Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 10, 2013 8:26 - 5 քննարկում

Բայց մալադեց Բալասանյանին, թասիբով Լեննագանցի է, չի մասնակցել կլանի խնջույքին, թքել հեռացել է…

Խնջույք ընտրությունների ժամանակ 10.01.2013

Սովետի տարիներին Լեննագանում Քյալլաանոց կար, տղերքը գնում էին ոչխարի քյալլա ուտելու: Հիմա ժամանակները փոխվել են, ոչխարի քյալլաներն են գնում Լեննագան տղոնցը «ուտելու»: Իսկ տղոնցը «ուտելու» համար խնջույք են կազմակերպում ռեստորանում և ո՛չ թե քյալլանոցում, բայց իրենց տեղերը զբաղեցնում են ճիշտ այնպես, ինչպես քյալլանոցում իրենց տեղերն են զբաղեցնում կռուգի տղեքը: Իհարկէ, ընտրությունների ժամանակ խնջույք անելը ավելի օգտակար է աղիքաստամոքսային և կառավարական համակարգի համար քան թէ խնջույքը ժանտախտի ժամանակ: Որովհետև այդ ընտրական խնջույքի ժամանակ, մարդիկ չեն մեռնում, ընդհամենը անարգվում են, ստորացվում… չնայած դա մի բացառիկ երևույթ չէ, գյադեքը իրենց կայֆերը միշտէլ տենց են անում: Բա էլի ի՞նչ անեն, հա՛, ուտե՜ն, կարգին հաց ուտեն, հլը բերե՜ք: Բերեցի՛ն. Բայց կարգին հաց ուտելու համար ստրատեգիական նշանակություն ունի քո զբաղեցրած դիրքը դահլիճում: Դրա համար շուստրի գյադեքը նախորոք իրենց համար ամենահարմար տեղերն են զբաղեցնում ռեստորանի դահլիճում, իսկ էս մեր միամիտ գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես հյուրընկալող, ներս է մտնում ու մոտենում այն սեղանին, որտեղ պետք է նստի գլխավոր հյուրը: էստեղ են ասել, հո՛պ զռտ՝, Գյումրիի նորանշանակ քաղաքապետին ուղարկել են մի քանի սեղան հեռու ու նախագահի սեղանին նստելու իրավունքին արժանացել են կլանի դասական ներկայացուցիչները, իսկ նախագահի փեսի ընկերըը նախագահի կողքը, դե գնացեք գյումրեցիներ, տեսեք ուր է ձեր քաղաքապետը և ուր է նախագահի փեսի ընկերը, ըբը՛: Բայց մալադեց Բալասանյանին, թասիբով Լեննագանցի է, չի մասնակցել կլանի խնջույքին, թքել հեռացել է… եկեկ էստեղ «հեքիաթը» ավարտենք ու երեք հատ խնձոր ուղարկենք Լեննագան.
Մեկը ընտրողին, մեկը ընտրությունները կազմակերպողին, մեկն էլ ընտրվողին:

AKSEL.V.



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

SVETLANA
Feb 10, 2013 11:20