Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, November 26, 2012 15:07 - 4 քննարկում

Ա՛Յ ՏՂԱ, ՄԱՍՈ՛Ն ԽԱՉԻԿ, Ի՞ՆՉ ԵՍ ԿՈՐՑՐԵԼ, Ի՞ՆՉ ԵՍ ՄԱՆ ԳԱԼԻՍ

Վարպետյանն իր շնիկ` Խաչիկ Մանասելյանի միջոցով փորձել է պատասխանել Արթուր Արմինին :Սակայն, ամեն ինչ շատ պարզ է. «փչացած հեռախոս» խաղալու կարիքը չկա, եւ որեւէ մեկը չի կարող ջուրը պղտորել ու պղտոր ջրում ինքնահաստատվել:
Որպեսզի պարզ լինի, թե ո՞վ է նախանձախնդիր Վարպետյանը, մի փոքրիկ պարզաբանում տամ.
2011 թվականի հոկտեմբերի 11-ին, Երեւանի Պետական համալսարանի դահլիճում Արթուր Արմինի “Արեւի լեռան տիեզերական գաղափարաբանությունը” գրքի շնորհանդեսն էր: Եվ ՖԲ-ով այդ մասին լրատվություն տրվեց, որպեսզի ցանկացողները ներկա լինեն: Շնորհանդեսն անցավ փայլուն եւ ոգեղեն, բայց հարցը դա չէ. մինչ նոր հրատարակված գրքի շնորհանդեսը, այդ գրքի պարունակության մասին դեռ որեւէ մեկը չգիտեր: Եվ հանկարծ ՖԲ-ում, շնորհանդեսից մի քանի օր առաջ, գրքի պարունակությունից անտեղյակ Ալեքսանդր Վարպետյանը, գրում է իր բանսարկուական վիրավորանքները գրքի` “Արեւի լեռան տիեզերական գաղափարաբանության” բովանդակությանը եւ նրա հեղինակ Արթուր Արմինին ուղղված:
Ա. Արմինն արհամարհեց, չպատասխանեց: Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ նման «արիական» վարքագիծ` «էաբանի» կողմից: Պատասխանը շատ պարզ է. Վարպետյանին անձնապես ճանաչողները նոր չէ, որ գիտեն այն ու նոր չէ, որ զզված են նրանից: Վարպետյանը, որը դեռ չէր կարդացել գիրքը, ծանոթ չէր նրա պարունակությանը, արդեն նախաձից սկսում է վայրահաչել ՖԲ-ով` փորձելով տապալել նոր գրքի շնորհանդեսը: Այս մարդուն թվում է, թե միայն ինքն իրավունք ունի նման թեմաներով գրել կամ խոսել: Ի՛նքն է հայ ազգի գաղափարախոսը, ի՛նքն է էաբանն ու արիացիագետը. ո՞վ իրավունք ունի նման թեմաներով գրել … Վարպետյանը չի զլացել հիշատակել բոլորին, ովքեր հայ էթնոսի ծագումնաբանության կամ գաղափարախոսության թեմաներով աշխատություններ ունեն: Ըստ Վարպետյանի, ինչպես ինքն է իր հոդվածում անդրադարձել /http://www.eutyun.org/S/Ashx/Banagoxutyun.htm/, նրանք բոլորն իրենից իբր «բանագողություն» են արել` Գ.Վարդումյան, Ե. Մարգարյան, Է. Դանիելյան եւ այլն:
Այս ինքնասիրահարվածը, որն իր գրքի առաջին էջում, ինքն իրեն հայտարարել է Նժդեհի հիշատակած «ապագայի մարգարե», եւ իր իսկ` ֆիքստուլ դեռասանի նկարն էլ տեղադրել է Նժդեհի խոսքերի տակ, պարզ է, որ հոգեկան խանգարումներ ունի. այն կոչվում է` «նարցիսիզմ»:
Վարպետյանն իր շնիկ` Խաչիկ Մանասելյանի միջոցով փորձել է պատասխանել Արթուր Արմին: Խաչիկ Մանասելյանը` Վարպետյանի այս աղանդավոր շնիկը, Միկուշինայի սեկտայի գաղափարների պրոպագանդիչ աղանդավորը, փորձում է մանեւրել, թե իբր, Վարպետյանը Արթուր Արմինին ո՛չ թե ասում է գրագող, այլ` բանագող, այսինքն` Վարպետյանի մտքերն են գողացված: Խաչի՛կ, եթե չգիտես, ապա ասեմ. 1997 թվականին, Լոս Անջելեսում, Արթուր Արմինը «Եղիցի Լույս» ամսագրի չորորդ համարում հրատարակված «Հայ հնագույն էպոսի հիմքում ընկած կառուցվածքային հենքի ժամանակագրությունը» հոդվածն առձեռն տվել է Վարպետյանին: Հոդվածում ցուցվում է էպոսը` կենդանակերպերով (ըստ հին մոտեցման` յուրաքանչյուր կենդանակերպում 2160 տարի, 12-ում` 25920 տարի), պրեցեսիա ժամանակագրությունը կարդալու մեթոդը, մոտեցումը: Որպեսզի հանկարծ անուղղելի աղանդավորի, երդվյալ մասոնի ու եպիսկոպոսյանա-վարպետյանական աղբով լվացված անուղեղ այդ գլխիդ մեջ ավելորդ հարցեր չծագեն, ասեմ ավելին. սույն հոդվածը զետեղված է նաև Արթուր Արմինի` 1996թ հրատարակված “Փոքր Մհեր”-ի վերջաբանում` իբրև առանձին հոդված: 1997թ. տպագրվել է “Եղիցի Լույս”-ում, 1998-ին` “Լույս”-ում: Իսկ 2000թ-ին արդեն, ինչպես երևի արդուկված գանգուղեղիդ հասավ, չգիտես, թե որ հրաշքով, հայտնվել է «էաբան» տիրոջդ կողմից թխված «Ծննդոց»-ում: Արթուր Արմինը դեռ 2000 թվին է Վարպետյանի երեսին շպրտել, որ նա բանագող է, որը ոչ միայն Արթուրից է բանագողել, այլ նույն հոդվածում բերված բոլոր աղբյուրների հեղինակներին կողոպտելով` չի նշել դրանց անուններն իսկ:
Հիմա Վարպետյանի «հանճարեղիկության» մասին: Ժամանակին հայ մեծավաստակ լեզվաբան, ակադեմիկոս Գ. Ջահուկյանն է որակել Վարպետյանի գիրքը, որպես` «գլուխգործոց անհեթեթություն»: Նաեւ ասել է, որ այդ տղան` Վարպետյանը, էստեղից-էնտեղից համահավաք անող է: Այսինքն բանագողը հենց Վարպետյա՛նն է, եւ դա փա՛ստ է: Երբ նա սեփական միտք է արտահայտում, ապա այդ միտքն իսկապես անհեթեթություն է: Օրինակ, նրա հայտնի խոսքը` «Ազգերը մեռնում են տխմարությունից»: Իր գրվածքներում եւ բանավոր խոսքում, Վարպետյանը, «թխելով» 20-րդ դարի հայ մեծագույն իմաստասերներից, և անամոթաբար չհայտնելով աղբյուրները, բազմիցս է հայտարարել այն միտքը, որ ԱԶԳԸ բարձրագույն կատեգորիա է, այն իր ինքնության գիտակցությունն ունեցող հավաքականությունն է: Սակայն, ահա նրա այս` վարպետյանական խոսքը` «Ազգերը մեռնում են տխմարությունից», իր նման անհեթեթություն է: Եթե «ԱԶԳ» հավաքականությունը գիտակցական է, ապա ինչպե՞ս է, որ նաեւ տխմար է կամ կարող է տխմարությունից մեռնել: Գոնե բառարան նայեիր, ա՛յ խեղճ «էաբան»: Ահա սա’ է Վարպետյանը: Եթե նրա էստեղից-էնտեղից «թխոցիները» հանենք, ապա տակը կմնան միայն վարպետյանական անհեթեթ, հակասական մտքեր:
Խաչի՛կ Մանասելյան, դու ստորագրություն ես հավաքում, որ ինքնագովազդով հմայված, Ֆրանսիաներում խղճուկ թոշակի հույսին, կեղծ վտարանդի խաղացող կյանքի դերասան Վարպետյանը գա Հայաստան: Լա՛վ ես անում, առաջինը ե՛ս կստորագրեմ էդ դիմումը, որովհետեւ, շուն-գել` մարդ է, հայ մարդ (հո չե՞նք թողնելու, որ արաբական ծագումով ֆրանսիացի շները միզեն նրա գերեզմանին) : Բայց դո’ւ, ա՛յ աղանդավոր շնիկ, որ ամիսներ շարունակ տերերիդ պատվերով, անպատիժ կերպով մուր ու կեղտ ես թափում անվճռականությունից ու դանդաղամտությունից փոքր-ինչ տառապող, բանից անտեղյակ գործիչների գլխին, դու գոնե հասկանու՞մ ես, թե ի՛նչ ես անում, երբ փորձում ես հիմա էլ խաղալ Արթուր Արմինի անվան հետ:մտածո՞ւմ ես, երբ Վարպետյանի պատվերով, քծնանքի համար պաշտպանական սուտ բաներ ես գրում… Բացի քծնանքի դրսեւորումներից, քո շահը ո՞րն է, ա՛յ բամբասկոտ խամաճիկ: Վարպետյանը գոնե, որպես ագայնականի պրոպագանդիստ, ժամանակին մե՛ծ գործ է արել: Ինչ-ինչ, բայց հեղինակությու՛ն է: Արթուր Արմինն էլ, թեկուզ զարմացած վարպետյանական զրպարտանքից, մի հատ էլ շշպռել է նրան, բայց դու, ա՛յ խղճուկ, դու նրանց արանքում ո՞նց ես փրկվելու, թե՞ քեզ թվում է թե նրանց պատճառով քեզ հիշելու են: Մի՛ հուսա, էդպես չի՛ լինում, աղանդավորի՛կ: Ա՛Յ ՏՂԱ, ՄԱՍՈ՛Ն ԽԱՉԻ’Կ, Ի՞ՆՉ ԵՍ ԿՈՐՑՐԵԼ, Ի՞ՆՉ ԵՍ ՄԱՆ ԳԱԼԻՍ:

ՀԳ. Խաչի՛կ-ապեր. Թարմացնելու համար գրածդ այլանդակությունից տարակուսած հայորդիների հիշողությունը, լոկ ներկայացնեմ քեզ մի խոսքով. ԼՀՀ հայտնի ավետաբեր, Սանատ Կումարայի ու Զրադաշտի անձնական առաքյալ, ռուսաստանյան ազգաբնակչության նյարդերը վերջնականապես սղոցած Տ. Միկուշինայի զուգագուլպաների գովազդով զբաղվող Խաչիկ Մանասելյանը նաև լծված է հայաստանյան իրականության մեջ ազգային քիչ թե շատ նշանակալից խմորումները քայքայելու գործին, և իբրև երդվյալ որմնադրական, օրն ի բուն աշխատում է հայտնի թե անհայտ Վարպետների հմտությունները օգտագործելու ուղղությամբ:

Հովհաննիսյան Գևորգ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Հովհաննիսյան Գևորգ
Nov 26, 2012 19:33