Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, February 27, 2013 13:53 - 6 քննարկում

Շուշան Պետրոսյանին շատ-շատ եմ սիրել. ժամերով լսել եմ երգերը, համարել ազնիվ, հայրենասեր…

Ասածս հիմա շատ միամիտ է հնչում. գիտեմ, բայց ուզում եմ ասել։ Ինչու մարդիկ միանգամից չեն ցույց տալիս իրենց իրական կերպարը, որպսզի սկզբում չոգեւորվես, հետո էլ հիասթափվես, կիմանաս ով է եւ վերջ։ Շուշան Պետրոսյանին շատ-շատ եմ սիրել, ժամերով լսել եմ երգերը, համարել ազնիվ, հայրենասեր, հիմա… նողկում եմ նրանից։ Ես գիտեմ, որ նա առանց իմ սիրո էլ շատ լավ ապրում է ու իմ երկրպագելու կարիքը բնավ չունի։ Ե՜ս եմ վատ զգում, երգերը նույնիսկ լսել չեմ կարողանում, ոնց կարելի է այդքան էժանագին, լպրծուն. դեմագոգ լինել… Հաղորդումը նկարահանելու ժամանակ լսում էի նրան ու …ԶԶՎՈ՜ՒՄ։ Եթե այդքան չսիրեի, գուցե անտարբեր լինեի, ինչպես անտարբեր եմ մյուսների նկատմամբ։ Ինձ շատ դժվար, գրեթե անհնար է հասցնել այնտեղ, որ մարդու մասին վատ արտահայտվեմ: Շուշան Պետրոսյանն իր լպրծունությամբ ու սրբի դիմակը պատռած վիճակում սրտխառնուք առաջացրեց։Ինձ այլեւս չի հետաքրքրի նրա ասածը, արածը, արվեստի մասին էլ խոսք լինել չի կարող։



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Feb 27, 2013 15:16