ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, February 18, 2013 3:04 - չքննարկված

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է…

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 11-ը փետրվարի, 2013

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 11-ը փետրվարի, 2013

Հրապարակված է՝ 16.02.2013

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրության վերջնարդյունքը կանխորոշված է. նախագահ է դառնալու Սերժ Սարգսյանը:Թեկնածուն, ով արդեն 27 օր հացադուլ է անում, բողոքում է ընտրություններում գործող նախագահի մասնակցության դեմ:

«Սերժ Սարգսյանը անկեղծ ասաց, որ ինչքան տոկոս կուզենա, այնքան էլ կխփի, մարդը անկեղծ ասում է` էն, ինչ որ անում ենք, թատրոն է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Թեկնածուն այսօր նաեւ հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար հարկադրանք է կիրառում քաղաքացիների նկատմամբ, ընտրակաշառք է բաժանում: Ղուկասյանն անգամ թիվ է նշել` 5 միլիարդ դրամ, որով «իշխող կուսակցությունը փորձում է գնել Հայաստանի քաղաքական ապագան»:

Թեկնածուն կարծում է, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը, ուստի «միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»:

«ԿԸՀ կողմից հաղթող ճանաչված թեկնածուն իրավասու չի լինի ներկայացնել Հայաստանը միջազգային եւ ներքին հարաբերություններում: Մենք զգուշացնում ենք բոլոր պետություններին, որ ոչ լեգիտիմ ճանապարհով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կատարված հայտարարությունները եւ կնքված միջազգային փաստաթղթերը հետագայում, երբ Հայաստանում կհաստատվի իրական ժողովրդավարություն, որեւէ իրավական ուժ չեն ունենալու Հայաստանի համար: Մենք նաև տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ այդ անձի կողմից հետագայում ընդունված կամ հաստատված իրավական ակտերը առոչինչ են իրենց ընդունման պահից», – հայտարարում է թեկնածուն:

Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` հացադուլը դադարեցնելով քաղաքական նոր գործընթացի սկիզբ է դնելու, քաղաքացիական շարժում է նախաձեռնելու: Թեկնածուն, ով հացադուլը կդադարեցնի փետրվարի 20-ին, կարծում է, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով է հնարավոր հաղթանակ տանել:

«Ընդդիմադիր գործունեությունը իմ գիտակից որոշումն է. այն, ինչ սկսել եմ, պիտի շարունակեմ` ընդդիմադիր ուժերին համախմբելու ճանապարհով, որովհետեւ հանրությունը չպետք է հանդուրժի ոչ լեգիտիմ ճանապարհով ձեւավորված պետական մարմնին», – ասաց Ղուկասյանը` հավելելով. – «Մեր սկզբունքը հետեւյալն է` մենք անում ենք ձեզ հետ կամ առանց ձեզ, միացեք կամ մի միացեք, դա ձեր գործն է»:

Ղուկասյանը ընտրության չի գնա, ասաց` ֆիզիկապես չի կարող, նաեւ տեղամասերում վստահված անձինք չի ունենա:

«Վստահված անձինք չեն կարող ազդել ընտրատեղամասից դուրս իրողության վրա, եւ մարդկանց վտանգի մեջ դնելը այսօր անիմաստ գործողություն է», – ասաց թեկնածուն:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