Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, February 3, 2013 20:16 - 2 քննարկում

Ո՛Չ ԱՄԲՈԽԻ,ԱՅԼ՝ ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ… ՝՝Զենքս մոտս չէր…՝՝

Ո՛Չ ԱՄԲՈԽԻ,ԱՅԼ՝ ՄՏԱԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ… ՝՝Զենքս մոտս չէր…՝՝ – ահա այսպես է սկսում իր պատմությունը Պարույր Արշավիրի Հայրիկյանը: Իսկ ինչու՞ է նա հատուկ այդտեղից սկսում իր պատմությունը… Նա կարող էր պատմել այդ մասին այն մասից,որը վերաբերելու էր արդեն հանցագործի հետ բուն տարածական որոշակի կոնտակտի մեջ մտնելու մասին խոսալուց… Այստեղ մի բան այն չէ… ՛՝շարունակեմ մեջբերումը. ՝՝ …Երբ մոտեց-ԱՆՔ մեր շենքին երբ ես ձախ էի թեքվում,որ պիտի մտնեմ դալան,դիմացից տեսա մեքենա յա գալիս արգելակեցի,որովհետեվ ճանապարհը իրենն է …՝՝ : Տեսա՞ք …նա խոսում է այդտեղ հոգնակի…ընդ որում ,նա ավտոմեքենայով է եվ առնվազն երկուսով են ,քանի որ բերանից թռցրեց հոգնակի ՄՈՏԵՑ-ԱՆՔ-ը: Շարունակեմ մեջբերումը.՝՝Թեեվ հեռու էր,սակայն արգելակեցի ,քանի որ ճանապարհը իրենն է եվ տեսա սակայն որ դանդաղեցրեց ընթացքը,կարծես եվ գալիս է ,եվ չի գալիս,ուրախացա ,ասացի ինչ լավ է ,մարդիկ ճանապարհ են տալիս…՝՝ : Ապա Հայրիկյանը կայանում է մեքենան այնտեղ,որտեղ սովորաբար կայանում է,գնում է դեպի տուն,հետո հիշում է որ իր պորտֆելը մոռացել է մեքենայում,հետ է դառնում եվ ըստ նրա . ՝՝Առաջինը դա ինձ փրկեց…՝՝ ,այսինքն՝ հետ դառնալու պահը: Այստեղ զավեշտ է եվ ասեմ թե ինչու. ՝՝ Ըստ երեվույթին ծրագրված էր,ինչ իմաստով ,որ այն մեքենան որ երեվացել էր,դրանից իջնողը վազելով գալիս էր,արագ-արագ գալիս էր … եվ ոչ… ես որ հասնեյի վերեվ,ինքն էլ խլացուցիչով զենք ուներ հավանաբար,դռան զանգը տամ,մինչեվ դուռը բացվի ,ինքը իր գործն անում է … Բայց ուրեմն ,որ մոտեցա մեքենային,վերցրի պայուսակս,փակելուց հետո,որ շրջվեցի տեսնեմ մարդ կա կանգնած մոտս,դեռ ոչ բարեվ,ոչ ցտեսություն տեսա ,որ ձեռքը բարձրացնում է ,ու հանկարծ նկատելի էր,որ ձեռքի ծայրը չի երեվում,այսինքն՝թեվը բարձրացավ,բայց ձեռքը չկա… Դրա փոխարեն փաթաթված լաթով ինչ որ բան… էլ նույնիսկ վայրկյան չկար,զգացի որ կհաջորդի կրակոցը,ու արագ մի կողմ թեքվեցի եվ ձեռքով փորձեցի առաջին կրակոցը չստանամ.ամեն ինչ վայրկյանում էր… բայց ստացա ու կարծես ,նոկաուտ եղած մարդ՝ընկա ու չընկա,այդ հարվածը շատ ցնցեց ոչ միայն ,ես սպասում էի,որ կրակոցը պետք է ուժեղ լինի,հենց այդ կրակելու եվ իմ շարժում անելուց հետո ես բարձր գոռացի,հետո հարեվանները բացեցին լուսամուտները,բայց այդ այդ ընթացքում ,երբ ես գոռացի ու ոտքի ելա ինքը էլի էր ուզում կրակել,երեվի հարմար չէր ստացվում… այնքան մոտ չէր,որ ես հարձակվեյի,այնքան հեռու չէր,որ փախնեյի…Այսպես ես երկու մեքենաների միջեվ կանգնած եմ ,գնալու տեղ էլ չկա … բայց փորձում էի,ինչքան հնարավոր է մանեվրել: Եղավ նաեվ երկրորդ կրակոցը ՝ ես արդեն լավ թուլացել էի … երկրորդ կրակոցից հետո գոռացի օգնեցե՜ք ու շարունակությունը համարյա չեմ հիշում,որովհետեվ նա փախավ արդեն .երեվի համարեց որ իր գործն արել է,բայց գլխիս … չեմ ուզում վերլուծել շատ… Գնացի դեպի մուտք եվ հետո էլ ոչինչ չեմ հիշում…հիշում եմ ,որ ես կորցրի գիտակցությունս,մի քանի վայրկյան անց լսեցի հարեվաններիցս մեկի ձայնը.