ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, December 7, 2012 18:20 - 6 քննարկում

Էդվարդ Շանմազանովը իր լկտի պահվածքով օժանդակում է ԲՀԿ-ի վարկանիշի բարձրացմանը: Video


Ակսել Վարդանյան
Dec 7, 2012 11:06
Շուտնիկ Շարմազանովը
Երբ լսում ես որևէ պետական գործիչի, ուզում ես լսել կոռեկտ մարդու: Հարկ է նշել, որ թեկոզև շատ դժվար է մեր ջոջերի համար առանց մականունների ու ժարգոնների խոսելը, այնուամենայնիվ պետք է նկատել, որ մարդիկ շատ են ջանում գոնե կոռեկտ մարդու տպավորություն թողնել, ցավոք, երբեմն ստացվում է ճիշտ հակառակը: Ահավասիկ ընկեր Շանմազանովի հարցազրույցը http://news.am/arm/news/131527.html: Մարդը որոշակիորեն քաղաքավարի խոսելաձև է ուզում դրսևորել, բայց մեր լրագրողները հումորի զգացում չունեն, որ նրա ասածը հասկանան, հատկապես, երբ նա կատակում է երկրի ապագայի մասին: Այո՛, կարելի է ասել, որ ինքը բավականին ուժեղ հումորի զգացում ունի, ոչ ավելի ճիշտ տեղով հումոր է, պետական գործիչ, որի համար երկրի ապագան հումորի թեմա է, ըբը՛: Բա քաղաքավարությու՜նը, ողջ հասարակության դեմ լրագրողին հանդիմանում է. դուք հումորի զքացում չունե՞ք… Եվ դա այն դեքում, երբ անձամբ նշում է, թե վիրավորանքներով խոսելը փաստեր չունենալու արդյունք է, իսկ անձամբ իր տարօրինակ ու պետական գործիչի համար խղճալի հումորով փորձում է վիրավորել Գագիկ Ծառուկյանին, որի առաջադրվելու հնարավորությունը նա համարում է հումոր, հետևաբար նրա ընտրողների որոշումը նույնպես Շարմազանովի համար հումոր է, ամենաքիչը մի միլիոն մարդ հայաստանում՝ Շարմազանովի համար հումոր է: Այս պետական գործիչը այնքան հեռու է պետության ղեկավար ունենալու հասկացողությունից, որ հեշտ ու հանգիստ, ինքնըստինքյան կերպով, բնականաբար, պետության ապագան կապում է մի անձնավորության հետ: Արի ու մի ասա, հարգելիս, դու մինչև հիմա չգիտե՞ս, որ երկրի համար ամենակարևորը ոչ թե լավ նախագահ ունենալն է, այլ նախագահին օրինական դաշում պահելը, վերահսկելը, որը մենք այսօր չունենք, ունենք սաշիկաթուրքմենբաշիական գողական կռուգ, բայց խոսքը այս մասին չէ: Խոսքը երկիրը ղեկավարող շուտնիկների մասին է, և այդ շուտնիկների գլուխգործոցը ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհին» ֆիլում ֆրունզիկի հայտնի խոսքերը. «Նա՛, ով մեզ խանգառում է, նա էլ մեզ կոգնի»: Ասինքն.
Եթե երկրի ղեկավարը պետական մակարդակով իր ենթականերին դիմում է նրանց երբեմնի մականուններով, ուրեմն դա նշանակում է, որ ղեկավարը, չկարողանալով բարձրանալ երկրի ղեկավարին հարիր մակարդակի, փորձում է երիրը իջեցնել իր մակարդակին և այդ դեպքում երկիրը, ժողովուրդը, որ իրեն խանգարում է մնալ իր գրաված աթոռի վրա, համապատասխան մակարդակի իջեցնելուց հետո նույն այդ երկիրն ու ժողովուրդը իրեն կոգնի: Ի ուրախություն բոլորիս, վերը բերված համեմատությունը լինում է, այսինքն, եղել է միայն «Կովկասի գերուհին» ֆիլմում, և նույնիսկ ֆիլմում դրանից բան դուրս չեկավ, խեղճ Սահախովը վերջում կտրականապես հրաժարվեց աթոռին նստելու առաջարկից, ասեց, շնորհակալություն, ես կկանգնեմ «սՓասիբա յա Փասթայու»:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

С.С.
Dec 7, 2012 19:07