ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 4, 2012 1:44 - 5 քննարկում

Ինչպես վատացան UCLA համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Պիտեր Կաուիի հետ վտարանդի գրողների հարաբերությունները, և բարոյականության խնդիրներ:

ARMEN MELIKIAN

Կաուիի տիկինը` Անահիտ Թութունջյանը, իմ վաղեմի բարեկամուհին է: Մենք եղել ենք լավ ընկերներ, մտերիմ, իրարից գրեթե գաղտնիք չենք ունեցել. իրար հետ բաժնել մեր անձնական կյանքերի մանրամասները: Անահիտը հոգևոր էակ է, լայնամիտ: Հետևում է նորդարյան գաղափարների: Որպես սեփական ուսուցչի ընդունում է Թորգոմ Սերայտարյանին: Այս մարդը հետաքրքիր անձնավորություն է: Ունի իրոք լավ մտքեր, բայց այդ բոլորը կլանված են նորդարյան զառանցանքներով: Այս խնդրում ես ու Անահիտը ունեցել ենք հակոտնյա մոտեցում: Անահիտը երբեք չի ընդունել հուդայական գաղափարախոսությունը:

2000-2001 թվերին, երբ Հայ հավատք հեռուստաշարով ելույթներ էի ունենում, որոշ ազգայնական ծանոթներ Կաուիին համարում էին հրեական գաղտնի գործակալության անդամ: Այս մարդիկ ինձ հետ ժամանակավորապես լավ հարաբերություններ էին մշակել, թեև հաճախ քննադատում էին իմ ընդհանուր քաղաքական ուղղությունը կամ այն` ինչ իրենք տեսնում էին իբրև քաղաքական ուղղություն: Այս խոսակցություններն ընթանում էին իմ ներկայությամբ, իսկ ես չէի կարողանում համատեղել նրա գործակալ լինելու միտքն ու Անահիտի հանդեպ ունեցած իմ պատկերացումը: Խոսակցության նյութ էր նաև Արմեն Այվազյանի գիրքը, որտեղ նա խստորեն քննադատում էր ամերիկյան հայագիտությունն ու դրա ներկայացուցիչներին, ներառյալ` Կաուիին:

Անհնար էր, որ Անահիտը գիտակցաբար ամուսնանար մի մարդու հետ, որ լիներ հրեական գաղտնի գործակալության անդամ: Կաուիի Իսրայելում ստացած հայագիտական կրթությունն ու Իսրայելի վարած բացասական քաղաքականությունը հայկական ցեղասպանության վերաբերյալ (ի վերջո նրանք պետք է լինեն Ընտրյալ նույնիսկ որպես ցեղասպանության զոհ) բացասաբար էր անդրադառնում իր վարկի վրա: Գաղտնիք չէ, որ բոլոր կազմակերպված պետությունները ակադեմիայի բանալի պաշտոնները օգտագործում են իբրև միջոց իրենց ծրագիրների համար: Այս պաստառի վրա Կաուիի գործակալ լինելու մասին զրույցները երևակայածին չեն: Դրանք հիմնված են իրական կյանքի փորձի վրա: Բայց արդյո՞ք կարելի է միանշանակ ասել, որ այս մարդը գործակալ է` հիմնվելով այս ամենի վրա: Ես ապացույց էի պահանչում այս մարդկանցից: -Ապացո՞ւյց, ա՜յ միամիտ,- լինում էր պատասխանը, կամ` նման մի բան: Քանի որ կույրը-կուրանց պատրաստ չէի կուլ տալու ազգայնականների ամբաստանությունները, ինձ վտարեցին իրենց շրջանակից` ինձ էլ համարելով գործակալ, ու այնպիսի թշնամանք ու առօրյա հալածանք տածեցին իմ նկատմամբ, որ տարիներ շարունակ այդ ամենի հետքն իմ վրա մնաց: Այս բոլորը Կաուիի սիրույն: Ոչ: Կաուիի անձը ամենևին ինձ չէր հետաքրքրում: Այս ամենը ճշմարտության, սկզբունքի սիրույն: Նրանք համոզված էին մի բանի, իսկ ես չէի ընդունելու նրանց համոզմունքը մինչև համոզիչ փաստեր չներկայացնեին:

