ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 5:58 - չքննարկված

Ոտ ու գլուխը խառնած պետություն: Վարչապետը ցավում է, որ օրենսդիր Նիկոլ Փաշինյանը օգնում է ժողովրդին, ոչ թե հանցագործ իշխանությանը…

Ցավում եմ, որ չեք ուզում մեզ օգնել. վարչապետը՝ Փաշինյանին17:35 – 27.02.2013

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարութանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ նախ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ Սերժ Թանկյանին ուղղված նամակին եւ մեջբերեց նամակի այն հատվածը, երբ նախագահը Թանկյանին ասել է. «Սա պետություն է, Սերժ»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունն ունի Սահմանադրություն, որը խախտվում է: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրված է մարզպետի հայտարարությունը առ այն, որ նա շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակիցներին Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու համար, մյուս կողմից էլ Շիրակի մարզպետը հրաժական է տվել, որովհետեւ չի կարողացել ձայներ ապահովել:
«Ես ուզում եմ հասկանալ՝ սա պետությո՞ւն է, թե՞ պետություն չէ»,-հետաքրքվեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշեց, որ վերջին օրերին ոստիկանության կողմից հավաքները խոչընդոտելու ականատեսն ենք լինում: Փաշինյանը, հիշելով նախկին ոստիկանապեպ Ալիկ Սարգսյանի «կիսահանցագործ» բառը, հարցրերց՝«Կիսահանցագործ դեմքերը նորի՞ց սկսել են ակտիվանալ, նրանց համար ոստիկանությունը պատասխանատվություն զգո՞ւմ է, թե՞ոչ»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի`  վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրված հայտարարության հետ կապված առաջին անգամ է նման բան լսում: Անցնելով ՀԱԿ պատգամավորի հարցի երկրորդ մասին՝ վարչապետը վստահեցրեց, որ ոստիկանության աշխատանքում առաջընթացն ակնհայտ է:

 

Փաշինյանն, իր հերթին, վստահեցրեց, որ այսօր էլ ոստիկանների ներկայությամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստ է արձանագրվել, եւ ոստիկանները որեւէ բան չեն արել:
«Մենք ձեզ չէ, որ ուզում ենք օգնել, մենք ուզում ենք օգնել ՀՀ քաղաքացուն»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Փաշինյանը հիշեց նաեւ Արտաշատի միջադեպը:
«Արտաշատը վերջին շրջանում քաղաքական գործընթացների առումով տխրահռչակ տեղ է դարձել: Այս դահլիճում, եթե կան մարդիկ, ովքեր որոշակի ազդեցություն եւ լծակներ ունեն այնտեղ, ուզում եմ նրանց ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա»,-նկատեց Փաշինյանը:
Իր հերթին, Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի դիտարկումները քաղաքական գնահատականներ են, որոնց հետ համաձայն չէ:
«Ես ցավում եմ, որ դուք ցանկություն չունեք մեզ օնել, ցավալի հայտարարություն է: Բայց, ի տարբերություն ձեզ, մենք պատրաստ ենք օժանդակել ընդդիմադիր ուժերին»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