում ես, ու՞մ նկատի ունես։ Ձերոնց համարյա սաղին առել ենք ԱԺ ընտրությունների ժամանակ (Սերժը քա՛հ–քա՛հ ծիծաղում է–Կ.Հ.)։

Րաֆֆի. Դե դուք առնելու ռահվիրա եք, պարո՛ն…

Սերժ. Լավ, հանգստացի՛ր։ Դե հիմա ասա տեսնեմ՝ եկել ես այստեղ, որ ի՞նչ անես։

Րաֆֆի. Համապետական լուծում եմ ուզում։ Եկեք նոր ընտրություններ նշանակենք։

Սերժ. Րաֆֆի՛, չափն անցնում ես։ Մենք քեզ համար արդեն համապետական լուծումներ ապահովել ենք՝ անցած տարի ԱԺ–ում «ժառանգությանը» 5% տոկոս ապահովելով ու հիմա էլ քեզ կեսմիլիոնանոց ընդդիմության լիդեր սարքելով։ Հիմա ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել ու մարդկանց էլ փողոց հանել։

Րաֆֆի. Պարո՛ն նախագահ, ես չեմ հանել, մարդիկ իրենք են եկել։

Սերժ. Դե դու էլ իրենց ասա, որ տուն գնան։ Բա մենք սե՞նց էինք պայմանավորվել։ Միշիկն ինձ ուրիշ բան էր ասել։ Տնաշե՛ն, քարոզարշավի ժամանակ մեր լրատվամիջոցները քեզ ավելի շատ էին ցույց տալիս, քան ինձ։ Կյանիքդ մեջ էի՞ր կամերաների առաջ մազերդ կտրել, հիմա ինչո՞ւ ես բողոքում։

Րաֆֆի. Ես չեմ բողոքում, ՀՀ քաղաքացիներն են բողոքում, ես ի՞նչ անեմ։

Սերժ. Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում: Շարունակում ես ձևավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձևավորել, նշանակում ես նախարարներ և հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա:

Րաֆֆի. Ես այդպիսի բան չեմ անի։ Խոստանում եմ այլևս 80%–ի մասին չխոսել։

Սերժ. Տե՛ս, հանկարծ «Սերժի՛կ, հեռացի՛ր» էլ չլսեմ միտինգների ժամանակ։

Րաֆֆի. Չէ՛, թույլ չեմ տա։ Խոստանում եմ։

Սերժ. «Րաֆֆի՛, նախագա՛հ» էլ հանկարծ թույլ չտաս գոռալ։

Րաֆֆի. Այլևս ոչ մի անուն։ Միայն «Հայաստա՛ն»։ Մեկ էլ՝ գոնե Լիսկայի հրաժարականը։

Սերժ. Պայմանավորվեցինք։

Րաֆֆի. Բայց ժողովուրդը ինձ կարող է չլսել։ Այդ դեպքում ի՞նչ անեմ։

Սերժ. Մյուս տարբերակն այն է, որ քեզ նշանակենք ընդդիմության ղեկավար, ու դու պայքարես ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Կարող ես հրապարակում ամեն օր ասուլիս տալ։ Մեր լրատվամիջոցները քեզ «պասեր» կտան Ծառուկյանի ու Տեր–Պետրոսյանի մասով։ Մնացածը դու արդեն գիտես։

Րաֆֆի. Կօգնե՞ք կայանալ որպես ընդդիմության առաջնորդ։

Սերժ. Իհա՛րկե։ Մեր տարբեր հաճախորդներին կուղարկենք, որ քեզ միանան և «ուսիլիտ» անեն քեզ։ Եթե խելոք մնաս, կարաս կես միլիոն ձայներդ կապիտալ սարքես։ «Կակռազ» մեզ «փողոցը» պետք ա։ Համ էլ կարաս Երևանի քաղաքապետ դառնաս՝ եթե, իհարկե, խելքդ հասնի, ու քեզ ճիշտ պահես։

Րաֆֆի. Բա որ չստացվի՞։ Ի՞նչ անեմ դրանից հետո։

Սերժ. Հիմա եկել ու ինձանի՞ց ես լուծումներ պահանջում։ Քեզ դրա՞ համար էինք առաջադրել։ Հենա Բագրատյանին կսարքեինք երկրորդ տեղ, եթե իմանայինք՝ սենց անաղուհաց ես դուրս գալու։ Էն տղեն մեզանից նեղացել ա, ասում ա՝ վարչապետ խոստացաք, չտվիք, բայց քո նման ձենը գլուխը չի գցել։