Նույն այդ տարիներին երբ նրանց տանը Անահիտի հետ հանդիպեցի (Անահիտը խնդրել էր տեսնել իմ հաղորդումների տեսաերիզները), ինձ գանգատվեց այն մասին, որ Պիտերը չի հասկանում այս բոլորը և նա տարորեն ընդունում է հուդա-քրիստոնեական գաղափարախոսությունը: Ավելի քրիստոնեականը, քան` հուդայականը: Նա հավատում է ավետարաններին, Հիսուսի խաչելությանը, համբարձմանը, և այլն: Պարզվեց, որ գործը հասակ առած երեխայի հետ է: Ինչ խոսք, մարդկանց այդպիսի թուլությունների պատճառով չէ, որ որոշարկում ես բոլոր փոխհարաբերություններդ մարդկանց հետ, ու նման մարդիկ հազարներով են, եթե ոչ միլիոններով:

2005 թվականի դեկտեմբերին դարձյալ Կաուիենց տանն էի: Անահիտը ուզել էր գնել իմ նոր լույս տեսած Ճանապարհ դեպի Կուսաստան գրքի առաջին հատորը: Վերցրեց երկու օրինակ: Նախաճաշում էինք միասին: Պիտերը մեզ հետ էր: Ընթերցեցի նրանց գրքից մի շարք հատվածներ: Խոսեցի Սասնա ծռեր դիցավեպի մեջ իմ հայտնաբերած գաղտնագիտական համակարգի մասին, թեև հակիրճ, առանց մանրամասնելու, և ընթերցեցի Մեծ Մհերի ու այլ հարակից նյութերի մասին առած կարճ ակնարկություններս: Հետո անմեղ-անմեղ ընթերցեցի Վարպետյանի մասին մի փոքր հատված (Դաշնակցության կոմիտեի ինձնից պահանջած հանդիպման մանրամասները, որոնք հետո հանել եմ գրքից Վարպետյանի անշնորքության պատճառով): Նկատեցի, որ Կաուին անհանգստանում է: Իսկ երբ դրականորեն արտահայտվեցի Վարպետյանի մասին, ականատես եղա սոսկալի մի բանի: Ինձ թվաց, որ Կաուիի դեմքը` գլուխը այնքան փոքրացավ, որ դարձավ ոսպի չափ: Նա ահավոր տվայտանքի մեջ էր: Խոսակցությունը անցավ Կաուիի մասին եղած ամբաստանություններին: Կաուին կարծում էր, որ ազգայնականների իր դեմ ծավալած պայքարը կազմակերպված է Հայաստանի պետության կողմից: Այն պահին, երբ իմացավ, որ ես ճանաչում եմ նրա դեմ պայքարող մարդկանց ամեն մեկին, որ նրանք Հայաստանի պետության դրդումով չէ, որ գործում են իր դեմ (նաև, որ նրան պաշտպանելու պատճառով այդ մարդիկ իրենց ամբողջ թույնը իմ վրա են թափել), Կաուիի մեջ տեղի ունեցավ նույնքան անսպասելի մի բան: Նա ուրախությունից թռչկոտեց, կարծես ուզում էր ցատկել մինչև տանիք: Անհնար էր, որ այլևս աթոռին նստի: Վե՛րջ: Ամեն ինչ ավարտվել էր, ամեն ինչ հանգուցալուծվել: Ուրեմն պետություն չկա սրանց հետին: Ուրեմն սրանք անկապ մարդիկ են: Սիկտի՜ր: Այսքան ատեն ես ինչո՞ւ եմ տանջվել: Ուրեմն պետություն չկա: Պետություն չկա՜, պետություն չկա՜…

Կաուին վերածնվեց: Դարձավ նոր մարդ` ինչպես սիրտը Հիսուսին նոր ընծայած քրիստոնյան:

Չէի բացառում Կաուիի առնչությունը լրտեսական որևէ գործակալության հետ: Սակայն չէի ընդունելու էլ ամբոխավարական նման կարգի ամբաստանություններ առանց եթե ոչ հավաստի փաստարկների (որ գուցե անհնար է), առնվազն լուրջ հիմնավորումների: Ամբաստանությունը ծանր էր: Եվ ոչ անհնարին: Չէր բացառվում նաև այն, որ Անահիտը որևէ տեղեկություն չունենար ամուսնու գործունեության մասին: Դա լրտեսական բնագավառում նորություն չէ: Կանայք հաճախ ապրում են ամուսինների հետ առանց իմանալու, որ մարդը, օրինակ, մարդասպան է: Իսկ ի՞նչ էր նշանակում նման ամբաստանությունը:

