ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 26, 2012 9:40 - չքննարկված

Ախ, Նիկոլ Նիկոլ, միթե սեռժանտականները քեզ բանտում գ7ացրին…

Ծախված ժողգործիք Նիկոլը և “Հայկական ժամանակի” նոր դեմքը

Այն, որ իշխանական վերահսկողության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ վաղուց են լծվել ԲՀկ-ի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելու էժան գործին, բոլորին է հայտնի, բայց այսօր նրանց գումարվել է ևս մեկ լրատվամիջոց, որը մինչև վերջերս ուներ “անկախ ընդդիմադիր” լրատվամիջոցի համբավ` այն է “Հակական Ժամանակ” օրաթերթը` ի դեմս նրա գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինայնի: Նույն այս դիմակի տակ այս թերթը դեռ շարունակում է իր գործուենությունը, բայց արդեն բոլորովին այլ կարգավիճակում` վաճառված և նույնատիպ պատվերներ կատարելով:

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրել էր հերթական ակնհայտ կեղծ տեղեկատվությունը, ըստ որի, Գագիկ Ծառուկյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը և որ առաջիկայում լինելու է սահմանադրական հանրաքվե և այլն:

Լուրը այնքան հիմար և ակնհայտ կեղծ է, որ իմաստ չկա անգամ այն մեկնաբանել: Հասկանալի է որ այս լուրը հորինողը առնվազն դիլետանտ է և քաղաքական դաշտից անտեղյակ մեկը, քանզի յուրաքանչյուրի համար պարզ է, որ փոխվարչապետի պաշտոնի կշիռը սահմանադրական նորմերով պայմանավորված չէ և որևէ իշխանություն միայն դրա համար հանրաքվե չի անցկացնի:

Իսկ վերոնշյալ լուրը ընդամենը կրկնում է ամեն օր շրջանառվող կեղծ լուրերը` իբր տարվող ԲՀԿ բանակցությունների և գաղտնի հանդիպումների մասին: Սրանով «Հայկական ժամանակ» օրարթերթը սկսեց լրացնել այնպիսի լրատվամիջոցների շարքը, որոնք ունեին դեղին մամուլի կարգավիճակ և անուն, ոստի այս թերթը հետայսու ևս չպետք է լուրջ ընդունվի, քանի որ այն վճարովի և պատվերով աշխատող թերթոնի է վերածվել:

Իսկ այս ամենը ուղղորդվում է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կողմից, որը դեռ Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու ԱԺ ելույթների ժամանակ իր ելությով բացահայտ ձևով հայտարարեց իր ով լինելը և հայտնի դարձրեց, որ հետայսու կանգնած է իշխանությունների կողքին, որոնց թեթև ձեռքով տարիներ անցկացրեց բանտում: Նիկոլ Փաշինյանը բավական խոշոր գումարի դիմաց սկսել է պատվերներ իրականացնել հայտնի տեղերից, ինչի մասին կան հստակ փաստեր: Պարզապես պետք է ցավով նշել, որ հեղափոխական ռոմանտիզմով տառապող այս քաղաքական գործիչը այսքան շուտ տրվեց գայթակղությանը և կոտրվեց, և այժմ, գրպանում ունենալով 30 արծաթ, նպատակուղղված ձևով աշխատում է ընդդեմ ԲՀԿ-ի «Հայկական ժամանակի» միջոցով, որին, ի դեպ, նույն այդ պատվեր տվողները ժամանակին, դատարանի միջոցով. տուգանել էին 6 միլիոն դրամով:

Ախ, Նիկոլ Նիկոլ, միթե բոլոր այդ ելությներդ կեղծ էին ու շինծու, և ընդդիմադիրիդ դիմակի տակ վաղուց արդեն թաքնված է հերթական ծախված գործիչը, որը համալրում է ժողգործիքների շարքերը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