ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 25, 2012 22:19 - 7 քննարկում

Հրապարակում Վազգեն Մանուկյանն է՝ ճարճատուկ, դաստեն 10 դրամ…

Այս սրիկան հանցագործ է, 1991թ. Խորհրդարանի ընդունած օրենքը հողի սեփականաշնհորման մասին, այն է «մասնավոր անհատական տնտեսություններին հնարավորություն տալ ստեղծելու խոշոր հողօգտագործող ընկերակցություններ»,  սա փոխեց և թողեց միայն «կոլխոզների և սովխոզների հողատարածքները մասնատել փոքր անհատական տնտեսությունների», որոնք գործնականորեն դառնում էին վնասաբեր և անշահութաբեր և որով և Հայաստանի տնտեսությանը խորտակիչ հարված հասցրեց և ծայր առավ  հողերի զանգվածային լքումն ու գյուղացիների երկրից հեռանալը:

Կրակոց իշխանական ճամբարում

Չեղած դեպքում հին հրացանն էլ է պետք գալիս: Կարեւորն այն է, որ կրակում է: Ուշիուշով հետեւում եմ մեր հին քաղաքական ընդդիմադիր նետաձիգներին: Հիմա նրանք անպարկուճ գտնվում են իշխանության ռազմական զինանոցում եւ ժամանակ առ ժամանակ իբր կրակում են: Մեղա քեզ, բայց հիշեցի մի դեպք, որը շատ նման է նրանց գործելակերպին: Մահից առաջ պապս անընդհատ ծխախոտ էր խնդրում: Բժիշկն ասում էր՝ տվեք, նա արդեն ոչ թե ծխում, այլ փստացնում է: Ցավով եմ ասում, բայց այսօր նույն վիճակում են գտնվում իշխանամետ դաշտում գտնվող մեր հին ընդդիմադիրները: Մամուլում Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունները կարդալով՝ զգացի, որ նա անվերադարձ հեռացել է ինքն իրենից: Իսկ դա ամենաահավոր բաժանումն է, երբ մարդ գիտակցաբար հեռանում է ինքն իրենից, բայց դեռեւս ենթագիտակցորեն, իներցիայով փորձում է անել այն, ինչ հնում էր անում: Քաղաքական գործչի մեկնաբանությունները հակասում են միմյանց, ասել է թե՝ նախկին ընդդիմադիր «ես»-ը դեռ դիմադրում է: Փորձենք կողք կողքի դնել նրա հիմնավորումները: Ժամանակին Վազգեն Մանուկյանին եւս զրկել են անձեռնմխելիությունից: Նախկին ընդդիմադիրը փորձում է իրեն անձեռնմխելիությունից զրկելուն այլ երանգավորում տալ. «Ընտրությունների ժամանակ մենք հաղթեցինք, մենք այնտեղ չափառ ջարդեցինք, կռիվ եղավ, այսինքն՝ զուտ քաղաքական խնդիր էր»: Բոլորս լավ ենք հիշում ԱԺՄ-ի ազատամարտը, երբ հրամանատարը հրաման արձակեց՝ եթե կես ժամից չգամ, հետեւիցս եկեք: Վազգեն Մանուկյանը փորձում է համոզել, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը քաղաքական դրդապատճառ չունի. «Քաղաքական դրդապատճառ ես ընդունում եմ մենակ այն դեպքում, երբ մարդը մեղք չի գործել…»: Բայց Օսկանյանի հարցում ընկած է նաեւ ֆինանսական հարց: Այ, հենց դրանով էլ Վազգեն Մանուկյանը տարբերվում է Օսկանյանից: Սա իր ու Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու տարբերակումն է Հանրային խորհրդի նախագահի կողմից: Բայց դրա տակ այլ բան է տեսանելի՝ նախկին ու ներկա