Բոլոր համալսարաններում են լինում են դասախոսներ կամ վարչական պատասխանատուներ, որոնք ծառայում են տվյալ երկրի գաղտնի ծառայությունների սպասարկություններին: Այս դասախոսներին կամ վարչական պատասխանատուներին ճանաչելն այնքան էլ դժվար չէ. նրանք իրենց հոգեբանությամբ ու մտածելակերպով չեն վրիպում սրատես ուսանողների աչքերից: Նվազ տարածված երևույթ է մեկ այլ երկրի գործակալի գոյությունը, թեև առկա, հատկապես լրտեսական լայն միջոցներ ունեցող պետությունների պարագային: Ըստ բնագավառի, նման մարդիկ ունենում են տարբեր դերեր: Տվյալ պարագային ի՞նչ կարող էր լինել նման դասախոսի օգուտը նման մի սպասարկության: Այս հարցի առ այսօր տարածուն պատասխանն է հայագիտության կազմակերպված խեղաթյուրումը: Այստեղ չեմ վերլուծելու այս խնդիրը. չեմ ընդունում տարածված կարծիքների առնվազն կեսը: Մեկ այլ գործառույթ, որի մասին չի խոսվում. նման գործակալը նստած տեղեկագրեր է պատրաստում տարբեր ուսանողների մասին և ուղարկում սպասարկության, որին ծառայում է: Այս դեպքում, որ տվյալ ուսանողը հակասեմական է, մյուսը հնարավոր ահաբեկիչ է, ևայլն: Որ շահագրգռված կարող է լինել Իսրայելի պետությունը նման գործի մեջ, առավել քան ակնհայտ է: Սակայն շահագրգռվածության և իրականության միջև կա մի անջրպետ, որ կամրջելը ոչ հաճախ գործնական է, ոչ էլ իրական կամ ապացուցելի:

Իսրայելի պետության պաշտպանական դավանանքի մեջ կա օղակների սահմանում: Իսրայելի շուրջ գծված երկրորդ օղակին մաս է կազմում անդրկովկասը` ներառյալ Հայաստանը: Սա չի նշանակում, որ Իսրայելը պետք է թշնամական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ: Նույն այդ օղակի մեջ են, օրինակ, թե Թուրքիան, թե Պարսկաստանը: Սակայն Իսրայելը շահագրգռված է աշխարհում գոյություն ունեցող ու զարգացող հակա-սեմական շարժումների ուսումնասիրությամբ ու դրանց հնարավոր չեզոքացմամբ: Թէ ինչն է հակասեմական, ինչը որ, դա որոշում է ոչ թէ անկախ մի դատարան, այլ հենց հակասեմականության հանդեպ հասկանալի պատճառներով գերզգայուն մի հանրույթ: Հիշում եմ, շուրջ հինգ տարի առաջ, Վարպետյանի անունը շոշափվել էր նախկին Խորհրդային Միությանը վերաբերող մի ուսումնասիրության մեջ: Թե ինչու Պիտեր Կաուին սարսափելի ատելությամբ է ընկալում Վարպետյանի անունը ինձ համար մնում է դեռևս անհասկանալի: Եթե այն ինչ ես իմանում եմ, ճիշտ է, թե տարիներ առաջ ինչ-որ ակադեմական ահաբեկչի փոխցեխարձակումներ են եղել, ապա նման ատելությունը պարզապես հիվանդագին է: Վարպետյանը, թե ինձ, թե Վահեին հարյուրապատիկ ավելի է վիրավորել, քան` Կաուիին: Սակայն ոչ Վահեն, ոչ ես նրա հանդեպ ատելությամբ լցված չենք: Կարող ենք շատ բան ասել իր մասին, ու գուցե որոշ լուսաբանություններ էլ անեմ մի օր, սակայն մեր մեջ ատելություն չկա: Իսկ իրեն Աստծու գործակալ համարող այս քրիստոնյան լեցուն է վառ ատելությամբ ու վրեժխնդրությամբ:

Վերեվում մոռացա նշելու, որ նախկին Խորհրդային Միության տարածքներում “հակա-սեմական” շարժումների համագրույթում էր հայտնվել Վարպետյանի անունը, թեև, կարծում եմ, ընթերցողը կռահեց այդքանը:

UCLA համալսարանի վերաբերյալ մեր կասկածները խտացան վերջին չորս-հինգ տարիներին: Անհասկանալի էր այն, որ համալսարանը ունենալով տարաշխարհի ինչքան գիտեմ մեծագույն հայագիտական ամբիոնը` մտահոգությունն իսկ չուներ վտարանդի գրողների ոչ գրականությանը, ոչ էր հայրենիքից օտարված լինելու խնդրին անդրադառնալու: Ընդհակառակը. մի քանի միջոցներով առնվազն ինձ հայտնի է եղել, որ համալսարանի հայագիտության բաժնի գրեթե ոչ մի ուսանող լսած անգամ չի եղել վտարանդի գրողների ոչ գրականության, ոչ իսկ գոյության մասին: 2006 թվին, երբ Ահազանգ փաստաթուղթը ստորագրեցինք, որի տակ իրենց ստորագրությունը դրեցին 120 հայ և այլ ազգերի մտավորականներ, ներառյալ բազմաթիվ հայրենի ուսուցիչներ (ապրելով հանդերձ Հայաստանում), Կաուին արհամարհեց այն: Նրան ինքս մի քանի անգամ եմակով ուղարկել էի փաստաթուղթը` խնդրելով նրա զորակցությունը: Նույնն արեց Վահեն` ու խնդրեց պարզաբանել, եթե լռելու պատճառ ունի: Առավել, այս ուսանողները, երբ նույնիսկ լսել են մեր մասին, նրանց վերաբերմունքը եղել է ընդհանրապես բացասական:

Գլենդելի գրադարանի դահլիճում, երբ Կաուին ներկայացնում էր ինչ-որ երաժշտի, ու երկնային հափշտակությամբ դահլիճը թնդացնում «նախագահի՜ շքանշանով» արտահայտությամբ (Հայաստանցի ներկաների ծիծաղն առթելով), ես կանգնեցի տեղիցս ու հանգիստ քայլերով դուրս եկա սրահից: Մանավանդ, որ Կաուին ինձնից էր լսել Հայաստանում իմ ու այլ գրողների դեմ կատարված ոտնձգությունների մանրամասները: Այդ օրվանից չեմ ստացել UCLA համալսարանի ձեռնարկներին ներկա լինելու ոչ մի հրավեր (բացի Ռիչարդ Հովհաննեսյանի ձեռնարկներից), հակառակ այն բանի, որ մի քանի անգամ հաղորդել եմ այս մասին ու խնդրել, որ եմակի հասցես ավելացնեն իրենց ցանկին, խնդրել նույնիսկ Անահիտից` Կաուիի կնոջից: Գուցե զուգադիպություն էր:

Առիթ ունենալով շփվելու համալսարանի հայագիտության բաժնի ուսանողներից ոմանց հետ, նրանցից մի քանիսի մոտ նկատեցի շեշտված հրեասիրություն: Ու նույնքան շեշտված ատելություն հուդա-քրիստոնեական համակարգը քննադատող հայ գրողների ու մտավորականների նկատմամբ: Նույն այս հրեասերները Կաուիին համարում էին սքանչելի դասախոս: Ուրիշներ այլ կարծիք ունեին:

Զարմանալի էր նաև այն, որ համալսարանում հայերեն գրականություն դասավանդող դասախոսներից ոչ բոլորը լսել էին վտարանդի հայ գրողների մասին, չգիտեին անգամ անունները:

Հատկանշական էր նաև այն, որ մի քանի հայ դասախոսների ընկերների մեջ են Հայ (հակա)հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամներ:

Լռության այս պատի ու հայ ուսանողներին հայ գրողներից օտարելու պատճառները մի քանիսն են` ըստ իս: Նախ` պարզ տգիտությունը: Ապա, գլխավորաբար` սեփական շահը: Ոմանք չեն ուզում վտանգել Հայաստան երթուդարձի սեփական հնարավորությունները: Այլոք չեն ուզում իրենց հարաբերությունների վրա մուր քսել տարբեր քաղաքական խնբավորումների հետ` քաղաքականացնելով հայ գրականության մատուցումը ազատ երկրի ազատ համալսարանում: Ոմանք էլ գաղափարախոսական նկատառումներով պարզապես չեն հանդուրժում նրանց և ատելություն են սերմանում հայ ուսանողների մտքի ու հոգու մեջ` սեփական ազգի գրողների նկատմանբ: Իսկ երբ այս բոլորին ի տես ընդվզում են հայ գրողները, նրանց ներկայացնում են որպես ծայրահեղականների կամ հիվանդների:

