Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 20, 2013 3:55 - 1 քննարկում

Ոմն խաբեբա` Վալերի Մեջլումյանը, նույն ինքը՝ «Վալեքսը», որ թալանում ու լլկում է Հայաստանի ընդերքը…

Մեծն Նժդեհի անունը դարձել է ամեն տիպի անբարոյականների համար բարոյական երևալու միջոց, բայց ոչ բարոյական դառնալու: Ոմն խաբեբա` Վալերի Մեջլումյան անվանյալ, ֆինանսավորել է գիրք` նվիրված Նժդեհին…: Բացի տեղական մակարդակի հանցագործություններից, այս պարոնը հայտնի է իր հայրենադավ ու խաբեբա վարքով` Սլովակիայի խիստ հարգարժան ընկերության հետ գործարքի արդյունքում իրականացրած կողոպուտով: Այն ժամանակ, երբ Սլովակիայի Ազգային Խորհուրդը առանց դեմի քվեարկեց Հայոց Ցեղասպանության բանաձևի օգտին և Սլովակիայից Հայաստան եկան հայտնի ռազմական օգնություն / “օգնություն” անվանել ՍՈՒ ինքնաթիռների և այլ խիստ կարևորության զինամթերքի չնչին գներով Հայաստան առաքումը Սլովակիայի ՊՆի կողմից/, այս անբարոյականը խաբեց Սլովակիայի նախկին փոխվարչապետ և Էկոնոմիկայի նախարար Լյուդովիգ Չեռնյակի ընկերությանը, ստանալով հետ վճարման թույլտվությամբ պղնձի արտադրության համար անհրաժեշտ հոսքագիծ`տաս վագոննեում բեռնված ու…չվճարեց նրանց պայմանագրային առանց այն էլ չնչին գինը: Սլովակյան ընկերությունը դատի տվեց այս հանցագործին ու շահեց դատը, բայց…ավաղ, գումարը ետ չստացավ: Մեծ դժվարությամբ սրանից պոկեց իր հասանելիքը Հայկական Երկաթուղին,կրկին դատարանի միջոցով: Բնական է, որ սրա պատճառով Հայաստանի վարկանիշը Սլովակիայի շատ ընկերությունների մոտ ընկավ ու բազմաթիվ գործարքներ կիսատ մնացին: Այսօր սրա և նման կեղծարարների դարն է եկել ՀՀ-ում և նրանք տարբեր ձևեր են ընտրում մարդկանց խաբելու և ապագայում համանման գործարքները օրինականացնելու համար օգտագործելով Նժդեհի, Անդրանիկի և այլ մեծերի անունները: Ժողովրդի դատին է թողնվում մանեսվալեսիկների ու այլ տականքների գնահատականները ճշտորեն տալու և ապագայում նրանց ճիշտ տեղը մեր հասարակության կյանքում որոշելու համար: “Նաիրիտ” քիմկոմբինատի ահագնացող սկանդալի կողքին գուցե հարկ է բարձրացնել նման խաբեբաների համեմատաբար մանր, բայց Հայաստանի համար թանկ արժեցող խնդիրները նաև…
A.G.



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վարդան
Jan 21, 2013 0:28