իշխանությունների գործելակերպի տարբերությունը: Ակամա խոստովանություն է, որ նախկինները ֆինանսական ճնշման կոմպրոմատներ չեն օգտագործել: Ավելին, նա ինքը չի հավատում Օսկանյանին մեղադրողներին. «Բայց այստեղ պարզ էլ չի՝ մարդը մեղքը գործե՞լ է, թե՞ չի գործել»: Վազգեն Մանուկյանը խորիմաստ քաղաքական գործիչ է, բայց իշխանական զսպաշապիկը թույլ չի տալիս խոսելու այնպես, ինչպես մտածում է: Այդ պատճառով նրա հետագա վերլուծությունները վերածվում են պարզամտության: Լսենք նրան. «Ես կարծում եմ, որ այս աղմուկը Օսկանյան Վարդանն ինքը պետք է ընդուներ, որ ինքը սխալ է արել ինչ-որ բաներ, եւ փորձեր այդ սխալները շտկել՝ վերջանար-գնար»: Պարզամտությունը հասնում է զավեշտի, Օսկանյանը պիտի ասեր. «Սխալվել եմ, ներողություն, եթե սխալի համար պատիժ կա, տուգանք… բան պիտի վճարեմ, հարկեր կվճարեմ, անձեռնմխելիությունից ուզում եք զրկե՞ք՝ կարիքը չկա, բայց եթե ուզում եք, ես եմ դիմում՝ ինձ անձեռնմխելիությունից զրկեք, ի՞նչն է պրոբլեմը: Ի՞նչն է պրոբլեմը, իրեն պիտի տանեին անօրինական բա՞նտ նստեցնեին»: Լավ է, որ Մանուկյանը չի ասում՝ Օսկանյանը պետք է առաջարկեր կախել ու մահապատժի ենթարկել իրեն, ի՞նչն է պրոբլեմը: Վազգեն Մանուկյանի քաղաքական միամտությունը հասնում է գագաթնակետին. «Մարդուն կարող են տհաճություն պատճառել, բայց եթե հանցագործություն արած չլինի, ո՞նց կարող են բանտ նստեցնել»: Հետո ավելացնում է, որ դա չի նշանակում, թե Հայաստանում իշխանությունները փոխվել են դեպի լավը, պարզապես «Հայաստանում գործառույթները լրիվ խոշորացույցով նայվում են Եվրոպայի խորհրդի կողմից»: Պատկերացնո՞ւմ եք՝ Հանրային խորհրդի նախագահը մի ձեռքով երկու ձմերուկ է կամենում բռնել. ուզում է լավամարդ դառնալ եւ հանրության, եւ իշխանության համար: Բայց Վազգեն Մանուկյանը մի կարեւոր բացթողում է անում, իր մի հուշումով բացահայտում է, որ Օսկանյանի հետապնդումը քաղաքական է: Մարդը երկար չի կարող խաղալ, եւ Վազգեն Մանուկյանի խաղն ավարտվում է իր իսկ պատմական նախադասությամբ. «Օսկանյանը ճշմարիտ կլինի այն հարցում, եթե հայտարարի, թե ինչու մյուսներին էլ ձեռք չեն տալիս»: Ա՜յ, այստեղ կարելի է ողջունել նախկին ընդդիմադիր գործչին եւ ասել, որ իր մեջ դեռ ենթագիտակցական ընդդիմադիր ծիլեր կան, նրանք կարկտահարումից լրիվ չեն ոչնչացել: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նույն բանն էր ասում. «Այս գործը կարծես ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»: Օսկանյանի փոխարեն կուզեի այս հայտարարությունը, որպես Հանրային խորհրդի նախագահ, Վազգեն Մանուկյանն աներ՝ ինչո՞ւ մյուսներին ձեռք չեն տալիս: Տեսնո՞ւմ եք, որ մեկ-մեկ հին հրացանն էլ է կրակում: Այն էլ՝ իշխանական ճամբարում: Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Տիգրան
Oct 25, 2012 22:51