Այս մարդիկ UCLA-ի հայ ուսանողությունը օտարում են սեփական ազգի հատկապես այլախոհ գրողներից` իրենց նեղմիտ, տգետ, վախկոտ, քծնող հոգու որպես արդյունք: Հետևաբար արժանի չեն իրենց պաշտոններին: Հրապարակավ պահանջում եմ բոլորից հայտնել իրենց տարեկան եկամուտը, որպեսզի հայը տեղյակ լինի թե արդյո՞ք այս մարդիկ արդարացնում են իրենց կոչումը: Օրինակի համար. ինչքա՞ն գումար է ստանում Կաուին. տարեկան $60,000՞, $80,000՞: Եվ ինչքա՞ն են ստանում Հայաստանում դասավանդող լավագույն հայագետները. տարեկան $3,000՞: Այս գումարները տրամադրվում են նաև Հայ կրթական հիմնադրամի (Armenian Educational Foundation) կողմից, որ է Գլենդելում հաստատված հայկական մի հիմնադրամ: Հայն է դրամավորում այս խրտվիլակներին: Բացատրություն եմ պահանջում թե՛ այս հիմնադրամից, թե՛ Կաուիից, թե՛ մյուս դասախոսներից այս գումարների մսխման արդարացիության մասին:

Իմ կարծիքով` Կաուին մի սովորական դասախոս է, որի հայ գրականության մասին տեղեկացվածությունը նրան առավելագույն դեպքում կերաշխավորեր ինչ-որ համալսարանում օժանդակ դասախոսի պաշտոնը, և ոչ թե տարաշխարհի մեծագույն հայագիտական ամբիոնը վարելու իրավունքը, այն էլ` երբ սա պաշտոնը շահագործում է սեփական նախապաշարումներով ուղեղալվացումի ենթարկելու հայ ուսանողությանը, իսկ բարոյական բնագավառում դրսևորում է հակումներ, որոնց միակ արժանի պատասխանը կլինի՝ սրա ականջից բռնելով դուրս շպրտել համալսարանից: Անշուշտ ասում եմ փոխաբերաբար:

Այս դասախոսը հրեասերների սերունդ է պատրաստում տարաշխարհի մեծագույն հայագիտական ամբիոնում: Դրան զուգընթաց նա ապագա սերնդի մեջ ատելություն և թշնամանք է սերմանում հայ ազգի էացմամբ մտահոգ գրողների ու մտավորականների նկատմամբ` ապավինելով մտքի ու սեփական կրոնական հավատալիքների ազատության իրավունքին:

Կաուիի ուսանողներից ոմանք անձամբ ինձ ցանկություն են հայտնել հայագիտություն սովորելու Իսրայելում: Ինչպես իրենց դասախոսը: Թե ինչու է սա խնդրահարույց` ամեն մի շրջահայաց հայ լավ գիտի: Սակայն հստակացնենք երկու հարցով.

1) Ինչո՞ւ տարաշխարհի հայագիտական որոշ ամբիոններ վերջին քսանամյակին հրեասիրության մի ալիք է թափանցել, և ոչ ասենք` եգիպտասիրության, հունասիրության, հնդկասիրության, չինասիրության, արաբասիրության, սևասիրության, կնասիրության, առնասիրության և թեկուզ ռուսասիրության կամ թուրքասիրության: Մի՞թե այս սերերը ավելի բնական չէին լինի նկատի ունենալով կա՛մ մշակույթի բնագավառում (եգիպտասիրություն, հունասիրություն) դրանց անփոխարինելիությունը, կա՛մ մշակութային հարևանությունն ու պատմական ազդեցությունը, կամ էլ մեր դարի հոսանքներ լինելու հանգամանքը (կնասիրություն, առնասիրություն):

2) Ինչո՞ւ մեր մեջ հրեասիրություն քարոզողները հրեաների մեջ կամ Իսրայելում հայասիրություն չեն քարոզում: Քանի՞ գիտական աշխատություն կամ հոդված են հրատարակել Իսրայելում հայկական մշակույթի կամ ցեղասպանության մասին: Քանի՞ համաժողով են կազմակերպել կամ գրական համաժողովների ներկա եղել Իսրայելում` ներկայացնելու հայ գրականությունը:

Եթե ասենք, որ այնպես է պատահել, որ տարբեր հանգամանքների բերումով է մեր մոտ առաջացել այս միակողմանի ու չփոխադարձվող “քրիստոնեական” սերը հրեաների նկատմամբ, ապա այս սիրո մասնագետները ինչո՞ւ սեր չեն քարոզում հրեաներին, սեր` մեր ազգի ու գրականության հանդեպ, հայ մշակույթի հանդեպ… առնվազն ցեղասպանության զոհ լինելու “եղբայրական” փոխ-զգացումների պարունակում:

Վախկոտ են, ծույլ են, նախապաշարված են, մտքով հիվանդ են, կաղ ու անդամալույծ: Եթե չենք ուզում ընդունել, որ ինքնանշանակ գործակալներ են, որոնց նպատակը հայ մշակույթը խեղաթյուրել է, իրենց քարեդարյան կամ ցեղապաշտական կրոնական նախապաշարումները կնքել է հայ ուսանողների ենթագիտակցի մեջ, հայ ազգի զարգացման ներուժը իրենց վամպիրային ներկայությամբ ներծծել ու ոչնչացնել է, հայ ազգի կայացմամբ մտահոգ բոլոր մտավորականներին նսեմացնել, օտարել ու նրանց հանդեպ թույն լցնել է հայ ուսանողների մտքերի մեջ: Ու պաշտոնի շահագործումով անուղղակի սպառնալ է հայ ուսանողներին, որ նրանք ովքեր չեն ենթարկվի նարցիսական դասախոսների գաղափարախոսական ու կրոնական քմայքներին` չեն ավարտի համալսարանը:

Օրինակ, ասենք մի հայ ուսանող որոշեց Վարպետյանը ընտրել որպես իր դոկտորական ուսումնասիրության առարկա (կամ էլ տեսար մի օր` Շուն Շան Որդի երևույթը ուսումնասիրել հայ գրականության մեջ), նա երբեք չի ավարտի համալսարանը, եթե տվյալ ուսանողի ավարտաճառի միտք բանին լինի նման մի բան. «Ալեքսանդր Վարպետյանը հեղափոխական մեծագույն երևույթ է հայ արդի մտքի պատմության մեջ: Նա հիմնովին կործանեց հուդայական գաղափարախոսական ստրկատիրությունը` ստեղծելով հայ արիական կուռ գաղափարախոսություն, ու հիմքերը դրեց հայ ազգի հուդայական երկհազարամյա ստրկատիրությունից ազատագրման, նրա կայացման ու զարգացման գործընթացին»:

Իսկ ի՞նչ կաներ տվյալ ուսանողը, որպեսզի ուշիմ, ընդունելի, իմաստուն ու հաճելի երևար: Լավագույն դեպքում նման մի բան. «Ալեքսանդր Վարպետյանը իր հակա-հուդայական նախապաշարումներով կարողացավ որոշ հոսանք ստեղծել հայ իրականության մեջ: Սակայն, նկատի ունենալով նրա այսպես ասած գիտական տեսությունների անհեթեթությունը, այդպես էլ մնաց ժողովրդային ցածր խավերի մեջ` որպես հակա-սեմականության խորհրդանիշ: Քանի որ նրա տեսությունները գիտական որևէ արժեք չեն ներկայացնում, նա մերժվեց գիտական հասարակության կողմից ու այս ինքնամեկուսացման հետևանքով նրա մոտ երևան եկան հիվանդագին դրսևորումներ` առավել խորացնելով նրա հակա-սեմական նկրտումները: Երևույթը ինքը մի ասուպ է, որ անցավ, խորհրդանշելով Խորհրդային Միության քայքայման ժամանակաշրջանում ծնունդ առած հակա-սեմական շարժումների հայկական տարբերակը, և որն արդեն ժամանակավրեպ է»:

Այսպես է թունավորվում մի ամբողջ սերունդ ու խեղաթյուրվում հայ գրականությունը, պատմությունը, իսկ ամենակարևորը` հայ հոգին:

UCLA համալսարանի հայագիտական կոչված ամբիոնը հիմնականում ծառայում է մի նպատակի. հայ մշակույթի հրեականացման` «աստվածաշնչականացման» միջոցով: Դրա գոյության իմաստը դարձել է գրաբարի մատուցումը, որի նպատակը «Աստվածաշնչյան» ուսումնասիրողների համար մի կենտրոն ունենալն է: Ու այստեղից բխում է ենթարկվածությունը հուդա-քրիստոնեական մաֆիայի գաղափարախոսությանը` “ընտրյալ ազգի” հանդեպ ստրկամտության մշակմամբ:

(Շարունակելի)

This post has been edited by shun: Apr 19 2010, 08:48

 

 


 

 


5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

karo
Nov 4, 2012 7:02