Րաֆֆի. Բայց ախր…

Սերժ. Լա՛վ, կարճ կապի, ի՞նչ ես ուզում։

Րաֆֆի. Համապետական լուծում, որ համ էլ չխուրդվեմ։

Սերժ. Ա՛յ մարդ, դու նորվա խուրդվածն ես (Սերժը քա՛հ–քա՛հ ծիծաղում է–Կ.Հ.)։

Րաֆֆի. Պարո՛ն նախագահ, միգուցե գնանք արտահերթ ԱԺ ընտրությունների՞։

Սերժ. Իսկ համոզվա՞ծ ես, որ այս անգամ կհաղթահարես 5% տոկոս արգելքը։

Րաֆֆի. Միասի՛ն գնանք՝ Հանրապետականի հետ:

Սերժ. Աչքդ Գեղամյանի մանդատի վրա ա՞։

Րաֆֆի. Դե, ինձ ասեցիք՝ մանդատդ վայր դիր, որ ձեր մարդը դեպուտատ դառնար։ Իսկ ինձ դիմացը բան չտվեցիք։ Ես փշրանքներ չեմ ուզում։ Բա ի՞նչ անեմ հիմա։

Սերժ. Դո՛ւ մտածի, Րաֆֆի՛։ Մենք մեր պայմանավորվածությունը պահել ենք։ Միշիկը սաղ օրը քեզ էր ռասկրուտկա անում։ Հիմա էլ ա անում։ «Ազատություն» ռադիոկայանի էն մարդը եքա տարիքն առած՝ միկրաֆոնը ձեռը հետևիցդ ընկած ման ա գալիս, լավ չի՞։ Էդքան փող ծախսեցիր ընտրարշավի ժամանակ։ Ո՞ւմով։ Կարող ա՞ գիտես՝ հենց այնպես էր։

Րաֆֆի. Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մեդիան, իրոք, բաց էր։ Քոչարյանի ժամանակ սենց չէր։ Դուք շատ առատաձեռն եք…

Սերժ. …բայց դո՛ւ ես ապերախտ։ Էսքան մարդու լավություն արեցինք, ոչ մեկը քո նման անշնորհակալ չեղավ։

Րաֆֆի. Ախր, կրկնում եմ՝ ես կապ չունեմ։ Ժողովուրդն է դժգոհ ընտրություններից։ Ես ի՞նչ կարող եմ անել։

Սերժ. Ուրիշ տարբերակ ասեմ։ Այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես՝ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները:

Րաֆֆի. Նկատի ունեք կոալիցիա՞ն։

Սերժ. Ո՛չ: Հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Իսկ մեզ դա ձեռք չի տալիս, որովհետև եթե դու գաս ու մեզ միանաս, ապա էլի հայտնվում ենք ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ, իսկ դիմացը Երևանի ավագանու ընտրություններ են։ Դու մեզ պետք ես որպես «փողոցային» ընդդիմության լիդեր։ Այդպես հա՛մ քո համար լավ կլինի, հա՛մ մեր։ Չե՞ս հասկանում այդքան բանը։ Ախր մենք քո լավն ենք ուզում։

Րաֆֆի. Կոալիցիայի գաղափարը վատը չէր։

Սերժ. Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես թույլ չեմ տա, որ դու ադրբեջանցիներին քֆրտես ու «աչոկներ» հավաքես ժողովրդի մոտ։ Բա ինձ Գյուլը կամ Ալիևը չե՞ն ասի՝ Սե՛րժ, էս դու մեր հետ մի բան ես խոսում, իսկ քո գործընկերը՝ մեկ այլ բան։ Ես քեզ 10 րոպեից կվռնդեմ կոալիցիայից, եթե դու Աբդուլային կամ Իլհամին կպնես։

Րաֆֆի. Խոստանում եմ, որ այլևս այդպիսի բան չեմ անի։ ԼՂԻՄ–ը ադրբեջանական գավառ է եղել։

Սերժ. Լավ, արդեն ընկար մյուս ծայրահեղության մեջ։ Բացի այդ՝ դու մեզ ուրիշ բան էլ էիր խոստացել, բայց հիմա հրապարակում կանգնել՝ հակառակ բաներն ես անում։ Չե՞ս ամաչում։

Րաֆֆի. Պարո՛ն նախագահ, ես…

Սերժ. Լավ, լավ,  անցնենք առաջ։

Րաֆֆի. Իսկ ի՞նչ ենք հիմա ուրիշներին ասելու։ Դրսում հավաքված մարդիկ կան։

Սերժ. Քեզ ո՞վ էր խնդրել դրանց բերեիր։

Րաֆֆի. Ես չէի ուզում, իրենք եկան։  Իսկ չի՞ լինի, որ չասենք ոչինչ:

