Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, December 11, 2012 4:58 - 3 քննարկում

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԹՀԱԹԱ:Սերժ Սարգսյանը կրկնում է 1996-ի նախագահական ընտրություններում Վազգեն Սարգսյանի սխալը .«Եթե ժողովուրդը ձայնը չտա Լևոնին, միևնույնն է նա է լինելու նախագահը»:

Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է.« Գագիկ բիլակներիտ չխափնվես»

 

Ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդը և նրա թիմակիցները իշխանության հետ առճակատման դեպքում շատ բան ունեն կորցնելու՝ տարատեսակ բիզնեսներ, սեփականություն, գումարներ և այլն: Հետևաբար նրանք շատ լուրջ պատճառ պետք է ունենան Սերժ Սարգսյանի հետ առճակատվելու համար՝ զոհասեղանին դնելով գրեթե ամեն ինչ: Նման զոհողության գնալու համար անհրաժեշտ է պետական մտածելակերպ և քաղաքական լայն աշխարհայացք, իսկ քանի որ այդ մարդիկ ապաքաղաքական են և ավելի շատ հետաքրքրված են իրենց սեփականության պահպանմամբ, հետևաբար այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր սպառնալիք զգաստացնող նշանակություն է ունենում: Գործնականում Սերժ Սարգսյանը արդեն սկսել է Գագիկ Ծառուկյանի թիմի ջլատման գործընթացը:
Գագիկ Ծառուկյանին երկրորդ կարևոր զգուշացումը կայանում է նրանում, որ պետք չէ հավատալ իշխանափոխությունից խոսող և ԲՀԿ-ին «աստվածացնող» կուսակցություններին և կուսակցականներին, քանի որ վճռորոշ պահին նրանք կարող են հայտնվել Սերժ Սարգսյանի օրբիտայում: Այս առումով ևս ՀՀԿ առաջնորդը գործնական օրինակով է ապացուցում իր ասածները՝ նույն օրը հանդիպում կազմակերպելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՅԴ-ն դիտարկվում է այն հիմնական կուսակցությունների շարքում, որոնք Գագիկ Ծառուկյանի միջոցով փորձում են իշխանափոխության հասնել: Իհարկե, մի հանդիպումով չի կարելի ասել, որ ՀՅԴ-ն համալրել է Սերժ Սարգսյանի հաճախորդների ցուցակը, սակայն այդ հանդիպումը բավականին խորհրդանշական էր: Գագիկ Ծառուկյանին զգուշացվել է, որ շատ մեծ հավանականությամբ իշխանության դեմ նա միայնակ կմնա, որի հետևանքները բոլորովին էլ լավ հեռանկար չեն խոստանում ԲՀԿ-ին:Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է.« Գագիկ բիլակներիտ չխափնվես»որը խիստ մտածմունքի տեղիք է տվել:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

վարդան
Dec 11, 2012 6:26