Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, January 30, 2013 4:46 - 2 քննարկում

Տեր Աստված,ես արդեն միայն մի բան չեմ հասկանում…

ՈՒրիշ որևիցէ երկրում,եթե որևիցէ նախագահ տեսներ որ արդեն էլ տեղ չի մնացել,որ իրեն բացահայտ ատում է ժողովուրդը,որ չի ընդունում,որ ինքն 100% ձախողված է,որ չի կարողանում երկիրն հանել այս ճգնաժամից,որ հասել է մի սահմանակետի,որից այն կողմ ՇԱ՜Տ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԵՆՑ Ի´Ր ՀԱՄԱՐ, առանց որևիցէ խոսքի՝ հրաժարական կտար:
Ինչի՞ վրա է դրել հույսն այս նախագահը,ինչի՞ց է որ վախ չունի,ինչի՞ց է որ չի մտածում վաղվա հնարավոր համաժողովրդական բռնկման ու դրա հետևանքների մասին…
Նա միայն բարկանում է,նեղանում,չարանում իր մեջ,որ ժողովուրդը ատում է իրեն,որ ժողովուրդն հենց իր անճարակության,սեփական շահը երկրի շահից գերագնահատելու հետևանքով պատեպատ է խբվում ու պատասխան պահանջում զանազան հարցերի վերաբերյալ:Նեղանում ու չարանում է,այո,ինչը շատ լավ երևում է և´նրա դեմքի արտահայտությունից,և´խոսելաձևից,երբ դիմացը կանգնում է լաց լինող կինը,կամ՝ «թարս խիյարի» պատմության գյուղացին:Մի՞թե այդքան թանկ է մի քանի միլիոն գումարը,որը նա կկորզի իր ղեկավարման 5 տարիներին,թանկ՝ անգամ սեփական կյանքի՞ց,որ այդ կյանքն ու նաև իր ընտանիքի ապահովությունն է հարցականի տակ դնում:Թե՞ այնքան միամիտ է,որ իր քթի տակից այն կողմ ոչինչ չի տեսնում և հավատում է իր շուրջը խմբված փոքրաթիվ մարդկանց քծու խոսքերից,թե ժողովուրդն իրեն է ընտրելու:Իսկ եթե հանկարծ ու չընտրվի,տեսնես այդ անակնկալից հետո ի՞նչ են անելու ինքն ու մանավանդ իր շուրջը հավաքված պնակալեզները…

s.m.



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
Jan 30, 2013 11:47