ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, February 23, 2013 15:12 - 1 քննարկում

… Սերժը ստիպված կլինի՞ ընտրել ճակատագրերից մեկը՝ Չաուշեսկո, Սադամ, Կադաֆի, Սահակաշվիլի:

ԱՄՆ-ը ազգային համաձայնության կառավարություն կառաջարկի՞

    • Նաիրա Հայրումյան
    • Մեկնաբանություն – 

Պետդեպը Հայաստանին հանգստության ու զսպվածության կոչ է արել, ընդ որում, նկատելով, որ երկրում իշխանությունն ուզուրպացված է, քանի որ իշխող կուսակցությունն իշխանությունը պահելու համար օգտագործում է պետական լծակները: 

Ի՞նչ կոչ է արել ԱՄՆ-ը Հայաստանի ընդդիմությանը: Թող Սերժ Սարգսյանը եւ՞ս 5 տարի կառավարի, իսկ դուք պատրաստվեք հաջորդ ընտրությունների՞ն: Թե՞ ԱՄՆ-ը անկարկում է, որ կաջակցի հայ ժողովրդին պայքարին, եթե այն հանգիստ, օրենքի շրջանակում անցկացվի: 

Միջազգային դիտորդների կարծիքն իշխող կուսակցության համար դարձել է միակ փաստարկը, որին հղում են անում՝ պնդելով, որ ընտրություններն ազնիվ ու ազատ են անցել: Դա բխում է ոչ միայն այն բանից, որ իշխող կուսակցությունն անտեսում է հայ հասարակության կարծիքը, այլեւ նրանից, որ միջազգային գործոնն այս ընտրություններին հատկապես նկատելի էր: 

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը մի քանի տարի ուսումնասիրում էր դաշտը, մինչեւ չզեկուցեց ղեկավարությանը, որ Հայասստանում կան ուժեր, որոնք պատրաստ են կոտրել դարավոր կարծրատիպերը եւ հայտարարել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին: Հետո Հայաստանում դեսպան նշանակվեց Ջոն Հեֆերնը, ով արդեն բացահայտ հայտարարեց, որ իր առաջ Հայաստանն ամերիկյան ազդեցության գոտի տեղափոխելու խնդիր է դրված: 

Հեֆերնն ակտիվ դեր է խաղում Հայաստանի ներքին քաղաքականությունում: Եթե Յովանովիչի ժամանակ ԱՄՆ-ը հիմնականում հանդես էր գալիս դատավորի ու «պատժիչ ձեռքի» («Հազարամյակի մարտահարվերներ» ու մի շարք այլ ծրագրի դադարեցում ժողովրդավարության պակասի պատճառով) դերում, ապա Ջոն Հեֆերնի աշխատանքի շրջանում ակնհայտորեն խրախուսման քաղաքականություն է վարվում: Դեսպանն անձամբ է մեկնում ԱՄՆ ու համոզում ՏՏ հսկաներին ու ամերիկահայերին ներդրումներ անել Հայաստանում: Դեսպանը խորհուրդ է տալիս դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական հարաբերությունները: Իսկ ԱՄՆ Պետդեպը հայտարարում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը հավասար մրցակցություն չի ապահովում: 

Այս իրավիճակում ի՞նչ է նշանակում հանգստության կոչը: Այն ուղղված է Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, ում կոչ են անում դադարեցնել բողոքի հանրահավաքները, թե՞ Սերժ Սարգսյանին, ում խորհուրդ են տալիս ուժ չկիրառել ցուցարարների դեմ: Իսկ միգուցե ԱՄՆ խորհուրդ է տալիս հանգիստ լուծե՞լ իշխանության բաժանման հարցը՝ կոտրելով ՀՀԿ մենաշնորհները եւ կոալիցիա ստեղծելով: 

ԱՄՆ-ը, որտեղ իշխանության բաժանման մեխանիզմները դրվել են 300 տարի առաջ, հրաշալի հասկանում է, որ ժողովրդավարությունը մի իշխանության փոփոխությունը չէ մյուսով, այլ քաղաքական մոտեցումների ու կարծիքների հստակ հավասարակշռությունն ու փոխվերահսկելիությունը: Այժմ Հայաստանի գործադիր իշխանությունում ՀՀԿ-ից բացի այլ քաղաքական ուժեր ներկայացված չեն: Իսկ դա նշանակում է, որ իշխող կուսակցության օգտին ձայներ չտված մարդիկ ոչ միայն չեն մասնակցում որոշումների ընդունմանը, այլ նաեւ չեն կարողանում վերահսկել այն: 

Լիովին հավանական է, որ ԱՄՆ-ն առաջարկում է ազգային հաշտության կառավարություն ստեղծել, որը թույլ կտա Հայաստանի ուժերին, որոնք հանդես են գալիս Արեւմուտքի հետ առավել սերտ հարաբերությունների օգտին, ներկայացված լինել կառավարությունում:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ZOVINAR
Feb 24, 2013 13:16