ասում էր՝ շտապօգնություն զանգե՞լ եք ,մյուսն ասեց՝ այո՛,զանգել ենք ,ոստիկանություն զանգել ենք ,հարեվաններս շատ լավ մարդիկ են…ամբողջ մի շենքը ՝բացի մի այլանդակությունից,որը էդտեղ չի էլ ապրում,բայց դրա մասին երեվի հետո խոսվի: Ի միջայլոց,չեմ բացառում…ինչեվէ… իրավապահների հետ կխոսեմ… Ուրեմն ,կորցրի գիտակցությունս եվ հետո զարթնել եմ հիվանդանոցում…՝՝ մեջբերման ավարտ: Իսկ հիմա կատարենք մոտավոր եզրակացություններ: Վերադառնանք այն մասին,որ Հայրիկյանը խոսում է ՝՝զենքս մոտս չէր՝՝ -ից: Նախնական ենթադրությունս այն է ,որ հատուկ դիտավորությամբ է նշում այս մասին,քանի որ ես գտնում եմ ,որ հենց նա զենք է ունեցել մոտը եվ հակառակը՝ ինքն է հասցրել հրազենային վնասվածք հենց իրեն,կամ հասցրել է այն մարդը,որը գտնվել է նրա հետ միասին իր ավտոմեքենայում: Հիշե՛ք,թե ինչպես է Հայրիկյանը լրագրողին պատմելիս ասում. ՝՝.Երբ մոտեց-ԱՆՔ մեր շենքին …՝՝, իսկ հետո փոխում է հոգնակին եզակիյով: Առավել հավանական սցենարը հետեվյալ կերպ կլինի. երբ Հայրիկյանը արգելակում է ավտոմեքենան դալանի մոտ,այդտեղ հենց նրա հետ եղած մարդն է իջնում մեքենայից արդեն պատրաստի,լիցքավորված ատրճանակից,իսկ նա ՝ Հայրիկյանը,քշում է մեքենան դեպի իր սովորական կայանատեղը եվ դուրս գալիս մեքենայից: Մեկնում է տուն,սակայն դիտավորյալ պորտֆելը թողնում է մեքենայի մեջ նրա հետեվից վերադառնալու համար: Մինչ նա կկայաներ եվ դուրս կգար ավտոմեքենայից դեպի տուն,այն մարդուն,որին նա դալանի մոտ իջեցրել էր,վազելով,կամ հաշված քայլերով մոտենում է նրան ,երբ Հայրիկյանը,իբրեվ թե վերադարձած է լինում մոռացված պորտֆելի ետեվից: Նորից ավտոմեքենայի դուռը բացելը եվ պորտֆելը վերցնելը ժամանակ էր արդեն ,որ այն երկրորդ գործող անձը հասներ մոտենար նրան: Տեղի է ունեցել 100%-ոց սպանության կեղծ փորձ՝իմիտացիա: Ահա թե ինչ պատճառով: Մարդասպանը՝ անկախ նրանից պրոֆեսիոնալ է թե ոչ, մշտապես գտնվում է այնպիսի սպասողական վիճակում,երբ ՝՝օբյեկտը՝՝ ինքն է իր ոտքով մոտենում իր կացարանին: Եվ մարդասպանը,քիլլերը, նման դեպքերում տասից տաս դեպքերում ՉԻ՛ ՎՐԻՊՈՒՄ: Սա սպանության այդ եղանակի դասական այբուբենն է: Բավական կլիներ տվյալ մարդասպանից սպասել Հայրիկյանին ուղղակի նրա հարկից կես հարկ վերեվ եվ ամեն բան վերջացած կլիներ: Հայրիկյանը,հավանաբար իր փոքր ժամանակներում հասցրած կլիներ թաքնվոցի խաղալ եվ դիրքավորվել այնպես,որ աննկատ մնար որոշակի կարճ ժամանակահատվածի համար, եվ այն էլ օրը ցերեկով: Այնինչ,մենք տեսնում ենք,որ նրա հետ կատարված դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին,երբ առավել քան մութ է: Նույնիսկ,երբ շքամուտքում լույս լիներ էլ,դա եվս մարդասպանի համար խոչընդոտ չէր,քանի որ կրակելիս պետք է լիներ համաձայն Հայրիկյանի պատմածի խլացուցիչ ունեցող զենքով: Դիտարկենք այն դեպքը,որ Հայրիկյանը պատմում է ,թե իբր ենթադրաբար մարդասպանը գալիս էր իր ետեվից այն հաշվարկով,որ մինչեվ ինքը դռան զանգը տա եվ բացվի գա ,հասնի իրեն եվ գործը տեսնի: Սա եվս չի դիմանում որեվէ քննադատության,քանի որ եվ ոչ մի մարդասպան,նույնիսկ սկսնակ,երբեք իր զոհի ետեվից չի վազում,քանի որ ռիսկային գործոնը մեծանում է : Եթե մարդասպանը ասենք հասներ այն պահին,երբ զանգը տալուց հետո պետք