ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, January 21, 2013 14:22 - չքննարկված

Էդգար Վարդանյան. -ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ էլ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ է անում․․․

Կա՞ ապացույց, որ ընդդիմությունն է Մարտի 1-ին բռնություններ կազմակերպել

Հունվարի 20-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անդրադարձը 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին լայնորեն քննարկվում է համացանցում։

Հարցին, թե նա ինչպիսի՞ ջանքեր կգործադրի, որպեսզի նման բան չկրկնվի մեր իրականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր․ «Այո՛, անձնապես ես ծանր եմ տարել, բայց ես չեմ համարում, որ հասարակության, պետության կայունության միակ պատասխանատուն իշխանությունն է: Այո՛, առաջին պատասխանատուն իշխանությունն է, բայց երկրի կայունության, երկրում տիրող ազատության, հանգիստ մթնոլորտի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնք իրենց պրոբլեմները, անհաջողությունները մշտապես փորձում են պայմանավորել իշխանությունների գործունեությամբ, որոնց համար մշտապես մեղադրում են իշխանություններին»: Ապա Ս․Սարգսյանը հավելել էր․«Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային: Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետեւ բոլորս էլ մեղավոր ենք․․․»:

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ս․Սարգսյանի հարցազրույցի՝ Մարտի 1-ի պատասխանատվության վերաբերյալ գնահատականին, նշեց, որ դա բացարձակապես անընդունելի հայտարարություն էր: «Սերժ Սարգսյանը ասաց՝ «արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին», այսինքն, նա ընդունում է, որ իշխանությունները բռնություն են իրականացրել: Եթե իշխանությունները բռնություն են իրականացրել, նշանակում է, որ իշխանությունները պետք է պատասխան տան։ Սակայն մինչ այս պահը իշխանությունները արդյո՞ք պատասխան տվել են․․․ Ո՛չ: Եթե իշխանությունները բռնություն են կիրառում եւ պատասխանատվության չեն ենթարկվում՝ նշանակում է, իշխանությունը սահմանադրություն է խախտում, իսկ եթե իշխանությունը սահմանադրություն է խախտում, ուրեմն երկրում սահմանադրական կարգ գոյություն չունի: Երկրորդը հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ինչի՞ հիման վրա է այդ գնահատականները տալիս, այսինքն, կա՞ ապացույց , որ ընդդիմությունն է բռնություններ կազմակերպել: Չկա նման ապացույց, որ ընդդիմությունը կազմակերպված ձեւով իրականացրել է բռնություններ: Եթե չկա նման ապացույց՝ այդ դեպքում ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ էլ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ է անում․․․», -նկատեց Էդգար Վարդանյանը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