ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, November 27, 2012 2:01 - չքննարկված

Գագիկ Ծառուկյանը գումար է փոխանցել…

Գագիկ Ծառուկյանը գումար է փոխանցել Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին

2012-11-27 12:32:43

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը թերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ ասելով, որ գումարի անհրաժեշտություն կա: Ծառուկյանն էլ նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար ԱՄՆ դոլար»:

Թերթը զրուցեց նաև ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանի հետ՝ պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը: «Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչև 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի (դրա՞մ, թե դոլա՞ր, դա պարզ չէ – ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀ): Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում ևս կփոխհատուցվեն»,- ասաց Բերբերյանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