ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 12, 2012 3:15 - 4 քննարկում

Ռակիրովկա՞, թե ձիով գաղտնի քայլ….

ԲՀԿ-ն թեկնածու չի ունենալու ու չի սատարելու

Տեղադրվել է Դեկ 12, 2012-ին | 0 մեկնաբանություն

 

ԲՀԿ

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

  1. 1.  Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու:
  2. 2.  Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

 

ԲՀԿ լրատվական ծառայություն

yelaket.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գևո
Dec 12, 2012 6:15