է դուռը բացվեր եվ նոր կատարեր իր կրակոցները,ապա նրան դա պե՞տք կլիներ,որ իրեն նկատեյին արդեն բացված դռնից երեվացող կամ նայող անձիք… չեմ կարծում… քանի որ նրան՝ մարդասպանին ավելորդ վկաներ հարկավոր չէին լինի,կամ ավելորդ բաներ տեսնողների քանակ ապահովել: Եվ հետո ,այդ տարիքի անձնավորություն,ինչպիսին Հայրիկյանն է ,չունե՞ր իր անձնական բանալին իր ավտոմեքենայի բանալիների տրցակի հետ միասին… կարծում եմ,որ կունենար եվ կարող էր առանց զանգ տալու մտներ ԻՐ բնակարան՝առանց անհանգստացնելու ուշ երեկոյով տան անդամներին: Հետեվաբար մարդասպանի հաշվարկը վազել նրա հետեվից եվ կրակոց իրականացնել նրա վրա շատ ռիսկային պետք է լիներ,քանի որ մարդասպանը չէր կարող եվ ոչ մի կերպ ենթադրել,թե Հայրիկյանը ինչ կերպ կարող է մտնել իր բնակարան՝զանգո՞վ,թե ՝ իր բանալիների միջոցով: Փոքր ժամանակ նույնիսկ մենք ՝ երեխա տարիքում ,երբ ցանկանում էինք որեվէ մեկի վախեցնել, մեր ինտուիտիվ մարտավարության կամ հնարամտության սահմաններում ձգտում էինք նույնիսկ դա կատարել հնարավորինս հանկարծակի. թաքնվում էինք շքամուտքի դռների ետեվում եվ ընկերներից ոմանց,որոնք նոր էին իջնում բակ խաղալու նպատակով ,հանկարծակի թաքստոցից կտրուկ ձայն էինք արձակում,երբ նրանք անցնում էին մեր կողքով: Նույնիսկ երեխա վիճակով հասկանում էինք ինքստինքյան,որ պետք է պահպանել հանկարծակիության էֆֆեկտը.իսկ ամեն մի սպանություն հիմնված է այդ էֆֆեկտի վրա՝ այլ կերպ չի լինում: Կամ դիտարկենք այժմ ըստ նրա պատմածի դրսում կատարվածը: Ըստ Հայրիկյանի,երբ ինքը վերցրել է պորտֆելը եվ շրջվել,որ գնա իբր նորից տուն,տեսել է քիլլերին արդեն պատրաստ իր ետեում կանգնած որը ձեռքը բարձրացրել է եվ որը փաթաթված է եղել շորով: Այնուհետ Հայրիկյանը խոսում է նոկաուտից,թե դա ինչի հետեվանք էր,նա չի ասում.եթե կրակոցի հետեվանք,ապա նա պարտավոր էր միանգամից գորգռալ եվ նույն վայրկյանին օգնեցեք կանչել,այլ ոչ թե սպասել երկրորդ կրակոցին եվ նոր կանչել…: Այնուհետ նա զարմանալիորեն ՝՝հիշողությունը կորցնում է ՝՝ եվ մեկնում է դեպի տուն,սակայն տուն չի հասնում: Ամեն բան գալիս է իր տեղը,երբ պատկերացնում ենք ,որ նրա հետ գտնվող ավտոմեքենայից իջած անձը նախնական պայմանավորվածությամբ հենց այդ սցենարով պետք է միայն կատարեր սպանության իմիտացիան,որը նախ եվ առաջ օդի պես անհրաժեշտ էր Հայրիկյանին,որպես քաղաքականության մեջ դիակային դեմքի,որպեսզի առաջիկա ընտրություններում գոնե հավաքի որոշակի տոկոս ձայներ եվ իրեն լավ զգա… քանի որ քաջ գիտակցում է իր ողորմելի վիճակը՝ իրեն տրվող ձայնեի սակավաթիվ լինելությունը! Մարդիկ պետք է զարմանան եվ հիանան նրա քաջությամբ պայքարը շարունակելու նրա այդ վճռականության մասով եվ ձայն տան նրա քաղաքական հեղինակությունը որոշակի մակարդակի վրա պահելու համար: Հայրիկյանին դա էր հարկավոր… նրան հարկավոր էր մարտիրոսանալ,դառնալ ուրիշների առջեվ ՝՝անկախության եվ խորհրդային ՊԱԿ-ի դեմ մարտնչող՝՝ ՝ իսկ այժմ՝ ռուսական հատուկ ծառայությունների դեմ իր ցնորամիտ մտածելակերպով ուրիշների առջեվ ՝՝հերոսական՝՝ մի կերպար… Ահա թե ով է Հայրիկյանը: Այստեղ արտաքին միջամտության եվ ոչ մի խնդիր չկա՛:

comment



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

vrijaru
Feb 3, 2013 21:57