Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, November 10, 2012 14:51 - 5 քննարկում

ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆԵՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐ ՈՒ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ԱՅԼԵՎՍ ԱԶԳԸ ՉՊԱՌԱԿՏՎԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱ ՔԱՈՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ, ԲՌՆԵԼՈՎ ԴԵՊԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ: ԻՄ ԽՈՐԻՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՈՎ ՍԱ ՄԻԱԿ ՈՒ ԱՐԴԱՐ ՄԵԹՈԴՆ Է ՀԱՍՆԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԸ ՉԿԱՐՈՂԱՆԱ ԻՐ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԻՆ ԱՅԼԵՎՍ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՌԱՎԱՐՎԻ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՀԱՅԻ ԿՈՂՄԻՑ, ԻՍԿ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 

Ուղղակի ժողովրդավարության իրականացման միակ միջոցն են հանդիսանում Ազգային Կոնգրեսները: Բոլոր այլ տեսակի կառավարման համակարգերը ժողովրդավարական չեն կարող լինել, եթե չեն հիմնվում վերը նշված կառավարման մեթոդի վրա: Ազգային կոնգրեսների ստեղծումը հանդիսանում են որպես ազգային շարժման վերջնական նպատակ, հասնելու բացարձակ ժողովրդավարության: Ազգային Կոնգրեսներն ու Ազգային հանձնաժողովները ժողովրդավարության ստեղծման համար պայքարի վերջնական արդյունքներն են, որոնք  դիտվում են որպես մարդկային գիտակցության զարգացման արդյունք, որը պարունակում է իր մեջ ողջ մարդկային պատմության պայքարի փորձությունը, հասնելու՝ արդար ժողովրդավարության:

Ուղղակի ժողովրդավարությունը գործնականում չի կարող լինել վեճի կամ անհամաձայնության առարկա ընդհանրապես: Քանի որ ամբողջ ազգը, անկախ նրա քանակից, չի կարողացել մի տեղ հավաքվել, քննարկել, ուսումնասիրել և բացահայտել քաղաքականությանը վերաբերվող հարցերը, այդ իսկ պատճառով էլ ժողովրդավարության գաղափարը պատմության մեջ դարձել է մաքուր ուտոպիա և հեռացել իրականությունից: Դրա փոխարեն հայտնվեցին կառավարման տարբեր տեսություններ ու մեթոդներ, ինչպիսիք են՝ պատգամավորների ժողովներ, կոալիցիոն կուսակցություններ, հանրաքվեներ, որոնք ժողովրդին զրկելով ինքնիշխանությունից, նրան ուղղակիորեն դուրս էին մղում քաղաքական գործունեությունից, որի հետևանքով էլ կառավարության ղեկը անցավ իրար միջև մշտական պայքար տանող և իրար ստորացնող կուսակցությունների, խորհրդարանի, կոալիցիաների կամ անհատների ձեռքը: Ուղղակի ժողովրդավարության իրականացման համար հարկավոր է անպայման վերացնել ամեն տեսակի՝ ներկայում տիրող կառավարական համակարգ, կուսակցություններ, խորհրդարան, կոալիցիաներ, որոնք կրում են կեղծ ժողովրդավարության գաղափարներ:  Առանց ազգային կոնգրեսների ժողովրդավարություն գոյություն չունի և ազգային հանձնաժողովները պետք է գոյություն ունենան ամենուր: Սկզբնական փուլում ամբողջ բնակչությունը բաժանվում է առաջնային, պարզունակ ազգային կոնգրեսների, որից հետո յուրաքանչյուր կոնգրեսը ընտրում է համապատասխան կառավարման հանձնաժողով իսկ հանձնաժողովները իրենց հերթին ձևավորում են ժողովրդական կոնգրեսներ շրջանային մակարդակով, որոնք իրենց բնույթով արդեն առաջնային չեն համարվում: Հաջորդ քայլով, առաջնային կոնգրեսներում ընդգրկվածները ընտրում են ժողովրդա-վարչական հանձնաժողովներ, որոնք փոխարինում են իրար՝ կառավարման հարցում և իրենց վրա են վերցնում հասարակական տնտեսության բոլոր մասնաճյուղերի կառավարման վերահսկումը: Ժողովրդական հանձնաժողովները, որոնք կառավարում են հասարակական տնտեսական մասնաճյուղերը, լիովին պատասխանատու են առաջնային ազգային կոնգրեսների առջև, որոնք սահամանում են քաղաքականությունն ու գործի դնում վերահսկողության իրականացումը: Այսպիսի մեթոդով կառավարումը դառնում է ժողովրդական, վերահսկողությունը վերածվում է ժողովրդականի և արդեն վերանում է այն մաշված թեզը, որը պնդում է, թե Ժողովրդավարությունը՝ դա ժողովրդի կողմից կառավարության վերահսկումն է, ինչը իհարկե կփոխարինվի հետևյալ թեզով՝ Ժողովրդավարությունը՝ դա ժողովրդի ինքնակառավարումն ու ինքնավերահսկումն է: Բոլոր քաղաքացիները, ովքեր ազգային կոնգրեսների անդամներ են, ըստ իրենց գործունեության բնույթի, պատկանում են տարբեր խմբերի և հասարակական շերտերի՝ աշխատավորներ, գյուղացիներ, ուսանողներ, առևտրականներ, արհեստավորներ, պաշտոնարար անձինք, մշակույթի և արվեստի ներկայացուցուչներ և այլն: Այդ իսկ պատճառով, ի լրացում առաջնային ազգային կոնգրեսների և ազգային հանձնաժողովների, լիովին դրանց հետ անդամակցության ու մասնակցության առումով, նրանք պետք է ստեղծեն իրենց արհմիություններն ու մասնագիտական ընկերակցությունները: Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ազգային կոնգրեսների, հանձնաժողովների, արհմիությունների և մասնագիտական ընկերակցությունների կողմից, վերջնականորեն ձևակերպվում են ընդանուր համագումարի ժամանակ, որտեղ միասնական հավաքվում են ազգային կոնգրեսների,հանձնաժողովների,արհմիությունների և մասնագիտական միավորումների կառավարական բոլոր մարմինները: Նշված ընդանուր համագումարի, որը կայանում է տարին մեկ անգամ, աշխատանքի արդյունքները իր հերթին տրվում են են ազգային կոնգրեսներին, հանձնաժողովներին, արհմիություններին և մասնագիտական հանձնաժողովներին, որպեսզի այն ի կատար ածվի ժողովրդական հանձնաժողովների կողմից, որոնք հաշվետու են Առաջնային Ժողովրդական Կոնգրեսին: Ընդհանուր ազգային կոնգրեսը իրենից չի ներկայացնում որպես առանձին անդամների ֆորում, ինչպիսին խորհրդարանն է, այլ որպես ազգային կոնգրեսների, հանձնաժողովների, արհմիությունների, մասնագիտական միավորումների, արհեստակցական միությունների եւ այլ կազմակերպությունների ընդհանուր ֆորում, ըստ մասնագիտական խմբավորվածության: Այսպիսի կառավարման համակարգի միջոցով հիմնականապես վերջակետ է դրվում բոլոր տեսակի նախկին բռնատիրական կառավարման համակարգերի պատմության էջերում և վերջապես որպես կառավարման զենք հանդիսանում է ժողովուրդը, հաստատելով արդար Ժողովրդավարություն:

Tigran Sargsyan

ATENQ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

yan zal
Nov 10, 2012 23:31