ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, December 12, 2012 3:04 - 1 քննարկում

Դելիտանտ Վարչապետն ու Չոռնի Գագոն պետբուջեի հաշվին անկապ ֆռֆռում են Կալիֆոռնիայում: Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոն Վալի-ում նրանց ներկայությունը զավեշտական է: Տվյալ թղթակցությունը տգիտության հրավառություն է: Տեղանունները չեն թարգմանվում:

Սիլիկոնյան հովտում բացվեց Հայաստանի ներկայացուցչությունը12.12.2012 12:58 epress.am

Սիլիկոնյան հովտում բացվեց Հայաստանի ներկայացուցչությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:
Փաստաթղթերի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով «ԱրմԹեք-2012»-ին, Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացմանն ու հնարավոր ակնկալիքներին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Համաժողովի նախորդ հանդիպումները կարծես նախապատրաստական փուլ լինեին հինգերորդ «ԱրմԹեք»-ի համար: Այսօր մենք կարողացանք արձանագրել այն լուրջ նվաճումները, որոնք ունի Հայաստանը ՏՏ ոլորտում: Այստեղ մենք արձանագրեցինք չորս կարևոր միջոցառումներ, որոնք կտան առարկայական արդյունքներ: Մասնավորապես, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում բացվեց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Բազմաթիվ երկրներ, այդ թվում զարգացած պետություններն այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները, որովհետև Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: Հայաստանի համար դա առավել կարևոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետևել ժամանակակից զարգացումներին, իսկ արագ փոփոխվող աշխարհում մենք պարտավոր ենք իմանալ բոլոր թարմ նորությունները: Ցանկանում եմ նշել, որ այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների և մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր և միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը ևս կնպաստի ՏՏ բնագավառի զարգացմանը.

«Ստորագրվել է նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարևորագույն քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլև չիպերի արտադրություն»:

ՀՀ կառավարության ղեկավարն այնուհետև ընդգծել է աշխարհահռչակ «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի՝ Հայաստանում բացելով իր կենտրոնը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Dec 12, 2012 12:16