Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, January 20, 2013 0:20 - 3 քննարկում

Գոնե ձայնդ կտրի՛ր: Օսկանյանի գլխին սարքիր ու փախցրիր: Ծառուկյանին վախացրիր՝ Մուկին վարչապետ շինելով: Հիմա էլ տականքը հավաքել ես գլխիդ «կռիվ-կռիվ» քյանդրբազություն ես անու՞մ:

Սերժ Սարգսյան. Ո՞վ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը ավելի հեշտ մրցակիցներ են

Սերժ Սարգսյան. Ո՞վ է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը ավելի հեշտ մրցակիցներ ենՀունվար 20, 2013 | 01:08

Ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապահ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի։ Այս մասին «Ազատություն» ռադիկոկայանի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարծիքներ կան, որ ընտրությունները մրցակցային չեն, եւ ո՞վ է Սերժ Սարգսյանի մրցակիցը հարցին:

Նախագահը նշել է, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, սակայն, որն այնուամենայնիվ իշխանության պարտականությունը չէ: «Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը։ Ես համարում եմ, որ իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաեւ նշել է, միշտ աշխատել է, որպեսզի իր գաղափարները աջակցություն գտնի, այլ ոչ թե ցույց տալ ուրիշների սխալները կամ թույլ կողմերը: «Ես անկեղծորեն եմ ասում` որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին ինձ հակառակորդ չեմ համարել։ Եվ եթե իրոք ետ նայվի նախընտրական պրոցեսները, անպայման կնկատվի, որ մենք երբեք որեւէ մեկին դեմ չենք աշխատել։ Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը»,-ասել է նախագահը։

Լուրեր Հայաստանից – NEWS.am



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Jan 20, 2013 4:48