ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 12, 2012 3:56 - 7 քննարկում

Հորիզոնում է Հայաստանի բոլոր կուսակցությունների կործանումը: Պայքարելու են անհատները:

Ծառուկյանի նահանջով կսկսվի ԲՀԿ-ի վերջի սկիզբը

12-12-2012 10:32

 

Նախագահական ընտրությունները մոտենում են, բաըց ԲՀԿ-ն դեռ չի շտապում կամ չի կարողանում որոշում կայացնել` մասնակցել սեփական թեկնածուով, թե սատարել Սերժ Սարգսյանին, կամ, միգուցե, Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

Արդեն տևական ժամանակ է , ինչ հայտարարվում է , որ կհայտարարվի , բայց ինչ կհայտարարվի, չի հայտարարվում: Առավել աբսուրդային իրավիճակի հայկական քաղաքական դաշտն ու հասարակությունը երբևէ ականատես չի եղել: Վերջին օրերին նկատելի է նաև ԲՀԿ-ական «թուր կտրած» պատգամավորների վախվորած և խուսափողական քայլերը, ովքեր ոչ վաղ անցյալում հանդես էին գալիս իշխանության մասին անդեմ քննադատություններով:

 

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԲՀԿ կռիվը տեղափոխվում է իշխանականից ընդդիմադիր դաշտ` ՀՅԴ` ԲՀԿ-ն իր լրատվամիջոցներով մեղադրում է ՀՅԴ-ին իշխանության հետ գործարքի գնալու մեջ, ինչին էլ հետևում է ՀՅԴ պատասխանը` հիշեցնելով Սերժ Սարգսյանի հետ եղած ԲՀԿ-ի բազմաթիվ գործարքները: Նախագահ Սարգսյանին մրցակից միայն Ծառուկյանը չէ , որ կարող է լինել` այստեղ տեղին է հիշել Վարդան Օսկանյանի գործոնը, ով ժամանակին հայտարարեց , որ եթե Ծառուկյանը չառաջադրվի , ինքն պատրաստ է առջադրվելու:

 

Ինչպես մեր աղբյուներն են փոխանցում,  Ծառուկյանը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից` իր տեղը զիջելով Օսկանյանին: Այս պարագայում դժվար է կանխատեսել, թե ովքեր կմնան ԲՀԿ-ում` շարունակելու պայքարել նախագահ Սարգսյանի իշխանության դեմ: Ի տարբերություն Ծառուկյանի,  Օսկանյանն աչքի է ընկել առավել արմատական և սուր հայտարարություններով, ինչն էլ չէր կարող դուր գալ Սերժ Սարգսյանին: Նախագահը  չի կարող չհասկանալ , որ Օսկանյանի առաջադրվելու դեպքում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում ` անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը չի կարող զսպաշապիկ լինել վերջինի համար, քանի որ, ի տարբերություն Ծառուկյանի,  Օսկանյանը քաղաքական  դեմք է և քիչ խոցելի:

 
Ա.Մ.

Maxinfo.am



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մայր Անահիտ
Dec 12, 2012 4:48