Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, March 13, 2013 20:09 - 1 քննարկում

ՉԱՅԿՈՎՍԿԻ. «Ասք Զարուհի Փոստանջյանի մասին»:

ԼԻԲՐԵՏՏՈ
Պետության Ընդերքը հոշոտող եռագլուխ Կռիս իշխանակազմը, օգտվելով բացարձակ թողտվությունից ծաղրում և առահամարում է ժողովրդին և օրենքը: Թագավորը վերջին ճիգով կարողանում է սատկեցնել Մեծ Եռագլուխ Չարքին: Նրա Եռագլուխ Ճուտը փախչում է գետնի տակ: Վերջին պահին Մեծ Եռագլուխի պոչը կախարդում է թագաժառանգին և դարձնում Անօգնական Շրխկան: Կործանվում է թագավորությունը և երկիրը:
Հայտնվում է Զարուհին, կենդանացնում թագաժառանգին և վերջինից իմանում ամբողջ պատմությունը:
Ընդերքից հայտնվում է Եռագլուխ Ճուտ Չարքը և կատաղի պայքարում հաղթում Անօգնական Շրխկան թագաժառանգին:
Երբ թվում էր ամեն ինչ վերջացել-կործանվել էր, Զարուհին հանում է իր կոշիկի աջ թայը և շպրտում Եռագլուխ Ճուտ Չարքի գլխին, կոտրելով գլուխը և զրկելով նրան ինքնապաշտպանությունից:
Չարքը կործանվում է, հաղթում է բարին:
Զարուհին ազատում է թագաժառանգին կապանքներից և կախարդանքից:
Միասին վայելում են հաղթության բերկրանքը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Mar 13, 2013 23:36