Ժողովրդական անպարարտանյութ ոտանավոր

“ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ”  ԺՈՂՈՎԸ

Սով էր, սով էր Հայաստան,

Չեբուռաշկայի պատճառով սուտասան

Պարույրն ընկավ դռնեդուռ,

Էլ չթողեց տուն-կտուր,

Ջահել ահել գեղովի,

Ջոջերին ջոկ տեղովի

Կանչեց, բերեց ժողովի՝

Թե ինչ անեն, որ Լոշտակեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գեղյո բոզերը,

Հաստ ու բարակ դոշերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի ծերուկ խոսեց իր հերթին.

— Լսե՜ք, դոշ տվողներ ցեղակից,

Չունեմ գաղափարական կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց հիմնադիր ու առաջինն եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի…

Սովն է չոքել դռանը,

Ախ էդ անկուշտ չեբուռաշկա-գազանը,

Վեր է ընկել նախագահականը,

Ինչքան ասես լափառոշ լինի,

Ստից խոսք տա, նազ անի,

Օտկատ տեսնելիս վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Վարչապետիկով  խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Վոլոլոլոտներումն էլ անճարակ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը,

Ցավն էլ ունի իր դեղը…

Ա՛յ, բերել եմ ես մի թարս բուսած խիարնոց,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Լոշտակի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ սուտ խոսա,

Որ ինչքան էլ մունաթ գա,

Ստից սատկի, տազ անի,

Շտապ իմանանք անելիքը գազանի:

Է՛, խիարնը ո՞վ կախ անի.

— Րաֆֆի դո՜ւ:

— Րաֆֆի՞ն տանի: Ամերկան չի թողնի…

— Հրանտ, դո՜ւ:

— Հրանտը՞ կախե: Ասինք էլի, Ամերկան չի թողնի…

— Դաշնակ, դո՜ւ:

— Դաշնակը կաղ է: Համ էլ Անթիլիասն արդեն փարեն առել է…և Լոշտակին մեդալ տվել է…

— Հնչակ, դո՜ւ:

— Հնչակ կարճ է: Ասինք էլի, Ամերկան չի թողնի… Համ էլ Անթիլիասն արդեն փարեն առել է…

— Էպոսագետ դո՜ւ:

— Էդ էլ խի՞ղճ է: Համ էլ ասի, ես վերջեինն եմ և դեռ շուտ է առաջինը լինեմ…

— Անդրիաս, դո՜ւ:

— Ես տկար եմ:

— Մարքսիստ, դո՜ւ:

— Ասենք տարա, բա որ թարս բուսած խիարով գա ինձ վրա՞: Հենա Րաֆֆին ու Պարույրը թող մեկից բռնեն չեբուռաշկայի քամակից ու կանչեն Կառլեն Կառլենիչին:

— Ի՞նչ է խոսում չոր գանգը,

 Ի՞նչ Կառլենիչ,   ա՜յ Կազլևիչ

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՛նչ Րաֆֆին, ի՛նչ Ֆստան, —

Թստած Րաֆֆին թսթսան:

— Փուֆֆֆֆֆֆֆ… Լռի, հանդուգն,

Կոտորվե՜ք դուք,

Եկել եք ստեղ, որ ի՞նչ անեք…

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ընտրությունները հետաձգեմ, թե՞ զանգ կախեմ:

Գոչեց Պարույր-այծամորուսը,

Ու ետ քաշեց կրակած ուսը: