Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 2, 2013 14:02 - 1 քննարկում

Գնացեք Կիեվ և հարցրեք թե ինչ էր անում Պանիկովսկին պատերազմից առաջ…

Գնացեք Կիեվ և հարցրեք թե ինչ էր անում Պանիկովսկին պատերազմից առաջ

Մահափորձը Հայրիկյանի նկատմամբ մեծ աղմուկ բարձացրեց և փոխեց երկու բան հետաձգեց ընտրությունները և Քաղաքական անցյալի կիսանդրի դարձաց Հայրիկյանի քաղաքական պատկերը փորձեց վերակենդանացնել։ Սակայն այս պատմության մեջ մի բան հաստատ կհիշվի ։ Հայ հասարակության չխափնվելու ցանկությունը ։
Հայ հասարակությունը արդեն անցել է մի ճանապարհ ունենալով ավելի քան քսան տարվա խափնվելու փորձ։Որտեղ բոլոր քաղաքական գործիչները ընդիմադիր և իշխանական շարունակաբար խաբել են ո ստորաբար ծաղրել նրան օգտվելով նրանից քաղած բարիքներից։ Վազեցրել հրապարակներ կերակրել տարբեր տեսակ պատրանքներով, և իրադարձություների ընթացքից հելնելով օգտվել փառքի դափնիներից տանելով նույն հասարակությանը դեպի մահ շարունակել քեֆ անել նրանց շիրիմների վրա ասելով այդ նույն հասարակության թե, եկել ես լացում էս որ ինչ անե՞ս , մեր տոնը խանգարե՞ս։
Հայրիկյանին հավանաբար դափնիներից քիչ է հասել և նա հիմա ուզում է հերոսանալ, Իր վրա կատարած սպանության փորձը, վերագրելով պետության դեմ մահափորձ։ Ասել կուզի ինքը Հայրիկյանը պետությունն է։
Հայկական բանակում 2011-2012 թվականներին մահացել է ավելի քան 500 զինվոր , կնաշանակի որ ամեն աստծո օր Հայաստանը կորցնում է մեկ զինվոր առանց թշնամու միջամտության։ Սա Հայկական պետության դեմ հարված ոչ մեկ չի համարվում։
Լեզվի մասին օրենքի փոփխությունը որը վտանգում է ազգային ինքնությունը Հայրիկյանին երբեվիցե չանհանգստացրեց։ Սա ևս հայկական պետականության դեմ չէ ։
Հայ թուրքական դավաճանագրի ժամանակ Հայրիկյանի ձայնը չէր լսվում։ այս պայմանագիրը հայկական պետականութան դեմ չէր ուղղվա՞ծ
Մասսայական միգրացիա, սահմանամերձ գյուղերի դատարկում, կապիտալի արտահոսք, պարտքերի կուտակում, և այլն։ Այս ամենը Հայկական պետականության դեմ չեն ։ իսկ ահա Հայրիկյանի վրա «քուչի կռիվ» սցենարով մահափորձ կազմակերպած “ՍՍՀՄ հատուկ գործակալները” Հայրիկյանին սպանելով սպանելու էին անկախությունը։ Որ անկախությու՞նը…
Ինչ իմպերիալիստական Ռուսաստան , նա արդեն Հայաստանի հետ միասին վաղուց համաշխարհային բանկի և Հայրիկյանի Նյու Յորքյան ընկերների մոտ ստրուկ է աշխատում։
Հայաստանի պետականության նկատմամբ հարված արդեն հասցված է ։ և հետհեղափոխական Լենինյան սցենարներով այլևս անհնար է ինտերնետաֆեյսբուկյան սերնդի հայ հասարակությանը հարիֆցնել։
Հ.Գ Հետաքրքիր փաստ , Այսօրվա Հայաստանի բոլոր նվաճումները կատարվել են այն հայորդիների կողմից որոնց անունները երբեվիցե չենք լսել անցյալում, իսկ ինտրիգների մեջ միշտ նույն մարդիկ են և նվաճումների կողքին նկարված են միշտ նրանք։
Իսկական Հայ Սկայորդի Մայրիկյան



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

mishelrita
Feb 2, 2013 15:14