Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 24, 2013 9:15 - 3 քննարկում

Բա որ ասում էին քավորը ……..ա:

Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 

«Մեծարգո պարոն Նախագահ, 

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Ձեր իմաստությունը, անկոտրում կամքն ու վճռականությունը, անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին և հայ ժողովրդին՝ անգնահատելի են լուրջ մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնած մեր երկրի համար: 

Ուզում եմ մաղթել Ձեզ քաջառողջություն, ուժ և եռանդ՝ Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր ամենօրյա դժվարին աշխատանքում նորանոր հաջողությունների հասնելու համար»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Feb 24, 2013 10:09