Սերժ. Ո՛չ, որովհետև եթե դու կարող ես քո թիմակիցներին ասել, որ գաղտնիք է, չեմ կարող ձեզ հաղորդել, ապա ես չեմ կարող իմ թիմակիցներին ասել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ոչինչ չխոսեցի մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ: Եվ ընդհանրապես` չի եղել մի կարևոր որոշում կամ մի կարևոր իրադարձություն, որի մասին գոնե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները չիմանային: Հանուն ինչի՞ ես հիմա պիտի դա խախտեմ:

Րաֆֆի. Դե, այդ դեպքում գոնե մի ինչ–որ լուծում առաջարկեք։

Սերժ. Արի քեզ նշանակենք Սահմանադրկան փոփոխությունների հանձնաժողովի նախագահ։ Երկիրը սարքենք խորհրդարանական, որպեսզի ես 2018–ից հետո դառնամ վարչապետ ու հավերժ պահեմ իշխանությունս։ Այ, դրա համար եմ ասում՝ արի կռիվ արա ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Մեր թշնամիները դրանք են, իսկ դու կանգնել, իմ դեմ ես խոսում։

Րաֆֆի. Փաստորեն չեք ուզում Միշիկին նախագահ դարձնել, այլ ուզում եք խորհրդարանական համակարգով իշխանությունը պահել։

Սերժ. Նենց ես ասում, ոնց որ Միշիկի համար պռոշդ ճաքում ա։ Ես նմա՞ն եմ իշխանություն հանձնողի։ Հեյդար Ալիևը նույնիսկ մեռած վիճակում իշխանությունը չէր հանձնում տղուն, ես ինչի՞ պետք ա Միշիկին նախագահի աթոռ տամ։ Համ էլ՝ փեսուն շատ երես չեն տա։ Էդ տղուն մնա՝ ոչ միայն դու, այլև սաղ Հայաստանը հացադուլի վրա կնստի, շատ ագահն ա (Սերժը քա՛հ–քա՛հ ծիծաղում է–Կ.Հ.)։ Նենց որ իրա դարդը շատ մի արա։ Ոտը պնդացրեց, ձեզ էլ շան տեղ չի դնի։

Րաֆֆի. Չէ, ես պարզապես հետաքրքրվում եմ։ Համ էլ այդ հանձնաժողովը ղեկավարելու մասով իմ օգուտը ո՞րն է։

Սերժ. Դե, եթե կարողանաս մեր աջակցությամբ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ պայքարել, ապա 2017–ին ահագին տեղեր կտանք պառլամենտում։ Այ, այդ ժամանակ էլ քեզ կմտցնենք կոալիցիա։ Իսկ հիմա գնա ու գործովդ զբաղվիր։ Բայց նայիր՝ անկապ բաներ արեցիր, էս մեր սաղ զրույցը կհրապարակեմ, ու դու նույնիսկ Արթուր Բաղդասարյանի ճակատագրին չես արժանանա։

Րաֆֆի. Դե լավ։ Ես կգնամ մարզեր ու կսկսեմ բարև տալ անցորդներին։

Սերժ. Ա՛յ մարդ, մարզեր գնում ես, որ ի՞նչ անես։ Դու Օպերան լցրու։ Փաստորեն, տենց էլ չհասկացար, որ քո ձեները բարևի պատճառով չի դարձել կես միլիոն։

Րաֆֆի. Բարևի մեջ արև կա։

Սերժ. Հիմա ասել էի, հա՜։ Դե լավ, գնա, ինչ ասեմ։ Բայց մարզպետներից այն կողմ չանցնես հանկարծ։ Իրանց հրաժարականը պահանջիր ու վերջ։

Րաֆֆի. Եղավ ,պարո՛ն նախագահ։ Իսկ կապահովե՞ք իմ տեղաշարժը։

Սերժ. Էտ հարցով Միշիկը հետդ կկապվի։

Րաֆֆի. Մարզարշավի լուսաբանումը նկատի չունեմ։ Կարող է՝ ոստիկանները ինձ խանգարեն։

Սերժ. Ես Վովային կասեմ, որ ոստիկաններին ներիքն հրահանգ տա։ Էս էլ իրա հեռախոսի համարը։ Երբ զանգես, կպատասխանի։

Րաֆֆի. Շնորհակալ եմ, զորավա՛ր։

Սերժ. Զորավարը ես չեմ, Գասպարյան Վլադիմիրն ա (Սերժը քա՛հ–քա՛հ ծիծաղում է– Կ.Հ.)։

Րաֆֆի. Դե ես գնամ։ Տիկին Սարգսյանին բարևներ։

Սերժ. Րաֆֆի՛, կամերա չկա, թարգի՛ կեղծավորությունդ։ Ցտեսությո՛ւն։ …Տղե՛ք, նորմալ եղա՞վ զապիսը։

Վարագույր։

Կարեն Հակոբջանյան



11 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ANNA
Mar 21, 2013 10:58